l

lifestyle

11 Վայր Նյու Յորքում այցելելու համար

Երբ 9 ժամ թռիչքից հետո ժամանում ես Նյու Յորք, ապա 30 րոպե անց էլ հայտնվում ես Քո հյուրանոցային համարում, անկախ ժամից, արագ լոգանք ընդունելով մտածում ես. ԻՆՉ ԱՆԵԼ...Ահա տուրիստական այն գլխավոր ուղղությունները, որոնք դուք պետք է գրանցեք, մի քանի օր Նյու Յորքում անցկացնելով...

  • Kamo Tovmasyan

ԿամոԲլոգը Նյու Յորքում նախագիծը ներկայացնում է Ավստրիական Ավիաուղիներ ընկերությունը: Հետևեք ամբողջական ֆոտո/վիդեո պոստերին kamoblog.tv-ում:

Լավ է, երբ Նյու Յորքում ունես ընկեր, ով կարող է Իր մեքենայով Քեզ հետ շրջել ողջ քաղաքով, չնայած նյույորքյան քցանումներին: Ամենահետաքրիր ժամանցավայրերի մասին պատմեցի, իսկ այս պոստում ներկայացնում եմ մի քանի ստատիկ տուրիստական վայրեր, որտեղ Դուք պետք է հայտնվեք, մանավանդ, եթե առաջին անգամ եք այցելում Նյու Յորք...

1. Սկսենք Times Square-ից. հարյուրավոր գովազդային վահանակներով, հսկայական էկրաններով զինված մի ամբողջ պողոտա, որտեղ հետաքրքիր է թե ցերեկային, թե երեկոյան ժամերին: Նույնիսկ լուսադեմին կարող ես հանգիստ գալ այստեղ սուրճ խմելու, Times Square-ը երբեք չի քնում...

2. Hard Rock Cafe հենց Times Square-ում: Եթե դուք էլ ինձ պես Hard Rock Cafe-ների ֆանատ եք, ապա պետք չէ բաց թողնել նյույորքյանը, այն իրոք շատ գեղեցիկ է, զինված լեգենդար երաժիշտների բեմական հագուստներով և երաժշտական գործիքներով, էլ չասեմ հսկայական համբուրգերների մասին...

3. LOVE... այն զգացմունքը, որը միավորում է ամենքին: Times Square-ի հենց կենտրոնում բաց մի թողեք գլխավոր գովազդային կենդանի էկրանը, որտեղ բոլոր անցորդները հայտնվում են 10 րոպեն մեկ....

4. Broadway ...Ինքնաթիռում առաջին անգամ դիտելով Birdman-ը, որոշեցի Նյու Յորքում այցելել որևէ բրոդվեյան ներկայացման: Նախորդ անգամ այստեղ դիտել էի Chicago-ն, այս անգամ կցանկանայի դիտել Mamma Mia-ն, սակայն տոմսեր արդեն չկային: Եթե դուք երբեէ չեք եղել բրոդվեյան ներկայացմանը, ապա դա ևս ներառեք Ձեր To do List-ում.. 

5. Statue Of Liberty. Տարօրինակ կերպ, երբ մենք որոշեցինք այցելել Statue Of Liberty, հենց նույն օրը հայտարարեցին ահաբեկչության վտանգի զանգի մասին, և մի քանի օր արգելվեց մոտենալ անկախության արձանին...լավ է, որ ես արդեն տեսել էի այն նախորդ անգամ...

6. CENTRAL PARK. Իրականում այստեղ պետք է զբոսնել միայն լավ եղանակի դեպքում: Երբ անձրևում է, կամ պարզապես քամի է Դու ոչ թե զբոսնում, այլ վազում ես Central Park-ով, որպեսզի պարզապես բոլորին ասես, թե եղել ես այստեղ, իրականում, ոչինչ էլ չտեսնելով...

7. Metropolitan Museum. Ես ինքս թանգարաններ չեմ սիրում այցելել, համենային դեպս Նյու Յորքում, բայց Մեր ընկերուհին ով մեզ հետ ճանապարհորդում էր, ողջ օրը համոզում էր գնալ Metropolitan Museum ....Ճաշակին ընկեր չկա...

8. Brooklyn Bridge. Հեռուստատարբերակում կտեսնեք, թե ինչպես եմ Brooklyn Bridge-ով անցնելով մեքենայից բարձր գոռում...Ամենագեղեցիկ տեսարաններից մեկը հենց այստեղից է, եթե այցելեք Իմ ինստագրամի էջը, կտեսնեք ֆոտոները: Չմոռանաք Brooklyn Bridge-ի մոտ այցելել հայտնի պիցցայանոցը և պաղպաղականոցը...

9. China Town. Եթե մտադրվել եք գնալ Չինաստան, կարող եք պարզապես զբոսնել China Town-ում, հավատացեք տպավորությունները գրեթե նույնը կլինեն: Զգուշացեք կանանցից, ովքեր Ձեզ առաջարկում են ֆեյք բրենդային պայուսակներ: 

10. Rockefeller Center. Կա երկու տարբերակ տեսնելու Նյու Յորքն ինչպես ասում են ծովից ծով. Կամ Rockefeller Center կամ Empire State. Ես խորհուրդ կտամ Rockefeller Center-ը, քանի որ այստեղ, 67-րդ հարկում գտնվող top Of The Rock-ից տեսարանն ավելի հետաքրքիր է, ու բացի այդ կտեսնեք նաև Empire State-ը..տոմսի արժեքն է 30 դոլար:

11. 9/11 Memorial Museum. Բաց մի թողեք նաև 9/11 Memorial-ը, որտեղ Ես առաջին անգամ էի, և որն իրոք շատ հետաքրքիր էր կառուցված:

 

back-top