l

lifestyle

Դուբայի Miracle Garden-ում՝ ինչպես փոքրիկ դրախտում

3 տարի առաջ, Դուբայում իր դռները բացեց Miracle Garden-ը՝ կախարդական այգին, որտեղ աճեցվել են 109 միլիոն բնական ծաղիկներ: Այս նախագծի բյուջեն կազմել է 11 մլն դոլար, ու նման գեղեցկություն անհնար էր բաց թողնել...Ամեն ինչ այստեղ բնական ծաղիկներից էր, տներ, կամուրջներ, սիրամարգներ, ամեն ամեն ինչ: Բոլոր տարիքի զբոսաշրջիկներն այստեղ իրենց հետաքրքրություն կգտնեն, ճիշտ է ամառվա ամիսներին շատ շոգ է պարտեզում....

  • Al Barsha South 3, Barsha,Dubailand Area,+971 4 422 8902
  • Kamo Tovmasyan

Կախարդական այգու մուտքի համար վճարելու եք 10 դոլար, իսկ այ տաքսին կարժենա 20-30: Մոտ մեկ ժամ կարելի է շրջել այգում, լուսանկարվել, հիշեք միայն, որ շատ շոգ եղանակին շուտ էլ կձանձրանաք, կամ պետք է առավոտյան գնալ, կամ երեկոյան: Այգու դիզայնը տարվա ընթացքում փոփոխվում է, այս ընթացքում շենքներն արդեն ոչ թե ծաղիկներով էին զարդարված այլ նարինջներով: Miracle Garden-ն ավելի շատ դուր կգա բնական, դաշտային ծաղիկների սիրահարներին, վարդեր, կալաներ, օրիգինալ ծաղիկներ այստեղ չկան, դա երևի միակ հիասթափությունն էր, մենք օրինակ չէինք սիրում դաշտային ծաղիկներ: Հասցեն կա նախաբանում, ձեզ բարի ժամանց...

Ես շարունակում եմ անկանխիկ գնումներ կատարել ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում VTB Air Miles քարտով, հիշեցնեմ, որ այս քարտը անկանխիկ գնումների դեպքում կուտակում է մղոններ, որոնք կարող եք փոխարինել ուղետոմսերով: VTB Air Miles-ի մասին ավելին կարող եք կարդալ ահա այստեղ:

back-top