l

lifestyle

Mon Amie Flower and Design Boutique-ի ամանորյա նոր հավաքածուն, տոնական զեղչերն ու ձմռան առաջին ձյունը

Ձմեռ է բայց չկա ձյո՞ւն: Մոսկովյան 28 հասցեում գործող Mon Amie Flower and Design Boutique-ում ձյուն էլ կար, հեքիաթային հերոսներ էլ, տաք գինի, թխվածքներ, popcorn ու քաղցր բամբակ բոլորի համար: Mon Amie-ն ներկայացնում է իր նոր Ամանորյա հավաքածուն, նախորդ տարվա տոնածառների և աքսեսուարների շարքն առաջարկում է ձեռք բերել մինչև 70 % զեղչված գնով ու ձմռան առաջին օրը դիմավորում է այ այսպիսի տոնական տրամադրությամբ:

Mon Amie-ն շուտով կնշի իր հիմնադրման 18-ամյակը: Եվրոպական առաջատար ընկերությունների ծաղիկներ, ծաղկեփնջեր, աքսեսուարներ, ինչպես նաև միջոցառումների կազմակերպում և ձևավորում: Յուրքանաչյուր տարի, Ամանորին ընդառաջ, Մոսկովյան 28 հասցեում գործող Mon Amie Flower and Design Boutique-ը ներկայացնում է ամանորյա տոնածառների ու աքսեսուարների տեսականին: Դեկտեմբերի 1-ին և 2-ին նոր տեսականին ներկայացված է 20%, իսկ նախորդ տարվա տեսականին՝ մինչև 70% զեղչված գնով: Դեկտեմբերի 1-ին սրահը կազմակերպել էր իսկական տոնական միջոցառում՝ ամանորյա հայտնի հիթերով, քաղցր հյուրասիրությամբ, մուլտհերոսներով ու նույնիսկ Agnes Cakes-ի տոնական համեղ տորթով: Շտապեք գնումների Ձեր և Ձեր սիրելիների համար, Ամանորին մնացել են հաշված օրեր: Նշեմ նաև, որ Mon Amie-ն գործում է շուրջօրյա և իհարկե առաքման ծառայությամբ:

Մոսկովյան 28 / (010) 54 88 14

  Facebook/MonAmieFlowerandDesignBoutique

Instagram/monamieflowerboutique

back-top