Musée Grévin-ը գտնվում է 10 boulevard Montmartre հասցեում, շուրջ բոլորը ռեստորաններ ու խանութ-սրահներ են, այնպես որ պլանավորելով ձեր այցն այստեղ, մի քանի ժամ կարող եք շրջել Փարիզի ամենաաշխույժ փողոցներից մեկում: Թանգարանն աշխատում է ամեն օր մինչ 18.00-ն:
Տոմսի գինն է 24 եվրո...
Առաջին սրահում ձեզ սպասվում է 1900 թ.-ին ստեղծված խաբկանքի շոուն, դու հայտնվում ես մեկ ջունգլիներում, մեկ անապատում....իրոք հետաքրքիր էր, ճիշտ է, մենք այստեղ Լիդոյի շոուից հետո էինք գնացել, այդ պատճառով առանձնապես չզարմացանք:
Մի քանի սրահներում կհանդիպեք տասնյակ հայտնի դեմքերի, ինչպես պատմական այնպես էլ ժամանակակաից աշխարհի...
Սա նորաձևության սրահն է, այստեղ են Քեմբելը, Ռոշան, Գոթիեն, Դելվինը....սրահն իրոք գեղեցիկ է, ու այնպիսի տպավորություն է, որ շուտով կսկսվի նորաձևության ցուցադրություն...
Իհարկե բոլորիդ դուր կգա Շառլ Ազնավուրի մոմե քանդակը: Այն այնքան բնական է ստացվել, որ ֆեյսբուքյան օգտատերերս մտածել են, թե սելֆի եմ անում իրական մաեստրոյի հետ:
Ժան Ռենոն
Լյուի Դե Ֆյունեսը
Էսմերալդան և Կվազիմոդոն
Գագան
Բելուչին
Պիկասոն
Գանդին
Չառլզը
Արմսրոնգը
Սա կարծեմ Լյուդովիկոսն էր
Դելվինը
Քեմբելը
Ռոշան
Գոթիեն ու Դիորը
Մադոննան
Դիոնն ամուսնու հետ
Ջոլին
Մոռացա անունը