l

lifestyle

Սիրո միլիոնները և Միհրան Ծառուկյանը ՄԵԳԱՄՈԼՈՒՄ

Կանանց միամսյակի առթիվ Մեգամոլը միանգամից երկու նախագիծ էր պատրաստել: Նոր խաղարկություն այցելուների համար, որի ընթացքում՝ կխաղարկվի 9 000 000 դրամ և մոտ 100 նվերներ, դե իսկ մարտի 8-ին էլ բոլորին, ովքեր երեկոյան Մեգամոլում էին սպասվում էր հաճելի անակնկալ: Միհրան Ծառուկյանն իր կատարումներով զարմացրեց հյուրերին: Թե ինչպես ընթացավ երեկոն՝ դիտեք ԿամոԲլոգում...

  • Կամո Թովմասյան

Մարտի 8-ին Մեգամոլը իգակառ սեռի այցելուներին նվիրում էր ծաղիկներ և երաժշտական ծրագիր: Մոլի կենտրոնում գործող շքեղ շատրվանի մեջ հայտնվեց սիրված երգիչ Միհրան Ծառուկյանը և իր հիթերը նվիրեց բոլոր ներկաներին՝ առաջին հերթին իհարկե կանանց: Մեգամոլի ֆեյսբուքյան էջում նախապես հարցման արդյունքում Միհրանն անձամբ ընտրել էր ամենաշատ քվեարկված երգերը, որոնք էլ կատարեց այս երեկո:

Համերգը հենց շատրվանի ներսում ստեղծված բեմում էր, այն վարում էի ես, շնորհակալություն բոլորին, ովքեր ներկա էին.....

Մարտի 3-ից ապրիլի 7-ը կարող եք կատարեք ընդամենը 25 000 դրամ և ավել հանրագումարային գնումներ այստեղ գործող խանութ-սրահներից և կղզյակներից ու մասնակցել խաղարկության: ՀԴՄ կտրոններով նույն պահին, նույն օրը մոտեցեք Մեգամոլի տեղեկատվական կենտրոն և տեղում ձեր ձեռքով թափանցիկ արկղից հանեք կտրոնը: Եթե կտրոնում առկա եղավ “Դուք շահել եք” հաջողակ խոսքը, ապա ապրիլի 10-ին, ժամը 16։00-ին կարող եք մոտենալ Մեգամոլ և արդեն արկղում եղած բոլոր կտրոններից հանել Ձեր շահումը։ Խաղարկվում են՝ 1․000 000 դրամ՝ 2 հատ, 500 000 դրամ՝ 4 հատ, 50 000 դրամ՝ 100 հատ, ինչպես նաև 100-ից ավել նվերներ: Որքան շատ գնումներ, այնքան շատ նվերներ։

back-top