l

lifestyle

PARIS հյուրանոցի Montmartre Ռեստորան կոկտեյլ-բարի նոր ինտերիերը և մենյուն

Նախորդ տարի Ես արդեն ներկայացրել եմ Ամիրյան 4/6 հասցեում գտնվող PARIS հյուրանոցի 12-րդ հարկում գտնվող Montmartre ռեստորան կոկտեյլ-բարը: Մայիսի 6-ին տեղի կունենա ռեստորանի վերաբացումը, որը մենք կլուսաբանենք հենց հաջորդ օրը, սակայն մինչ այդ, կարծում եմ, Ձեզ ևս հետաքրքիր կլինի տեսնել Montmartre ռեստորան կոկտեյլ-բարի նոր ինտերիերը, ծանոթանալ նոր մենյուի՝ ուտեստների, կոկտեյլների հետ և իհարկե վայելել երևանյան գեղեցիկ տեսարանը բացօթյա սրահում: Ես ինքս Ավստրալիայից ժամանած հյուրերիս հետ այսօր արդեն փորձել եմ նոր աղանդները, այնպես որ ներկայացնում եմ հենց անձնական փորձով....

 

  • Kamo Tovmasyan

Մոնմարտրը Փարիզի ամենաբարձր հատվածն է, որտեղից բացվում է հեքիաթային տեսարան, ու հենց այդ պատճառով էլ PARIS հյուրանոցի 12-րդ հարկում գտնվող ռեստորանը ստացել է Montmartre անվանումը: Ռեստորանի բացօթյա սրահից բացվող շքեղ տեսարանը դեպի Արարատ ու քաղաքի ամենատարբեր հատվածներ իր անզուգական տեսքով համապատասխանում է ցանկացած այցելուի ճաշակին՝ համալրելով ռեստորանում տիրող հաճելի ու հանգիստ մթնոլորտը:

Montmartre-ում ճաշակի ու համի ներկայացման ու մատուցման նոր չափանիշներ են գործում` նոր որակ ու մոտեցում: Պրոֆեսիոնալ խոհարարական անձնակազմի կողմից առաջարկվող եվրոպական, թայլանդական ու հին հայկական եզակի ուտեստները, Հայկական ու Միջազգային Բարմենների Ասոցիացիայի անդամներով համալրված քաղաքի լավագույն բարերից մեկը կզարմացնեն ամենախստապահանջ պատվիրատուին՝ ներկայացնելով ուտեստների, էքսկլյուզիվ կոկտեյլների ու դասական ընտրանու նոր որակ:

Montmartre ռեստորանում յուրաքանչյուր օր յուրովի է անցնում: Ջազի սիրահարները կարող են վայելել կենդանի ջազային երաժշտության կատարումներ ուրբաթ և շաբաթ օրերին, մինչդեռ մյուս օրերին՝ DJ R-Men-ի կողմից ներկայացվող հաուզ երաժշտությունը դուր կգա ավելի արդեն լաունջի սիրահարներին: Ուզում եմ նշել, որ հատկապես բացօթյա սրահում շատ հարմար է նշել փոքր և մեծ միջոցառումներ, թե ինտերիերի, թե տեսարանի, թե խոհանոցի առումով:

Սպասարկման նոր որակ, համի նոր չափանիշ, գին-որակ համադրության ճիշտ ընտրություն: Montmartre ռեստորան կոկտեյլ-բարը բաց է ամեն օր ժամը` 13:00-ից մինչև ուշ գիշեր:

 Ամիրյան 4/6

095-55 45 02,

095-55 45 04

Facebook/Montmartre Restaurant-Cafe-Bar

back-top