l

lifestyle

10 Must Do List ԿամոԲլոգից՝ ՄՈՍԿՎԱ մեկնելու համար

Չգիտես ինչու երբեք չեմ ցանկացել մեկնել Մոսկվա...այսինքն գիտեմ ինչու. Ես համոզված էի, որ Մոսկվան այնքան մեծ է, որ կարելի է մոլորվել, կամ ողջ օրն անցկացնել ճանապարհներին, ինչպես Լոսում: Ինչևէ Ամանորին հրավեր ստանալով ընկերներիցս որոշեցի բաց չթողնել առիթը և մեկնել Մոսկվա՝ բացահայտելու այն Ինքս Ինձ համար և ներկայացնելու Ձեզ Մոսկվայի գլխավոր ժամանցային վայրերը: Մոսկվա մեկնեցինք Պրահայից, որտեղ նույնիսկ ձյուն չկար, իսկ այ Մոսկվայում մեզ սպասվում էր իսկական սառնամանիք...

  • Kamo Tovmasyan

Ինչպես նախորդ փոստում պատմել էի, Ամանորի գիշերը Պրահայում էի, ընկերուհուս հետ: Պատմել եմ նաև այն մասին, թե որքան հոգնեցնող է Պրահան,  ու որ հեքիաթային Պրահա արտահայտությունը լոկ միֆ է, չնայած, համոզված եմ շատերը չեն հասկանա Ինձ: 2 օրերի ընթացքում Պրահայում բոլոր հնարավոր ու անհնար հետաքրքրությունները սպառելով Մենք որոշեցինք ընդունել Մեր ընկերների հրավերը և մեկնել Մոսկվա, որտեղ վերջիններս անցկացնում էին Ամանորը: Մեզ սպասվում էր գեղեցիկ բայց անհնարին ցուրտ քաղաք, որտեղ չէիր կարող պարզապես զբոսնել, եթե իհարկե մտադիր չէիր սառցակալել..Քանի որ Մենք Մոսկվայում էին Ամանորյա օրերին, Մեզ ավելի շատ հետաքրքիրում էր ժամանցային Մոսկվան, ուստի թանգարաններ, ցուցասրահներ և պատմական վայրեր այս ցանկում չեք գտնի:

Իհարկե առաջին վայրը, որտեղ մենք եղանք Կարմիր հրապարակն էր և ԳՈՒՄ-ը: Հենց այստեղ հնարավոր էր զգալ ռուսական կոլորիտը, երաժշտությունը, հյուրասիրությունը, պատմությունը...զարմանալի է, որ մեր ընկերներն ապրելով Կարմիր հրապարակի հարևանությամբ գտնվող հյուրանոցում այդպես էլ հրաժարվեցին Մեզ հետ գալ այստեղ...

Մոսկվայում ստուգումներ էին ամենուր. հյուրանոցում, խանութներում, թանգարաններում, Կարմիր հրապարակում:

Եթե դեռ չեք կողմնորոշվել ռուսական ռուբլու և դրամի հարաբերության հարցում, զգույշ եղեք, Չեբուրաշկան Ձեզ հետ նկարվելու համար կպահանջի 1000 ռուբլի, ինչն իրոք շատ է:

ԳՈՒՄ-ի հարևանությամբ գործող տոնավաճառը և սահադաշտը Մեր անցկացրած օրերի ամենավառ հիշողություններն են պարգևել: Կարծես մանկության տարիներ վերադառնայինք, մանավանդ, որ Մենք առաջին անգամ էինք Մոսկվայում:

Ռուսական պեռաշկիներ, թեյ, չեբուրեկի...ճիշտ է սառած ու ոչ այդքան համեղ:

Մոսկվայի բոլոր մոլերը գեղեցիկ էին զարդարված, մենք եղել ենք մոտ 4 մոլերում, սակայն ԳՈՒՄ-ը նման էր մի մեծ Ամանորյա հեքիաթի: Այստեղ կարելի էր գալ միայն ինտերիերի դիզայնը տեսենելու համար: Հսկայական կոնֆետներ, մրգեր, սովետական բացիկներ, փայլեր...ամեն ինչ շատ....ինչպես ասեմ...շատ էր, մի տեսակ թու մաչ էր, բայց հոգնեցնող չէր:

Ամենամեծ ու ամենագեղեցիկ տոնածառներից մեկը Մոսկվայում հենց ԳՈՒՄ-ի տոնածառն էր, որի տակ էլ վաճառում էին մեր մանկության "բաժակով պաղպաղակը"...ճիշտ է համը մեր մանկության պաղպաղակի համին չէր հասնի...

_______________

Մոսքոու Սիթի: Մոսկվայի ամենագեղեցիկ մոդեռն բիզնես-թաղամասը, որտեղ երկնաքերեր են, գրասենյակներ, մոլեր: Մոսկվա-Սիթին սկսվել է կառուցվել 1992թ.-ին ու աշխատանքները դեռ կընթանան մինչ 2018-ը: Կարծում եմ պետք է լինել այստեղ, մանավանդ շոփինգի համար: Այստեղ գտնվող ԱֆիՄոլի առաջին հարկում գործում էր հատուկ բրենդային ապրանքատեսակների մեծ աութլետ 80% զեղչով:

Մեր հյուրանոցը գտնվում էր հենց այս թաղամասի հարևանությամբ: Crowne Plaza-ն Moscow World Trade Centre-ում է, որը Կարմիր հրապարակից 4 կմ հեռավորության վրա է գտնվում:

Հյուրանոցում գործում են 714 համարներ, որոնցից 149-ը՝ կլուբային համարներ են, ավելի մեծ սենյակով և գեղեցիկ տեսարանով: Մեզ համար պատվիրված էր հենց կլուբային համար, եթե մենք նախապես ծանոթ չլինեինք հյուրանոցին միգուցե չգուշակեինք, որ առաջին համարը կլուբային չէ, տեսեք վերևի նկարում:

Ինչ եմ ուզում ասել, եթե դուք էլ պատվիրեք կլուբային համար, հիշեք, որ այն ահա այսպիսի տեսք ունի և պահանջեք այն համարը, որի համար վճարել էեք: Մենք այդպես էլ արեցինք, և հաջորդ օրը տեղափոխվեցինք ահա այս գեղեցիկ տեսարանով մեծ համար:

Краснопресненская наб., 12,

www.cpmow.ru

__________________

Եթե դուք նախընտրում եք ավելի լաքշրի հանգիստ, ապա ամրագրեք համար Մոսկվայի ամենաթանկ հյուրանոցներից մեկում՝The Ritz-Carlton Moscow-ում: Մեր ընկերներն այստեղ էին մնում, ու երևի հենց այդ պատճառով էլ օրերով դուրս չէին գալիս հյուրանոցից: Մյուս կողմից նրանց կարելի էր հասկանալ, The Ritz-Carlton Moscow-ում կային թե ռեստորաններ, թե լաունժ, թե ՍՊԱ կենտրոն...էլ ինչ իմաստ ուներ դուրս գալ...

Ամենահետաքրքիրը հյուրանոցի ռուֆթոփն էր: Նրանք, ովքեր ամրագրել էին սյութ համար կարող էին անվճար օգտվել այստեղից 24 ժամ, իսկ միայն տեսարանի համար, կարելի էր այստեղ մնալ հենց 24 ժամ:

Тверская улица, 3

www.ritzcarltonmoscow.ru

_________________

The Ritz-Carlton Moscow-ի հարևանությամբ գործում է Մոսկվայի ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ NOVIKOV-ը: Սա առաջին ռուս ռեստորատոր Արկադիյ Նովիկովի նախագիծն է: Առաջին NOVIKOV ռեստորանը գործարարը բացել է 2012 թ.-ին Լոնդոնում, իսկ մոսկովյան NOVIKOV-ը բացվել է 3 տարի առաջ: Այսօր NOVIKOV ռեստորանային խմբում գործում են մոտ 50 տարբեր ոճի ռեստորաններ, որոնցից միայն 5-ը՝ Լոնդոնում:

NOVIKOV-ը հայտնի է Իր ձկնամթերքով պատրաստված ուտեստներով, խոհանոցը ղեկավարում է ճապոնուհի Սաե Յամաոկան, ճիշտ է մենք սիֆուդի հետ առանձնապես սեր չունենալով պատվիրեցինք սթեյք:

Խոհանոցն իրոք շատ համեղ էր, բոլոր գովասանքի խոսքերը լոկ գովազդ չէին, նույնիսկ հասարակ սալադն ուներ հատուկ համ և տեսք: Օրինակ սա NOVIKOV-ի Կապրեզե աղցանն է: 4 հոգով ընթրելով կվճարեք մոտ 500 եվրո, ու չմոռանաք այստեղ խմել նաև ելակի մոհիտո:

Тверская, 3

novikovgroup.ru

_______________

Եվս մեկ թոփ վայր Մոսկվայում, որտեղ պարզապես պարտադիր պետք է այցելել դա SIXTY ռեստորանն է: Այն պատկանում է GINZA նախագծին, և հիմա Մոսկվայում այս խմբի բոլոր նախագծերը սիրված են ու մարդաշատ: Մոսկվա Սիթիի «Федерация» երկնաքերի 62-րդ հարկում գտնվող ռեստորանից բացվում է ֆանտաստիկ տեսարան 500 մետր բարձրությունից: Սկսել է գործել ռեստորանը 2011 թ.-ից, այցելելու դեպքում խորհուրդ եմ տալիս սեղան պատվիրել նախապես:

Пресненская наб., 12,

Sixty

_____________

Հաջորդ ժամանցավայրը կենտրոնում, որտեղ խորհուրդ կտամ լինել դա LOOKIN ROOM ռեստորան ակումբն է: Նախապես ծանոթացեք ծրագրին ֆեյսբուքյան էջում, քանի որ այստեղ ամեն օր տարբեր ոճի թեմատիկ փարթիներ են, օրինակ մենք ռուսական փարթիի էինք մասնակցում, որտեղ պարում էինք Ագուտինի, Տիմատիի և Լյոնտևի հիթերի ներքո...Ֆեյսը շատ խիստ է, բայց եթե ներս չթողնեն կարող եք բարիշել նրանց հետ հավելյալ գումար վճարելով...ինչպես հասկանում եք փողերն ամեն ինչ որոշում են:

ул. Тверская, д. 18

www.lookin-rooms.ru

________________

WHITE RABBIT. Սպիտակ նապաստակ-այսպես է կոչվում հաջորդ ռեստորանը, որտեղ առաջարկում եմ լինել: Սա ռեստորատոր Բորիս Զարյկովի նախագիծն է, որն իհարկե առաջին հերթին սիրվել է տեսարանի և դիզայնի համար: Մենք այստեղ չենք ընրթել, ուստի խոհանոցի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց միթե Մենք գնում ենք նման վայրեր առաջին հերթին հաց ուտելու համար?

Смоленский Пассаж, Смоленская пл., 3

whiterabbitmoscow.ru

______________

Մոտ 300 մարդկանց տեղավորող բացօթյա հատված արհեստական գազոններով և տասնյակ դիսկո-գնդերով զարդարված պարահրապարակ: Ահա այսպիսին է GINZA ակումբը, որտեղ թեմատիկ երեկոների ընթացքում առանց նախնական ամրագրման գրեթե անհնար է հայտնվել: Մոսկվայի թոփ ակումբներից մեկը:

Болотная наб., 3/4,

www.bargipsy.ru

____________

Եթե դուք չեք սիրում ռուֆթոփեր, ակումբներ, թանկ ռեստորաններ, ապա այցելեք «Чайхона №1» ռեստորան նարգիլե ծխելու: Ուզբեկական խոհանոց, ճիշտն ասած ոչ այնքան համեղ, հետաքրքիր ինտերիեր և 5000 ռուբլի դեպոզիտ պիկ ժամերին: Սա Մոսկվայում գործող ամենամեծ ու ամենահայտնի ռեստորանային ցանցն է:

ул. Покровка, 50/2,

www.chaihona.com

_____________

Մոսկվայում ամենասիրված ժամանցի տարբերակը ոչ թե ակումբներն են, ռեստորաններն ու ռուֆթոփերը, այլ Քվեստ խաղերը: Եթե հիշում եք, նախորդ տարի Ես պատմել էի նման նախագծի մասին Երևանում, ցավոք այն դադարեցրեց իր գործունեությունը, իսկ այ Մոսկվայում քվեստ-առաջարկները շատ շատ են: Ահա այդպիսին էր ԱԼԻՍԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ քվեստ-ցուցահանդեսը, որտեղ մենք եղանք: Ճիշտ է Մենք չմասնակցեցինք քվեստ խաղին, քանի որ այն ռուսերեն էր, իսկ ընկերուհիս չէր տիրապետում այս լեզվին, սակայն որպես ցուցահանդես այն ոչ պակաս հետաքրքիր էր: Ցավոք այժմ այլևս չի գործում այս ցուցահանդեսը, սակայն Դուք կարող եք մասնակցել այլ քվեստերի, ծանոթանալով դրանց ամբողջական ցանկին ահա այս կայքում:

mir-kvestov.ru

Իհարկե սա մոսկովյան ժամանցային կյանքի ամբողջական ցանկը չէր: Ես Մոսկվայում էի 2 օր և 2 օրերի ընթացքում հացրեցի միայն տեսնել այսքանը: Կարծում եմ դեռ կվերադառնամ այս քաղաք և կշարունակեմ այն ներկայացնել Ձեզ...միգուցե Ապրիլի 1-ին՝ Զեմֆիրայի մենահամերգի օրը....

back-top