l

lifestyle

MARVEL X MINISO հավաքածուի պաշտոնական շնորհանդեսը Երևան Մոլում

Անսպասելի, հետաքրքիր ու կարծում եմ, արդեն իսկ հաջողված համագործակցություն: Ճապոնական Miniso ընկերությունը և MARVEL-ը ողջ աշխարհում պաշտոնապես ներկայացնում են MARVEL X MINISO հավաքածուն, ու հիմա արդեն դուք կարող եք սիրելի սուպերհերոսներին գտնել նաև բոլոր Miniso Armenia խանութներում: Շնորհանդեսի հատուկ հյուրեր՝ Իվետա Մուկուչյան և DJ Leo: Նոր տեսականու և միջոցառման մանրամասները մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

Դե ով չի սիրում MARVEL-ի հերոսներին, MINISO-ն էլ կարճ ժամանակահատվածում այնքան սիրվեց մեզ մոտ, որ արդեն 7 սրահներ են գործում Հայաստանում: MARVEL-ի սիրված հերոնսերը, նրանց ոճային աքսեսուարները, նվերներ, մի խոսքով սիրված ֆիլմերի թեմատիկ ամեն ինչ կարող եք արդեն ձեռք բերել բոլոր MINISO սրահներում: Նրանք, ովքեր մասնակցեցին նաև նախապես անցկացվող քվեստին, ստացան նվերներ: Նվերներ ստացան նաև բացման հյուրերից շատերը, ովքեր MARVEL-ի ֆիլմերի իսկական ֆանատներ են: Իվետա Մուկուչյանի հիթերը, DJ Leo-ի լավ սեթը ու ամենակարևորը՝ MARVEL X MINISO հավաքածուն ամբողջությամբ, Երևան Մոլի MINISO սրահում: Թե մեծերը, ու թե փոքրերն անպայման կգտնեն նոր հավաքածուի մեջ իր, որը կցանկանան ձեռք բերել, այնպես որ շտապեք Ձեզ ավելի մոտ գտնվող հասցեում գործող MINISO սրահ:

Հյուսիսային պողոտա 18/77

Մետրոնոմ առևտրի կենտրոն
Դալմա Գարդեն Մոլ
Ռոսիա Մոլ
Երևան Մոլ
Ռիո Մոլ
Մեգա Մոլ

(011) 534440

Facebook/MinisoArmenia

Instagram/miniso_armenia

MINISO-ն ներկայումս ամենաարագ զարգացող ճապոնական ֆաստ-ֆեշն բրենդ է, որը կարճ ժամանակահատվածում հասցրել է գրավել ողջ աշխարհը: Բրենդը ներկայացված է Ասիայում, Եվրոպայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում և Աֆրիկայում: MINISO-ն ունի 8 տարվա պատմություն, այն հիմնադրել է ճապոնացի դիզայներ Ջունիա Միյակեն և չինացի գործարար Ի Գոուֆուն: Ողջ աշխարհում իդեալական գին/որակ համադրության բանաձևով հայտնի MINISO բրենդը ներկայացնում է ապրանքներ տան համար, տեքստիլ, բյութի ոլորտի ապրանքատեսակներ, բիժուտերիա, գրենական պիտույքներ, մանկական խաղալիքներ, էքսկլյուզիվ նվերներ...Տեսականին բազմազան է, հարուստ և հաշվի առնելով օրիգինալությունն ու որակը՝ անսպասելի ցածր գնային առաջարկով:

 

back-top