l

lifestyle

MSHOP.AM առցանց գնումների ամբողջական համակարգի շնորհանդեսը

Ինչպես ողջ աշխարհում, մեզ մոտ ևս առցանց շոփինգի ձևաչափը դառնում է էլ ավելի պահանջված և հարմար: MSHOP.AM առցանց գնումների ամբողջական համակարգը, որն իր շնորհանդեսը կազմակերպել էր լաունջ-սրահում, հրավիրել էր մեզ՝ ներկայացնելու MSHOP.AM կայքը, բջջային հավելվածը և ծառայությունները:

Mshop.am հավելվածներն այժմ հասանելի են.

Android համակարգով

iOS համակարգով

Ի՞նչ է MSHOP.am-ն ու ինչու՞ ենք խորհուրդ տալիս օգտվել հենց այս կայքից և բջջային հավելվածից: Երբեմն ժամանակի սղության պատճառով գնումներ կատարելու գործընթացը դառնում է ավելի ժամանակատար ու անհարմար, ու այդ ամենից խուսափելու համար օգնության են գալիս նորարարական տեխնոլոգիաները, որոնց միջոցով էլ անհնարինը դառնում է հնարավոր: MSHOP.am-ը մի հարթակ է, որտեղ կարող եք գտնել թերևս ամեն ինչ՝ հագուստ, զարդեր, խաղալիքներ, ձեռագործ իրեր..մի խոսքով, այն ամենն, ինչը գնելու համար մեզանից ժամանակ, էներգիա և մի փոքր էլ նյարդեր է պահանջվում:

MSHOP.am-ի միջոցով այս ամենը կարող եք ձեռք բերել հաշված րոպեների ընթացքում, դե իսկ նախագծի առաքիչները պատվերները կհասցնեն ցանկացած վայր ամենասեղմ ժամանակահատվածում: Այս ամենն իրագործելու համար բավական է միայն համակարգիչ, կամ IOS և ANDROID համակարգով աշխատող սմարթֆոններ: Հետաքրքիր էր նաև օգտագտերերի համար ստեղծված social հարթակը, որտեղ օգտատերը կարող է փոստեր անել, կիսվել ընկերների հետ և պարզապես հետաքրքիր ժամանակ անցկացնել, իսկ թե ինչպես՝ կիմանաք, եթե հենց հիմա ներբեռնեք ձեր սմարթֆոնում MSHOP.am հավելվածը:

Android

iOS

MSHOP.am-ն այս պահին ունի ավելի քան 100 գործընկեր, որոնց ցանկը օր-օրի ընդլայնվում է, և որոնք մշտապես հանդես են գալիս նոր ու յուրօրինակ տեսականիով:

Շնորհանդեսի հյուրերը հենց տեղում ներբվեռնելով MSHOP.am հավելվածը ստացան նվերներ MSHOP.am-ի կողմից, ինչպես նաև ՌԻԱԼՏՈ լաունջի կողմից: Խաղարկության արդյունքում ներկաներից մի քանիսը ևս ստացան նվերներ, դե իսկ բոլոր հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն:

www.mshop.am

Facebook/Megashopping.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

back-top