l

lifestyle

Իսպանական muy mucho ապրանքանիշի շնորհանդեսը Երևան Մոլում

FAB Group-ը պաշտոնապես Հայաստանում ներկայացնում է իսպանական muy mucho բրենդը: Երևանյան muy mucho խանութ-սրահը բացվել է Երևան Մոլի երկրորդ հարկում: 22 տարվա պատմություն ունեցող muy mucho-ն առանձնանում է իր եվրոպական որակով ու անսպասելի ցածր գնային քաղաքականությամբ: Բացման շնորհանդեսին հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն և լավ երաժշտություն DJ Vakcina-ից: Սրահն ամբողջությամբ առցանց կարող եք գնահատել ԿամոԲլոգում: 

  • Kamo Tovmasyan

Իսպանիա • Անդորրա • Պորտուգալիա • Ֆրանսիա • Մեքսիկա • Պանամա • Իտալիա ու արդեն նաև Հայաստան: Ինտերիերն ավելի գրավիչ դարձնելու համար հարուստ տեսականի, եվրոպական որակ ու տարբեր ոճեր: Շատ հետաքրքիր էր երեխաների համար էկո-համակարգով ստեղված ինտերիերի պարագաները, նեոնային աքսեսուարների շարքը, խոհանոցային սպասքը, դիզայներական աքսեսուարները: Գներն իրոք բավական ցածր էին, հաշվի առնելով եվրոպական որակն ու օրիգինալ ոճը: Հրաշալի սրահ, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իր ճաշակի իր կամ կընտրի նվեր: muy mucho սրահը գործում է առավոտյան 10.00-22.00-ն, հասցե՝ Երևան մոլ, Արշակունյաց 34: Հավելեմ նաև, որ FAB Group-ը, որը ներկայացնում է Բեդրոսիանների ընտանիքը, Հայաստանում հանդիսանում է նաև այնպիսի հայտնի բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը, ինչպիսիք են ETAM-ը, CELIO-ն և JACADI-ն: 

www.muymucho.com

Facebook/muymuchoarmenia

Instagram/muymucho_arm

back-top