l

lifestyle

Mayilyan Jewelry նոր հայկական զարդերի շնորհանդեսը Nuri Design սրահում

Tashir Street Shopping Gallery-ում շրջելիս միանգամից կնկատեք Nuri Design խանութ-սրահը, որտեղ բացառապես ամեն ինչ արտադրված է Հայաստանում, պատրաստված է էկոլոգիապես մաքուր ներկերով ու հիմնականում փայտից: Սրահի դիզայներ Մարիամ Մայիլյանը հրավիրել էր Nuri Design-ում գտնվող Mayilyan Jewelry shop-in-shop-ի բացման շնորհանդեսին՝ ներկայացնելու իր արդեն զարդերի առաջին հավաքածուն: Յուրօրինակ վզնոցներ, մատանիներ, ապարանջաններ հայկական քարերի, թանկարժեք մետաղի և փայտի համադրությամբ:

  • Հյուսիսային պողոտա 6/2, Tashir Street shopping gallery, 077-47 59 68
  • Kamo Tovmasyan

Mayilyan Jewelry զարդերի դիզայներ Մարիամ Մայիլյանն այս ոլորտում է արդեն 4 տարի: Այս ընթացքում Nuri Design-ի համար ստեղծելով հիմնականում փայտյա գործեր և ձեռագործ աշխատանքներ` կահույք, home decor, խաղալիքներ, Մարիամն այս տարի իր գործունեությունը ծավալեք արդեն մեկ այլ ուղղվածությամբ: Mayilyan Jewelry-ն ներկայացնում է տարբերվող վզնոցներ, ապարանջաններ և մատանիներ:

Այս ինքնատիպ աքսեսուարներն աֆրիկյան թանկարժեք փայտերի և հայկական քարերի միաձուլումն են` պատրաստված արծաթից, ոսկեջրված և բնական քարերի հավելմամբ: Տեսականին պարբերաբար թարմացվելու է: Առաջին հավաքածուն արդեն ներկայացված է Nuri Design-ում, որտեղ էլ գտնվում է Mayilyan Jewelry shop-in-shop-ը:  Մենք ներկա գտնվեցինք բացման շնորհանդեսին, նկարահանել ենք նաև ողջ տեսականին, որը կարող եք գնահատել օնլայն և շտապել գնումների: Կանանց միամսյակի ավարտին դեռ մի քանի օր կա, այնպես որ նրանք, ովքեր դեռ չեն գտել յուրահատուկ նվեր սիրելիի համար,  կարծում եմ կգտնեն Mayilyan Jewelry-ում: Միացեք նաև սրահի ֆեյսբուքյան էջին՝ հետևելու նոր տեսականուն:

Mayilyan Jewelry

Հյուսիսային պողոտա 6/2

Tashir Street shopping gallery

(Nuri Design)

077-47 59 68

Facebook/MayilyanJewelry

back-top