l

lifestyle

N-Ayva բժշկական էսթետիկ կենտրոնի նոր ծառայություններն ու դասընթացները

Ոլորտի ամենահայտնի և աշխատասեր մասնագետներից մեկը՝ Նարինե Այվազյանը հրավիրել էր մեզ N-Ayva բժշկական էսթետիկ կենտրոն՝ ներկայացնելու նոր ծառայությունները, խոսելու նոր դասընթացների և ապագա պլանների մասին: Կանայք, ովքեր հետևողական են իրենց դեմքի, մարմնի և առհասարակ մաշկի խնամքի հարցում կգտնեն այս փոստում իրենց հետաքրքրող և կարևոր հարցերի պատասխանները: 

  • Kamo Tovmasyan

Հունիսի 4-ից սկսվում են N-Ayva բժշկական էսթետիկ կենտրոնում գործող դպրոցի նոր դասընթացները: Բոլոր ցանկացողները կարող են միանալ ուսուցանող խմբին և որակավորված մասնագետների, ինչպես նաև հենց անձամբ Նարինե Այվազյանի ուղղորդմամբ:

Չայկովսկու 34
077-000 470

Facebook/N-Ayvamedicalaestheticcenter

Այս տարի N-Ayva բժշկական էսթետիկ կենտրոնն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի ոլորտում առաջատար գործունեության համար: ARMENIANINFO ընկերության կողմից N-Ayva բժշկական էսթետիկ կենտրոնն արժանացել է "Տարվա լավագույն կենտրոն" անվանակարգի:

Բարձր պահելով հեղինակությունը՝ N-Ayva բժշկական էսթետիկ կենտրոնը կազմակերպում է բացառիկ սեմինարներ և հանդիպումներ, որոնցից է հայտնի Քսենյա Պարֆիրովայի հետ հանդիպումը: Բժիշկ-թերապեվտ Քսենյա Պորֆիրովան ավելի քան 10 տարի զբաղվում է ալերգիկ հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ (բրոնխիալ ասթմա, պոլինոզներ, եղնջացան, ալերգիկ ռինիտ, դերմատիտներ, դեղորայքային և սննդային ալերգիա): Հունիսի 12-ից դուք կունենաք բացառիկ հնարավորություն հանդիպել, անվճար խորհրդատվություն ստանալ, իսկ ցանկության դեպքում արդեն օգտվել Քսենյայի ծառայություններից, իսկ Հայաստան վերջինս ժամանել է հենց N-Ayva բժշկական էսթետիկ կենտրոնի հրավերով ԱՄՆ-ից: Մանրամասներն ու նախնական գրանցումները՝ 098-000 360 հեռախոսահամարով: Նշեմ նաև, որ ինչպես դիմահարդարման, այնպես էլ կոսմետոլոգիական դասընթացների ավարտին տրվում է եռալեզու վկայական, որը ձեզ կօգնի ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում աշխատանք գտնելու հարցում: 

N-Ayva բժշկական էսթետիկ կենտրոնի այցելուները մշտապես հնարավորություն են ունենում ստանալ զեղչային կտրոններ և նվերներ N-Ayva-յի գործընկերներից: Կենտրոնի մշտական գործընկերներն են INDENT և ՓԱՅԼ-ԴԵՆՏ բժշկական կենտրոնները, ինչպես նաև TIAMO JEWELRY ոսկերչական զարդերի սրահը: Ի դեպ, այստեղ դուք կարող եք նաև ծանոթանալ WOMENS.ACCESSOIRS սրահի չգունաթափվող զարդերի հավաքածուով և ինչու չէ նաև գնումներ կատարել: 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

N-Ayva բժշկական էսթետիկ կենտրոնն առաջարկում է միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ ծառայություններ, որոնցից օգտվելիս Դուք և պրոֆեսիոնալիզմի արդյունք կտեսնեք, և հաճույք կստանաք պրոցեդուրայի ընթացքից: Արտասահմանում վերապատրաստված մասնագետները ջանք չեն խնայում այստեղ կատարել անվճար կոնսուլտացիա, հետազոտել ցանկացած մեծ և մանր խնդիր, և իսկույն եզրեր գտնել դրանց ամբողջովին լուծման և բուժման: Դեմքի հետ կապված ցանկացած խնդիր լուծելու համար, նաև քննվում է ներքին խնդիրները, որոնք և հաճախ առաջացնւմ են մաշկային խնդիրներ:
N-Ayva բժշկական էսթետիկ կենտրոնում սպասարկում են դեմքի խնամքի, կոսմետոլոգիական, բժշկական պրոցեդուրաներ, բուժիչ մերսումներ, ապարատային էպիլացիաներ, ուլտրաձայնային մաքրում, ուգրիների բուժում, մաշկի կորյակային հիվանդության լուծում, make-up:

Առանձնացնեմ վերջին շրջանում մեծ պահանջարկ ունեցող դաջվածքի հեռացման, բժշկական մերսման, բոտեքսի և ֆիլլերի ծառայությունները: Ավարտական շրջանին ընդառաջ դիմահարդարման ծառայություններն այստեղ հատուկ գնաչափով են: 8 000 (առօրյա) և 10 000 (երեկոյան) դրամ արժեն դիմահարդարման ծառայությունները, շրջանավարտներին՝ երեկոյան դիմահարդարումը ևս կատարվում է 8000 դրամով:
Ներարկումային, մանուալ և ապարատային մեթոդները, որոնք ուղեկցվում են բարձրակարգ կոսմետոլոգիական գծերով, լրացնում են միմյանց` ապահովելով էսթետիկ և վերականգնողական գերազանց արդյունք: Այստեղ Դուք կարող եք օգտվել դեմքի և մարմնի երիտասարդեցման նորագույն մեթոդներից` Մեզոթերապիա (ներարկումային և ոչ), մաշկի խնամք (յուղոտ և չոր մաշկի համար), ակնեի բուժում, հետ կորյակային հետքերի շտկում, մաշկափոխանակում, սալիցիլային, ռետինոլային, գլիկոլիկային, պիգմենտնեացիայի գունաբացում, մաշկի գույնի հարթեցում, մաշկի տարիքային փոփոխության ապարատային և ոչ ապարատային ձգում, բոտեքս, ֆիլլեր, միկրոհոսանքային թերապիա (ՌՖ լիֆտինգ), ՌՖ հարթեցումներ, ուլտրաձայնային մաշկի մաքրում, ալմաստային մաշկափոխանակում, բիոռեվոլումենտրիա, ֆոտոքրոմոտերապիա, ուլտրաֆոնոֆորեզ, լազերային թերապիա, մազազերծում, կարբոնային երիտասարդեցում, բուժիչ մերսումներ, դիմահարդարում և այլն:

Ծառայություններն այստեղ կատարվում են բարձրակար նյութեր և տրվում են երաշխիքներ որակի համար:
Դիմահարդարումն այստեղ կատարվում է հետևյալ նյութերով. MAC, Make-Up Forever, Make-Up Atelier, L'ocean, Make-Up Studio Make-Up Artist. իսկ կոսմետոլոգիական խնամքը՝ Holy Land (Իսրայել), Kosmoteros (Ֆրանսիա), tete+ (Շվեյցարիա), MedicControlPeel, Christina, Gezaton (Ֆրանսիա), Gold Face Line. լազերային թերապիա։
N-Ayva բժշկական էսթետիկ կենտրոնն անցկացնում է նաև կոսմետոլոգիայի, ապարատային լազերային թերապիայի և դիմահարդարման ուսուցողական դասընթացներ, որոնք յուրացնելուց և ավարտելուց հետո անցկացվում է համապատասխան քննություն, որն անցնելու դեպքում շրջանավարտները կունենան N-Ayva բժշկական էսթետիկ կենտրոնի վկայականներ:

back-top