l

lifestyle

"My City Dentist" ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնի 5-ամյակը:

Մեծ սիրով ներկայացնում եմ Բաղրամյան 43 հասցեում գտնվող "My City Dentist" ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնի 5-րդ տարեդարձին նվիրված գեղեցիկ միջոցառումը՝ հիմնադիր տնօրեն, գլխավոր բժիշկ Սուրեն Աբրահամիի գլխավորությամբ: Բարձրակարգ հիգիենայով և գերժամանակակից սարքավորուներով զինված այս հիանալի կենտրոնն արդեն 5 տարի է, որ իր դռները լայնորեն բացել է բոլոր այցելուների համար՝ անկախ տարիքից: Նշենք ,որ այս կենտրոնը արժանացել է 2017թ-ի "Տարվա լավագույն կլինիկա" մրցանակին: 

  • Kamo Tovmasyan

 

Նախ հիշեցնեմ հասցեն՝ Բաղրամյան 43, այն շատ հեշտ է գտնել, կարող եք բոլոր հարցերով զանգահարել 077/095-012-454 809, 099-454 909 հեռախոսահամարներով, կամ գրել ֆեյսբուքյան (My City Dentist) և ինստագրամի (@my_city_dentist) էջերին, որոնք շատ ակտիվ են: 

Բժիշկ-ստոմատոլոգ, վիրաբույժ-իմպանտոլոգ Սուրեն Աբրահամին ծնվել է Իրանում: Շատ սիրելով Հայաստանը տեղափոխվել է Հայաստան, ուսանել և աշխատել: Որպես վիրաբույժ-իմպլանտոգ վերապատրաստվել է Շվեցարիայում: Այնուհետև վերադառնալով՝ 5 տարի առաջ Հայաստանում հիմնադրում է "My City Dentist" ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնը, որտեղ բուժումներն իրականացվում են ամերիկյան նորագույն մեթոդներով և որը շատ արագ մեծ ճանաչում է ձեռք բերում՝ ընդլայնելով իր գործունեությունը: Զբաղվելով Դենտալ տուրիզմով և հաշվի առնելով այցելուների մեծ քանակն ու պահանջարկը, մասնավորապես արտերկրից, նախորդ տարի վերաբացվում է արդեն Բաղրամյան 43 նոր հասցեում, առավել մեծ և հարմարավետ տարածքում՝ զինված գերժամանակակից  սարքավորուներով: 2017թ-ին "My City Dentist" ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնը արժանանում է "Տարվա լավագույն կլինիկա" մրցանակին: Ծննդյան տարելիցին հրավիրվել էին բազմաթիվ պացիենտներ, գործընկերներ, բժիշկներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ,որոնք այս կենտրոնի այցելուներն են:

Սա հենց գլխավոր բժիշկ Սուրեն Աբրահամիի աշխատասենյակն է, ով արժանացել է 2017 թ-ի "Տարվա լավագույն ստոմատոլոգ" կոչմանը և որտեղ իրականացվում է ատամների, լնդերի, բերանի խոռոչի հետ կապված ցանկացած խնդիրների բուժում ամերիկյան մոթոդներով, ոսկրային պլաստիկ վիրահատություն, իմպլանտների տեղադրում, 48 ժամում պարգևվվում է հոլիվուդյան ժպիտ՝ վինիրներ՝ կատգամի և օրալ սկանավորման միջոցով: Նշեմ,որ կենտրոնում գործում է բուժման ապառիկ տարբերակ, կենտրոնն ունի նաև իր անձնական լաբորատորիան և անհրաժեշտության դեպքում ներկա է լինում նաև ավագ տեխնիկը: Կենտրոնում կա հատուկ ընդհանուր ատամնաշարի համար նախատեսված ռենտգեն սենյակ՝ նորագույն սարքավորումով (KT, OPG)...այսինքն անմիջապես տեղում դուք հնարավորություն եք ունենում կատարել ռենտգեն ու չեք վատնում ավելորդ ժամանակ և ստիպված չեք լինում մի քանի կենտրոններ այցելել տարբեր գործողություններ կատարելու համար, ինչպես հաճախ լինում է: Պարզապես այցելեք "My City Dentist" և հենց տեղում հոգացեք ձեզ հուզող բոլոր խնդիրները:

Սա հատուկ աշխատասենյակ է նախատեսված փոքրիկների համար,որն հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և վառ գույներով,որպեսզի երեխաներն էլ ավելի մեծ սիրով այցելեն կենտրոն, որտեղ աշխատում է մասնագիտացված և շատ հոգատար մանկական-ստոմատոլոգը:

Սա հատուկ աշխատասենյակ է նախատեսված օրթոդոնտիկ տարբեր ծառայությունների համար,որտեղ աշխատում է մասնագիտացված օրթոդոնտը և բուժուներն իրականացնում է ամենասեղմ ժամկետներում՝անկախ տարիքից:

Չմոռանամ նշել նաև կոսմետոլոգիական ծառայությունների մասին՝ շուրթերի ծավալի մեծացում, կնճիռների հարթեցում, բոտոքսի ներարկում, մեզոթերապիա, առանց վիրահատության քթի ուղղում, խալերի և պապիլոմաների հեռացում լազերի միջոցով, գերքրտնարտադրության և միգրենի բուժում, որոնք իրականացնում է անձամբ բժիշկ Սուրեն Աբրահամին: Շոու-բիզնեսի, քաղաքական, մշակութային ոլորտի շատ հայտնի անձինք "My City Dentist" կլինիկայի հաճախորդներն են,որոնց գեղեցիկ ժպիտները պարգևել է բժիշկ Սուրեն Աբրահամին :

back-top