l

lifestyle

MR.HOOKAH Kalian Bar-ի բացումը Ամիրյան 15ա հասցեում

Արդեն մի քանի տարի նարգիլեի սիրահարները թե Երևանում, թե Ծաղկաձորում վայելում էին HOOKAH թիմի նարգիլեները Hookah Time և Hookah Place ժամանցավայրերում ուստի լավ ծանոթ են այս խմբի աշխատանքային որակին: Ամիրյան 15ա հասցեում Մայիսի 1-ից սկսեց գործել այս խմբի նոր նարգիլե-լաունջը՝ MR.HOOKAH-ն, որի հատուկ հյուրն էր Ռուսաստանից ժամանած նարգիլեի մասնագետ-բլոգգեր Дава Дым-ը: Բոլոր մանրամասները մեր հատուկ փոստում:

Այո, Երևանում շատ են բացվում նարգիլե-լաունջներ, այսօր գրեթե բոլոր սրճարաններում նարգիլեն պարտադիր մենյուում է, սակայն HOOKAH թիմը վաղուց է այս բիզնեսում, սիրում է իր գործը, ինչը վկայում է բոլոր ժամանցավայրերի հաջողված լինելու փաստը: Ես այս խմբի հետ ծանոթացել եմ Ծաղկաձորում, մի քանի տարի առաջ: Կեսգիշերից հետո ցանկանում էինք սնվել, ընկերներս էլ՝ նարգիլե ծխել: Բազմաթիվ նարգիլեի սիրահարներ, վստահ եմ այցելել են թե Hookah Time թե Hookah Place, սակայն հիմա ժամանակն է վայելել նարգիլեները նոր, շատ հարմար Mr.Hookah-ում, որը գտնվում է Ամիրյան/Մաշտոց խաչմերուկի հարևանությամբ՝ Ամիրյան 15 հասցեում:

Նախ միանգամից առաջարկում եմ միանալ սոցէջերինէ հետևելու նորություններին, հյուրերին, ակցիաներին:

Facebook/Mr.Hookah

Instagram/mr_hookah_yerevan

077-692667

Երկու սրահներ՝ փակ և բացօթյա, եվրոպական, ամերիկյան խոհանոց՝ ամերիկյան բուրգերներ, նաև բուրիտո, քեսադիլա, նաչոս...կոկտեյլների մեծ տեսականի և իհարկե գլխավոր մեխը՝ ԼԱՎ նարգիլե:

Եվրոպական Kaya, Hookah Tree, HoneyMoon, Nanosmoke նարգիլեներ Spectrum, Adalia, Daily Hookah, Darkside, Tangiers բրենդի թութուններով, սակայն իսկական նարգիլեի սիրահարները գիտեն, որ ամենակարևորը պատրաստման եղանակն է, ու լավ նարգիլեն ոչ միայն բրենդի, այլ նաև լավ մասնագետի աշխատանքի արդյունքն է: Որակի և համի հարցում, ինչպես ասում են՝ 1 անգամ փորձեք ժամերով կարդալու փոխարեն:

Ինչպես նշում են MR.HOOKAH-ի հիմնադիրները, թիմի աշխատանքային հաջողության գրավականը կալյանների բացառիկությունն է, թութունների բրենդային բազմազանությունը, հատուկ համերը, որոնցից Հայաստանում գրեթե չկան:

Փակ սրահում week-end-ներին կնվագեն տարբեր DJ-ներ, փակ սրահը շատ հարամր էր ինչպես 2-4, այնպես էլ 6-15 ընկերներով երեկոներն անցկացնելու համար, ծննդյան տոներ ևս: Mr.Hookah-ն աշխատում է կեսօրից մինչ կեսգիշեր, սեղաններ ամրագրելու համար զանգահարեք 077-692667 հեռախոսահամարով:

Բացման շնորհանդեսի հյուրն էր նարգիլեի մասնագետ-բլոգգեր Дава Дым-ը Ռուսաստանից:

Բացօթյա սրահն իրոք շատ հաճելի է, հարմար, չնայած, որ գտնվում է անմիջապես փողոցին կից՝ այս հատվածը երեկոյան ժամերին անաղմուկ է:

Այս հատվածն ինձ ամենաշատը դուր եկավ, 10-15 ընկերներով երեկոներն անցկացնելու համար իդեալական էր:

Բացման շնորհանդեսին նվագում էր DJ Extazy-ն:

back-top