l

lifestyle

Mothercare Armenia-ն նշում էր իր 10-րդ տարեդարձը

Հանրապետության 51/53 հասցեում գտնվող Mothercare սրահում իսկական տոն էր՝ բարձր տրամադրություն, շատ ժպիտներ և խաղեր, ինչպես նաև  գեղեցիկ ձևավորմամբ համեղ հյուրասիրություն և PhotoBoot՝ հիշարժան և զվարճալի  պահերն անմոռանալի դարձնելու համար: Խանութ-սրահը նշում էր իր 10-րդ տարեդարձը և պատրաստել էր անակնկալ խաղարկություն` իր փոքրիկ հաճախորդների և նրանց ծնողների համար։ Mothercare-ն արդեն 10 տարի շարունակ ապագա մայրիկների, ծնողների ու նրանց փոքրիկների առօրյան դարձնում է ավելի նորաոճ, հարմարավետ և ամենակարևորը՝ անվտանգ: Տոնախմբությանը միացել էր նաև «Ինչուների մոլորակ» հաղորդման հաղորդավար, դերասան Աղասին, ով հաջողակ փոքրիկներին և նրանց ծնողներին հանձնեց խանութ-սրահի նվեր քարտեր։ 

  • Հանրապետության 51/53, Բաղրամյան 53, Երազ Մանկական Կենտրոն, Հեռ. (012) 303303
  • Ovsanna Simonyan

Նշենք, որ Mothercare-ը ապագա մայրերի, նորածինների և մինչև 10 տարեկան երեխաների համար անհրաժեշտ պարագաների մասնագիտացված մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն է: Mothercare բրենդը հիմնադրվել է 1961թվականին Միացյալ Թագավորության Քինգստոն քաղաքում: Սկզբում Mothercare-ի բիզնեսի հիմնական ուղղվածությունը մանկասայլակի, մանկական կահույքի և մայրական հագուստի արտադրությունն էր, սակայն հետագայում այն ընդարձակեց իր արտադրատեսականին` ներառելով մինչև 5 տարեկան երեխաների հագուստ, որը հետագայում ավելի ընդարձակվելով, սկսեց թողարկել մինչև 10 տարեկան երեխաների համար նախատեսված հագուստ: Ներկայումս Mothercare-ն առաջարկում է մոր և մանկան հագուստի, մանկական կահույքի, անկողնային, կերակրի, լոգարանի պարագաների, ճամփորդական հարմարանքների և խաղալիքների լայն տեսականի:

Այսքան տարիների ընթացքում Mothercare-ը հավատարիմ է մնացել իր հաճախորդներին` առաջարկելով բարձրորակ տեսականի: Խանութ-սրահը ներկայացնում է նաև ապագա մայրերի համար  նախատեսված հագուստ: Mothercare-ը հոգացել է նաև հղիության ժամանակ և դրանից հետո հարկավոր խնամքի միջոցների` կերակրման և երեխայի խնամքն առավելագույնս հեշտ և հարմարավետ դարձնելու համար նախատեսված բոլոր պարագաների մասին:

Հանրապետության 51/53,
Բաղրամյան 53,
Երազ Մանկական Կենտրոն,
 (012) 303303

Ուշադրություն, սրահը ներկայացնում է ապառիկ գնումների նոր ձևաչափը հենց տեղում: Մանրամասների համար այցելեք սրահներ կամ զանգահարեք (012) 303303:

back-top