l

lifestyle

Գագիկ Ծառուկյանը MULTI GOLD ոսկու շքեղ առևտրի կենտրոնի բացմանը

Շքեղ ու իր տեսակի մեջ եզակի ոսկու առևտրի կենտրոնը Multi Group-ի նոր նախագիծն է: Մոտ 1000 տաղավարներ, 100-ից ավել բրենդային սրահներ, ոսկյա և արծաթյա զարդեր, ադամանդյա և այլ թանկարժեք քարերից բացառիկ նվերներ: Առինջ մոլի հարևանությամբ բացված MULTI GOLD-ը ստեղծված է շքեղությունն ու բացառիկությունը գնահատող անձանց համար, և մենք սիրով ենք ներկայացնում այս բացառիկ սրահը ԿամոԲլոգում:

  • Կոտայքի մարզ, գ․ Առինջ, Բ թաղամաս 9 փողոց
  • Kamo Tovmasyan

 

Գագիկ Ծառուկյանն անձամբ էր ներկա կենտրոնի բացման շնորհանդեսին: Ըստ Պրն. Ծառուկյանի՝ MULTI GOLD-ը կհետաքրքրի ոչ միայն մեր քաղաքացիներին, այլև մեծ թվով զբոսաշրջիկների: Ի դեպ, բոլոր տաղավարները 1 տարվա ընթացքում ոսկեգործներին տրամադրված են անվճար՝ առանց տեղավճարի: Իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են այցելել MULTI GOLD առևտրի կենտրոն, կգործեն համակարգված ավտոբուսների շարք Երևանի տարբեր հատվածներից, որոնք անվճար կտեղափոխեն այցելուներին MULTI GOLD: Ավտոբուսները տեղափոխում են առավոտյան 09.00-ից Ռոսսիա Մոլի, Մալաթիայի տոնավաճառի, Նոր նորքի 2-րդ զանգվածի շուկայի մոտից յուրքանչյուր ժամը մեկ: MULTI GOLD-ն աշխատում է ամեն օր առավոտյան 09.00-ից մինչ 20.00, բացի երկուշաբթի օրերից: Նշեմ նաև, որ MULTI GOLD-ն ունի հսկայական ավտոկայանատեղի, այնպես որ եթե դուք ձեր ավտոմեքենայով եք՝ չեք ունենա խնդիր այն կայանելու: Բացման շնորհանդեսի պատվավոր հյուրերի ցանկում էին Հայաստանում գործող հարևան երկրների դեսպաններ, բիզնեսի, մշակույթի ոլորտի հայտնի դեմքեր:

Կոտայքի մարզ, գ․ Առինջ

Բ թաղամաս 9 փողոց

(Առինջ մոլի հարևանությամբ)

back-top