l

lifestyle

Ինչու է հարմար օգտվել MobiWash շարժական ավտոլվացման ծառայությունից

MobiWash-նոր շարժական գելային ավտոլվացման ծառայություն, որի մասին այսօր խոսելու եմ: Անկախ ձեր վայրից, րոպեներ անց MobiWash-ի մասնագետը մոտենում է, կատարում է գելային ավտոլվացում ու հանձնում է ձեր մեքենան անթերի մաքուր վիճակում: Որպեսզի մենք ավելի վստահ գովազդենք ձեզ այս նոր ծառայությունը, որոշեցինք անձամբ փորձարկել՝ մեր Սյուզիի ավտոմեքենան լվանալու համար ամրագրելով MobiWash-ի ծառայությունը:

  • Kamo Tovmasyan

Վարրորդների զբաղվածությունը հաճախ խնդիրներ է ստեղծում մեքենայի լվացմանը ժամանակ հատկացնելու համար: Ողջ օրը դու լինում ես աշխատավայրում, իսկ աշխատանքից հետո գործնական հանդիպման ես, մեքենադ էլ մաքուր չէ: Շարժական ավտոլվացման առավելությունը հենց նման խնդիրների լուծումն է: Դուք կարող եք լինել տանը, աշխատավայրում, կամ կարող եք հանդիպման լինել որևէ սրճարանում, և ժամանակ խնայելու համար կարող եք ամրագրել MobiWash-ի ծառայությունը: Րոպեներ անց մասնագետն իր մեքենայով կմոտենա ձեզ և 20-45 րոպե հետո կհանձնի ձեր մեքենան անթերի մաքուր վիճակում: Ավտոմեքենան մաքրվում է նորագույն նանոտեխնոլոգիայով՝ ջրի փոխարեն օգտագործվում է հատուկ գել, որը ոչ միայն չի վնասում ավտոմեքենան, այլև ստեղծում է պաշտպանիչ հակաանձրևային շերտ: Այն փայլեցնում է թափքը և հաղորդում է նրան թարմ տեսք: Չի քերծում ներկը, ինչն անխուսափելի է ավտոմեքենան այլ եղանակով լվանալիս:  Ձմռանը չեն սառչում փականները, շարժական և ռետինե մասերը, դռներն ու պատուհանները, չի վնասվում ոչ մի էլեկտրոնային սարքավորում, կամ լարանցում, aռհասարակ չի մնում ոչ մի խոնավություն՝ թե՛ թափքի վրա և թե՛ սրահում, չի աղտոտվում մեքենայի շուրջը:

Գելային ավտոլվացումն ապահովում է մաքսմիալ ապահովությունը, գնային սահմանն է 3-5 000 դրամ՝ կախված իհարկե մեքենայից, ներառյալ սրահի մաքրումն ու թափքի լվացումը: Գնացուցակին ավելի մանրամասնորեն կարող եք ծանոթանալահա այստեղ: Նշեմ, որ գործում է կայք՝ www.mobiwash.am, կարող եք միանալ ֆեյսբուքյան էջին` FB/MobiWash և իհարկե ներբեռնել MobiWash հավելվածը iOS-ի և Android-ի համար: Աշխատանքային ժամերն են՝ 09:00 - 21:00: Այլ ժամերին պատվիրելու համար պետք է դիմել նախօրոք: Ընդունվում են ինչպես անհատական, այնպես էլ կորպորատիվ պատվերներ

Մենք ամրագրեցինք ծառայությունը Սյուզիի ավտոմեքենայի համար: Մասնագետը մոտեցավ 20 րոպեից: Մինչ սրճում էինք հարևանությամբ գործող սրճարանում ու քննարկում մեր նկարահանումները՝ մասնագետը մոտ 30 րոպե անց հանձնեց բանալիները: Կախված մեքենայի չափսից, տևողությունը կարող է կազմել 20-45 րոպե: Ընթացքին կարող եք հետևել ֆոտոշարքում և լայվ վիդեոյում: Խնայեք ձեր ժամանակը, նյարդերը և ավելի հարմար կազմակերպեք ձեր օրակարգը:

055-950 905

www.mobiwash.am

Facebook/MobiWash

Instagram/mobiwash.yerevan 

iOS

Android 

back-top