l

lifestyle

25 ՎԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Ճիշտա արդեն իսկ իրականացվում են թռիչքներ դեպի եգիպտոս, ասում են օգոստոսին էլ կարող ենք Դուբայ, Բեյրութ ու Օդեսսա գնալ, բայց միևնույնն է, այս ամառը ներքին տուրիզմի զարգացման ամառ է, ուզած-չուզած հանգստանում ենք Հայաստանում: Մինչ երևանյան հյուրանոցները կրճատում են աշխատատեղերը, Երևանից դուրս՝ հյուրանոցներում ու հանգստյան տներում տեղ չկա. շաբաթ-կիրակի բոլորը փախնում են Երևանից: Առանձնացրել եմ 25 ԲԱՑ լողավազանով հյուրանոցներ կամ հանգստյան տներ Հայաստանում, որտեղ խորհուրդ կտամ հանգստանալ Օգոստոսին: 

  • Kamo Tovmasyan

Ներգնա տուրիզմի մասին: Ես ինքս այդքան էլ չեմ սիրում բնություն, չունեմ երեխաներ, ու անկեղծ ասած չեմ չեմ կիսում ընկերներիս սերը ամեն ուիքենդին ինչ-որ տեղ գնալու հանդեպ: Պասիվ հանգիստ, օկ լեռներ, բնություն...դահուկներ Ծաղկաձորում, այն էլ ձմռանը, էքստրիմ պարկ Ենոքավանում....քնել, հաց ուտել, քնել հաց ուտել, այս տեսակ հանգիստն իմը չէ: Մաքսիմում ընկերների հետ 1 օր պոկվենք քաղաքից, պարզապես միասին ինչ-որ առիթ նշելու, բայց 30 կմ-ից որ հեռու:

Ի տարբերություն ինձ, բոլոր ընկերներս սիրում են հանգստանալ Դիլիջանում, Իջևանում, Սևանում, Ջերմուկում...շաբաթներ առաջ տներ են գտնում, քոթեջների համար են խելագարվում, նկարում են քոթեջների սենյակները, մտածում եմ. "Դե իմ տանն էլա էսպես, իմաստը որնա գնամ էդքան հեռու, ուրիշի անկողնում քնելու համար: Մի խոսքով ես հասկանում եմ, որ ես միակն եմ, որ չեմ սիրում քաղաքից դուրս գնալ, այնպես որ որոշեցի գրել այս հոդվածը, որտեղ ամփոփելով իմ և ընկերներիս, ինչպես նաև իմ հետևորդների խորհուրդները, առանձնացրել եմ 25 հյուրանոց կամ առանձնատուն, որտեղ կա ԲԱՑՕԹՅԱ լողավազան, նորմալ քնելու պայմաններ, դե գները...սենց ասեմ, ամեն ինչ ունի իր գինը: Ինչու եմ նշում բացօթյա լողավազան, քանի որ չեմ պատկերացնում թե ինչպես կարելի է հիմա գնալ հանգստանալ մի տեղ, որտեղ չկա լողավազան: 

Գները: Ի սկզբանե որոշել էի բոլոր վայրերի գները մեկ օրվա համար գրել, բայց կան մի շարք խնդիրներ: Գները փոփոխվում են, ոմանք ունեն տարբեր զեղչեր բուքինգում, այնպես որ ես կնշեմ բոլոր վայրերի կոնտակտները, Դուք պարզապես պետք է զանգահարեք կամ գրեք տվյալ վայրի ֆեյսբուքյան էջին: Օրինակ վերջին առանձնատունը, որտեղ հանգստանում էինք, հենց նույն օրը, իմ մի քանի սթորիներից հետո գինը 10 000-ով ավելացրեց, այնպես որ իմաստ չունի գին գրել այս հոդվածում:

Իրոք լավն է, թե ոչ....Ես գիտեմ, հիմա շատերը գրելու են ինձ, թե իրոք լավ վայր է, թե գովազդ եմ անում: Նախ ասեմ, որ սա գովազդային նյութ չէ, լավն ու վատն էլ...գիտեք ճաշակին ընկեր չկա, ինձ կարող է դուր չգալ, բայց Դուք կարող եք ընկերներով գնալ, լավ նշել ինչ-որ առիչ ու գոհ վերադառնալ: Ամեն ինչ հարաբերական է: Հետո չգրեք ինձ, թե Ձեր հոդվածով գնացինք այստեղ հանգստացանք ու խորովածը դուրներս չեկավ, ես հո ամեն տեղ չեմ կերել խորոված, ինձանից հասնում է տեղեկացնելը:

Ուրեմն սկսում եմ առանձնատներից: Նախ հիմնականում հանգստանում են 1-2 օրով, ոմանք չեն սիրում հյուրանոցներ, քանի որ երեխաների բղավոցը գլուխ է սղոցում, կան խմբեր, որոնք առիթ են նշում, ու չեն ցանկանում այլ մարդկանց ներկայություն, ուստի շատ հարմար է ամրագրել առանձնատուն: նախորդ շաբաթ մնացել ենք այս առանձնատանը ՆՈՒՌՆՈՒՍՈՒՄ: Երևանից հեռու է մոտ 20 կմ երևի, մոդեռն առանձնատուն էր, բացօթյա լողավազանով, շատ հարմար պարտեզով, մոտ 6-10 հյուրերի համար: Օրը՝ 80 000 դրամ, բայց կարծեմ Օգոստոսին էլ տեղ չկա: Թողնում եմ ինստաէջը, մնացած հարցերն իրենց

NURNUS FAMILY HOUSE

Մինչ շարունակելը, կխնդրեի, եթե այս հոդվածը Ձեզ դուր գա, իմ ֆեյսբուքյան էջում թողնել կարծիք (ԱՅՍՏԵՂ), նաև կարող եք միանալ իմ ինստագրամյան էջին, որտեղ այսպիսի ինֆորմացիա ամեն օր ներկայացված է սթորիներում, արդեն վիդեո տարբերակով (ԱՅՍՏԵՂ): 

__________

Շատերը նաև փնտրում են լողավազանով առանձնատուն 1 օրով: Այս առանձնատունը Աջափնյակում է, մեկ օրվա արժեքն է 250 դոլար: Ամբողջովին կահավորված, 7 սենյակ, Wi-Fi ինտերնետով, խոհանոցային և անկողնային բոլոր պարագաներով։ Այգում կա ամառային խոհանոց և բուխարի։ Բակում 2 մեքենայի համար նախատեսված կայանատեղ։ Ավելի շատ նկարներ ԱՅՍՏԵՂ:

Հեռախոսահամար՝ +37494060102 (Viber, WhatsApp)

__________

Եվս մեկ առանձնատուն, այս անգամ Կոտայքի մարզում, Մայակովսկի գյուղում: Մոտ 20 կմ Երևանից: Այս տարբերակը տրվում է առանց գիշերակացի, լինում են չէ դեպքեր, երբ հարկ չկա գիշերելու, նշում ես ծննդյանդ տոնն ու վերադառնում ես Երևան: Մինչև 25 հյուրերի համար է, կան բոլոր հարմարությունները, մեկ օրվա արժեքն է 100 000 դրամ: Ավելի շատ ֆոտոներ ԱՅՍՏԵՂ:

Հեռախոսահամար՝ 091-412211

______

Երկու հանգստյան վայր եմ ներկայացնում Երևանում, որոնք շատ եմ սիրում ինքս, ու անկեղծ ասած չեմ էլ հասկանում իմաստը այդքան ճանապարհ կտրելու, եթե մեզ մոտ ևս կան հանգստյան գոտիներ լողավազանով: Սա Cross Ռեզորթն է: Քոթեջներ 2-6 անձանց համար, մանկական խաղահրապարակ, շքեղ լողավազան, ըստ իս՝ կատարյալ վայր ընտանեկան հանգստի համար: Գները և մանրամասն տեղեկություններ՝ նշված հղմամբ:

Աշտարակի խճ. 50, 098-773773

FACEBOOK

_______

ԿՈՎԿԱՍ համալիրը ևս հրաշալի հանգստյան վայր է, մանավանդ, որ այս տարի, հաշվի առնելով պարետի որոշումը, հյուրանոցային համալիրը մի փոքր փոխել է ձևաչափն ու այժմ կարող եք նոր արժեքով հանգստանալ հյուրանոցում և օգտվել փակ ու բաց լողավազաններից: Շատ համեղ ռեստորան, շատ հարմար գներ, կենտրոնի աղմուկից հեռու:

Աշտարակի խճուղի, 060-501177

FACEBOOK

_____

Այս տարի Դիլիջանի Hotel Restland Dilijan ընտանեկան հյուրանոցը ներկայանում է արդեն բացօթյա լողավազանով: Ընտանեկան քոթեջներ, ռուսական շոգեբաղնիք, մանկական հրապարակ...Գներին և առաջարկներին կարող եք ծանոթանալ հղմամբ:

Դիլիջան, Սայաթ-Նովա 69, 043 104646

FACEBOOK

______

Aghveran Ararat Resort: Եղել եմ այստեղ, կարող եմ ասել, որ Աղվերանի ամենագեղեցիկ հյուրանոցներից է: Երևանից 45 կմ հեռավորության վրա է գտնվում, ունի 45 հարմարավետ սենյակներ, բոլոր համարներն ունեն գեղեցիկ բնության տեսարանով բաց պատշգամբներ։ Ավելացնեմ բացօթյա գեղեցիկ լողավազանն ու միջոցառումների հատվածը, երբ ես այնտեղ էի ծննդյան տոն էր նշվում: Կարող եք դիտել իմ նկարահանած վիդեոն, ճիշտ է, այն 4 տարի առաջ եմ նկարահանել, դիտեք ԱՅՍՏԵՂ:

Աղվերան, Անտառային 11, 060-650 606

FACEBOOK

_______

Իմ ամենասիրած հանգստյան տարբերակներից մեկը՝ ԱՄԲԵՐԴ հյուրանոց: Երկու մասնաշենք, փակ ու բաց լողավազաններ, համեղ խոհանոցով ռեստորան, ընտիր խաշ ենք կերել այստեղ, բոլորին խորհուրդ եմ տալիս, հրաշալի վայր է: Ամբերդ հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքից 38 կմ հեռավորության վրա ՝ Արագած լեռան ստորոտին: 

Անտառուտ առաջին փողոց, 36, 012-707 777

FACEBOOK

________

Հիշեք, որ ընկերների հետ կամ պարզապես լավ կոմպանիայով, ցանկացած տիպի հանգիստ ցանկացած վայրում լավ է անցնում: Իսկ երբ տխուր դեմքերի հետ ես հանգստանում, սկսում ես անուն դնել ուտելիքին, սենյակներին, սպասարկմանը, այնպես որ հանգստի գնալուց առաջ շատ երկար մտածեք, թե ում եք Ձեզ հետ տանում:

Apricot Hotels and Resort. Հետևորդներս են խորհուրդ տվել, սա Աղվերանի Apricot Hotels and Resort-ն է՝ Երևանից 40 կմ հեռավորության վրա: 20 հյուրասենյակ, ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտեր, մանկական խաղահրապարակ և այսպիսի գեղեցիկ բացօթյա լողավազան: 

Կոտայքի մարզ, Աղվերան հանգստի գոտի, 4/9, գյուղ Արզական

(095) 33 00 11

FACEBOOK

____________

«Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման ամբողջական կոմպլեքս է: Այն գտնվում է Երևանից 23 կմ դեպի հյուսիս, անտառով ու թփուտներով պատված ձորալանջին: Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները, որին բնորոշ է ցածր մթնոլորտային ճնշումը: Միակն է տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ–ում սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) բուժման, հետինֆարկտային և հետինսուլտային վերականգնման համար

Կոտայքի մարզ, գ․ Նոր Գեղի, Առողջարանային փ 4-րդ փակուղի

093-888 805

FACEBOOK

________

Հենց նախորդ տարի այս օրը Best Western Bohemian Resort-ում էի: Սևանի ամենաընտանեկան հանգստավայրերից է, միշտ լի հյուրերով, շատ համեղ խորովածով, մանկական խաղահրապարակով, ջեռուցվող բացօթյա լողավազանով: Տարիներ առաջ այստեղ հաճախակի էին կազմակերպվում միջոցառումներ, համերգներ, շնորհանդեսներ, Սևանի ամենահայտնի հանգստյան վայրերից է: 

Երևանյան խճուղի 102, Սևանա լիճ, Գեղարքունիքի մարզ

060-49 77 77

FACEBOOK

______

Arthurs Aghveran Resort. Աղվերանի ամենահայտնի հյուրանոցներից մեկըն ունի 7 մասնաշենք, լողավազան, թենիսի և ֆուտբոլի դաշտ, ձկնորսության լճակ, մանկական խաղահրապարակ: Ընտանեկան ամենահայտնի հանգստյան գոտիներից մեկը գտնվում է Երևանից մոտ 38 կմ հեռավորության վրա: IQOS FRIENDLY հյուրանոց:

Կոտայքի մարզ, գ. Արզական, (0226) 61610

FACEBOOK

________

Նորից տեղափոխվենք Դիլիջան, ես խառն եմ ներկայացնում, որ ավելի հետաքրքիր լինի: BW Plus Paradise Hotel Dilijan-ը Դիլիջանի քիչ թվով հյուրանոցներից, որտեղ կա բացօթյա լողավազան, կառուցվել է 9 տարի առաջ, ունի 72 հարմարավետ սենյակներ, դե տեսարանն էլ ինքներդ եք տեսնում: Հյուրանոցում գործում է վերականգնողական կենտրոն, երեխաների համար խաղասենյակ, Երևանից՝ մոտ 65 կմ: Էլ ինչ կարելի է ասել, ավելին կարող եք գտնել կայքում և ֆեյսբուքյան էջում: 

Դիլիջան, Կամոյի փողոց 156, (0268) 24016

FACEBOOK
_______

Դե Սևանի Հարսնաքարը չէի կարող չներառեի: HARSNAQAR Hotel complex and aquapark համալիրն արդեն մոտ 20 տարի երևի հյուրեր է ընդունում, 15 տարի հաստատ, կարծեմ 00-ականների սկզբին այն բացվեց: Սևանի ամենա աչքի ընկնող հանգստյան վայրերից է, զբաղեցնում է 17 հեկտար տարածք, գտնվում է հենց լճի ափին, Երևանից՝ մոտ 58-59 կմ: Երկու նախադասությամբ հնարավոր չէ ներկայացնել Հարսնաքարը, հյուրասենյակները, քոթեջները, ակվապարկը, բայց կարող եմ ասել, որ Սևանում հանգստանալուց պետք է ֆուլ հարմարություններով վայր ընտրել, ինչպիսին է Հարսնաքարը: IQOS friendly հյուրանոց:

Սևան, Ցամաքաբերդ, 060-74 88 88

FACEBOOK

______

Սևան դեռ կվերադառնանք, հիմա եկեք ուղևորվենք ավելի հեռու, Երևանից մոտ 100 կմ հեռանանք: Վստահ եմ, լսել եք Lastiver Resort-ի մասին: Ենոքավանի ամենատարբերվող հյուրանոցներից է, հայտնի է իր շոգեբաղնիքներով, բացօթյա տաքացվող լողավազանով, հարմար սենյակներով, ասում են համեղ խաշ են տալիս այստեղ: 

Տավուշի մարզ, Ենոքավան, փ. 2, 9/1

044-64 88 08

FACEBOOK

_____ 

Արարատում գործում է փոքր ու շատ հարմար ամառանոց՝ ԼԻԳՈ ԳԱՐԴԵՆ: Շնորհիվ նաև իր բացօթյա լողավազանի, այն շատ սիրված է բացօթյա միջոցառումներ անցկացնելու համար: 
Լիգո գարդենի ընդհանուր տարածքը 2500 ք. մետր է, գտնվում է Երևանից 23 կմ հեռավորության վրա:

Արարատի մարզ, գ.Բերքանուշ, Միկոյան 33, 096-70 44 44

FACEBOOK

_________

Նորից Սևան, այս անգամ հայտնի ՄԱՐԻԱ ռեզորթ: Եղել եմ մի քանի տարի առաջ, երբ միջազգային վոլեյբոլի առաջնություն էր այստեղ անցկացվում: Ահա այսպիսինն է բացօթյա լողավազանը, չենք գիշերել, ուստի չեմ կարող առաջին ձեռքից խոսել հյուրանոցային 60 սենյակների մասին: Հիշում եմ շատ հաճելի բացօթյա հանգստի հատվածը, խաղահրապարակը: Հրաշալի ժամանակ ենք անցկացրել:

Սևան, 095-646 400

FACEBOOK

________

Եթե որոշեք հանգստանալ Ալավերդիում, մարդ ես էլի, հանգստացեք բացօթյա լողավազանով Palma Guest House-ում:  Բուքինգում բոլոր ճանապարհորդները դրական ռեվյուներ են թողել, այդ պատճառով էլ ներառել եմ այս հանգստյան տունը մեր ցանկում: 

Ալավերդի, Զորավար Անդրանիկ 327

BOOKING

________

Միանգամից ասեմ, թե որն է Սևանի Sevan Up Inn հյուրանոցային համալիրի առավելությունը. ԱՅՆ ՆՈՐ Է: Երբ ես արտերկրում հյուրանոց եմ ընտրում, հետևում եմ, որ այն լինի նորակառույց, քանի որ նոր հյուրանոցներում ամեն ինչ թարմ է, հաճելի է, արդի դիզայնով ու հարմարավետություններով է: Հյուրանոցային համալիրի տարածքում գործում է ֆուտբոլի մարզադաշտ, լողավազանը տեսնում եք նկարում: Կարծեմ 2 տարվա պատմություն ունի Sevan Up Inn-ը: Գտնվում է Սևանի ամենահանգիստ վայրերից մեկում՝ Սեւան-Ճամբարակ մայրուղու 3,7 կմ-ի վրա, հենց Սևանա լճի ափին: Նախորդ շաբաթ ցանկանում էին ամրագրել համար, բայց տեղ չկար, դա հասկանալի է, հաշվի առնելով պայմանները:

041-01 88 08

FACEBOOK

_______

Tezh Ler Resort. Հենց Լոռի եմ ասում մտքիս Դսեղ գյուղն է, էնքան ենք դպրոցում կրկնել՝ Հովհաննես Թումանյանը ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում: ԹԵԺ ԼԵՌԸ գտնվում է Դիլիջան քաղաքից դեպի Վանաձոր տանող մայրուղու 24-րդ կիլոմետրին: Մայրուղու տարբեր հատվածներում տեղադրված են ցուցանակներ: 6 երկհարկանի  շինություններ, 32 հարմարավետ համարներ, բացօթյա լողավազան, մանկական խաղահրապարակ, և իհարկե Ձեր սիրած ծառերն ու լեռները: Ասում են շատ համեղ խոհանոց ունեն ու առավոտյան նախաճաշերը բնության գրկում իդեալական են սելֆիների համար: 

091-925 999

FACEBOOK

______

Tufenkian Avan Marak Tsapatagh Hotel. Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցը նոր բացօթյա ջեռուցվող լողավազան ունի, շոգեբաղնիք և բացօթյա տաք ջակուզի: Ինձ սաէլա բավական, եթե այլ հարցեր ունեք, ԱՀԱ ԱՅՍՏԵՂ կարող եք ծանոթանալ գներին, իսկ Ձեր հարցերն էլ կարող եք գրել ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

Գեղարքունիք, Ծափաթաղ գյուղ, 060 501030

FACEBOOK

__________

Ծաղկաձորում ես ընտրում եմ Մարիոթ Ծաղկաձորը, ճիշտ է, այն բացօթյա լողավազան չունի: Ինչպես ասում են՝ փորձված թանը ...ոնց էր, մածունի հետ, թե անփորձ մածունով...մի խոսքով: Տեղն է լավ, հարմարությունները, համարները, քոթեջները, անկողինները, փակ լողավազանը, թենիսի խաղահրապարակը...սիրում եմ այս հյուրանոցն ու միշտ այստեղ եմ մնում, միշտ ասելով՝ տարին մեկ, երբ գնում եմ Ծաղկաձոր:

Ծաղկաձոր, Տանձաղբյուրի 2, 4/1.

(010) 294141

FACEBOOK

_________

Սա Մարիոթի բացօթյա հատվածն է, որտեղ առավոտյան սիրում ենք նախաճաշել: Մոտակա փոստերից մեկն ամբողջությամբ նվիրված է լինելու ԻԴԵԼԱԿԱՆ ՆԱԽԱՃԱՇ թեմային: 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ....

 

back-top