l

lifestyle

Ողնաշարի նոր վիրահատության ձև Նաիրի բժշկական կենտրոնում՝ «Ողնուղեղի ստիմուլիացիա»

Օրերս մենք ականատես եղանք նորարարության նյարդավիրաբուժության ոլորտում: ՀՀ-ում առաջին անգամ “Նաիրի” բժշկական կենտրոնում կատարվեց ողնուղեղի ստիմուլիացիա: Սա գերժամանակակից նանոտեխնոլոգիաների հիմքի վրա կատարվող վիրահատություն է, որը փրկություն է բոլոր այն հիվանդների համար, ում մոտ մի շարք հիվանդությունների հետևանքով առաջանում է դեղորայքային բուժմանը չենթարկվող խիստ արտահայտված ցավային համախտանիշ: 

  • Պարոնյան 21 (ՆԱԻՐԻ բժշկական կենտրոն), 096-601 560

Դժվար է պատկերացնել, որ այսօրվա բժշկությունը չի կարող դեղորայքով կամ որևէ վիրահատական եղանակով թեթևացնել հիվանդի՝ մշտական ցավի պատճառով առաջացած տառապանքը, բայց մի շարք հիվանդների դեպքում դա է իրականությունը: Այս հիվանդները, ստանալով նույնիսկ թմրաբեր ցավազրկողներ, չեն ձերբազատվում ցավից: Օգնելու միակ տարբերակը ողնուղեղի ստիմուլյատորի տեղադրումն է:


Համաձայն ԱՄՆ-ի նյարդավիրաբույժների ասոցիացիայի տվյալների՝ տարեկան մոտ 50.000 հիվանդի տեղադրվում է ողնուղեղի ստիմուլյատոր: Մանրամասնելու, թե ինչ է իրենից ներկայացնում մեթոդը, և մասնագիտական տեղեկատվություն ստանալու համար մենք դիմեցինք “Նաիրի” բկ-ի նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար բ.գ.դ. Արման Հակոբյանին:

-Ուրախությամբ և մեծ հպարտությամբ կարող եմ նշել, որ ևս մեկ նվաճում մենք ունեցանք նյարդավիրաբուժության ոլորտում: Ողնաշարի մինիմալ ինվազիվ վիրահատությունների շարքում սա միակ վիրահատությունն էր, որ հասանելի չէր Հայաստանում, և այսօր մենք դա ներդրեցինք “Նաիրի” բկ-ում: Ճանապարհը երկար էր: Մոտ երեք տարի մենք բանակցում էինք ողնաշարի ստիմուլյատոր արտադրող ընկերությունների հետ, ձևավորում ֆինանսական միջոցներ, որ կարողանանք այն գնել և իրականացնել այս նախագիծը: Իսկ ամենակարևորն այն է, որ սա չէր իրականանա, եթե մեզ չօգներ մեր հայրենակիցը՝ ՌԴ Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտի ֆունկցիոնալ նյարդավիրաբուժության խմբի գիտաշխատող, ՌԴ գլխավոր ալգոլոգ, բ.գ.թ. Էմիլ Դավիթի Իսագուլյանը: Ամեն նորարարություն ներդնելու համար անհրաժեշտ է թե՛ տեխնիկական միջոցներ, թե՛ բարձր մասնագիտական պրոֆեսիոնալիզմ: Ահա բժիշկ Իսագուլյանը, կիսվելով իր  մասնագիտական գիտելիքները ցավի բուժման և ողնուղեղի ստիմուլիացիայի ոլորտում, օգնեց ներդնել վիրահատության այս ձևը: Ես շնորհակալ եմ ցուցաբերած մասնագիտական աջակցության համար և համոզված եմ, որ իմ շնորհակալական խոսքին կմիանան բոլոր այն հիվանդները, ում անհրաժեշտ կլինի ողնուղեղի ստիմուլիացիան: Մենք անցել ենք համապատասխան մասնագիտական վերապատրաստում, ստիմուլիացիոն համակարգերը առկա են, և անհրաժեշտության դեպքում կարող ենք կատարել վիրահատություն:


Մենք զրուցեցինք նաև ՌԴ-ից ժամանած բժիշկ Էմիլ Իսագուլյանի հետ, և ահա թե ինչ նա ասաց.

-Ես արդեն 10 տարուց ավել է ինչ ՌԴ-ում կատարում եմ նմանատիպ վիրահատություններ, մեր բաժանմունքում տարվա կտրվածքով տեղադրվում են մոտ 200 ստիմուլյատորներ: Ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ իմ մասնագիտական գիտելիքները փոխանցել և օգնել նմանատիպ հիվանդների Հայաստանում: Մենք պայմանավորվել ենք իրականացնել մասնագիտական քննարկումներ ապագայում և պլանավորել ենք իրականացնել գիտաժողով “Նաիրի” բկ-ում հոկտեմբեր ամսին: Հպարտ եմ, որ Հայաստանում վերջիվերջո ներդրվեց ողնուղեղի ստիմուլիացիայի մեթոդը: Միակ ցանկությունս հետևյալն է՝ ամբողջ աշխարհում ողնուղեղի ստիմուլիացիան պետության կողմից հովանավորվող վիրահատություն է: Մեթոդն արդյունավետ է, բայց միևնույն ժամանակ շատ թանկարժեք և թողնել դա հիվանդների կամ բժիշկների ուսերին ճիշտ չէ:
Հուսով եմ, որ առողջապահության նախարարությունը ուշադրություն կդարձնի այս նորարարությանը և կքննարկի ապագայում այս վիրահատությունները պետության հովանավորության տակ առնելու հարցը:

Մենք այցելեցինք նաև “Նաիրի” բկ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքում բուժում ստացող հիվանդներին, լսեցինք նրանց գանգատները: Մարդիկ իրենց զգում էին ապահով, շրջապատված ուշադրությամբ և շնորհակալ էին նյարդավիրաբուժության ծառայության ողջ անձնակազմից:

Ահա սա այն կոլեկտիվն է, որ ընդհանուր ուժերով նպաստեց ներդնելու ողնուղեղի ստիմուլիացիայի մեթոդը:


Մենք այցելեցինք նաև նյարդավիրաբուժական վիրասրահ: Մեզ ներկայացվեցին այն բոլոր ժամանակակից սարքավորումները, որոնք ՀՀ-ում առկա են միայն “Նաիրի” բկ-ում և որոնց օգնությամբ հնարավոր է կատարել մի շարք նյարդավիրաբուժական միջամտություններ` նվազագույնի հասցնելով վիրահատական ռիսկերը: Ինչպես մեզ ներկայացրեց նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Արման Հակոբյանը, “Նաիրի” բկ-ն միակն է, որ լայնորեն կիրառում է միջողային աճառների ճողվածքների էնդոսկոպիկ վիրահատությունների մեթոդը և հիվանդները դուրս են գրվում տուն հենց հաջորդ իսկ օրը, բացի այդ կատարվում են գլխուղեղի մի շարք ուռուցքների էնդոսկոպիկ վիրահատություններ, իսկ ամենաապահով ճանապարհը դեպի գլխուղեղի ախտահարված մաս որոշվում է նեյրոնավիգացիոն սարքի օգնությամբ: 

Մենք տեղեկացանք նաև որ օրեր առաջ “Նաիրի” բկ-ում ներդրվել է ողնաշարի կոտրվածքների և ուռուցքների դեպքում կատարվող ֆիքսացիոն վիրահատությունների մաշկանց տարբերակը: Ողերը ֆիքսվում են իրար՝ տեղադրվում է տրանսպեդիկուլյար ֆիքսացիոն համակարգ առանց բաց եղանակով վիրահատության, մի քանի անցքերից: 

FACEBOOK/SPINESURGERY

Ուրախ ենք, որ “Նաիրի” բկ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքում կատարվող վիրահատությունները և տեխնիկական հագեցվածությունը չեն զիջում որևէ արտասահմանյան կլինիկայի և անհրաժեշտության դեպքում հիվանդները կարող են ստանալ բարձր մասնագիտական օգնություն:


Մաղթում ենք Ձեզ առողջություն:

back-top