l

lifestyle

Տոնական զեղչեր MI ARMENIA-ում և երկար սպասված Mi MIX 3 սմարթֆոն-սլայդերի վաճառքի մեկնարկը

Հյուսիսային պող. 11 հասցեում գործող MI ARMENIA սրահը տոնում է 1-ամյակը: Ծննդյան տոնի առթիվ և Սիրո տոներին էլ ընդառաջ MI ARMENIA-ն փետրվարի 13-15-ը ներկայանում է բացառիկ առաջարկներով: Փետրվարի 14-ից էլ պաշտոնապես կներկայացվի երկար սպասված Mi MIX 3 սմարթֆոն-սլայդերը: Բոլոր ակցիաներն ու նոր մոդելի մասին մանրամասնորեն՝ ԿամոԲլոգում:

  • Հյուսիսային պող. 11, 099-94 26 64
  • Kamo Tovmasyan

MI ARMENIA սրահն արդեն մեկ տարի է ինչ գործում է Հյուսիսային պող. 11 հասցեում: Սրահը պաշտոնապես ներկայացնում է Xiaomi ապրանքանիշը Հայաստանում: Սմարթֆոններ, խելացի գադջեթներ, լուսամփոփներ, բարձրախոսներ, կենցաղային իրեր, տարբեր աքսեսուարներ, որոնք ընդհանրացնում է բրենդի գաղափարախոսությունը՝ նորարարություն բոլորի համար: Տեսականու մեծ մասը հատուկ բջջային հավելվածով կառավարվում են ձեր սմարթֆոնի միջոցով, ինովացիոն մոտեցմամբ ավելի հեշտ դարձնելով կենսակերպը: MI ARMENIA-ում գործում է նաև սպասարկման պաշտոնական սրահ, որտեղ կարող եք լուծել ցանկացած խնդիր կապված Xiaomi ապրանքանիշի որևէ մոդելի հետ: Ի դեպ, Xiaomi-ի սպասարկման կենտրոններ կարող եք այցելել նաև ԱՊՀ ցանկացած երկրում, եթե տվյալ քաղաքում իհարկե ներկայացված է Xiaomi-ն:

Սրահը գործում է 10.00-ից մինչ 22.00-ն: Ողջ տեսականին ներկայացված է նաև կայքում, ֆեյսբուքյան էջում, եթե այնտեղ էլ չգտնեք ձեզ հուզող հարցի պատասխանը, կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով:

Հյուսիսային պողոտա 11

www.am.mi-shop.com

Facebook/MiArmenia

+374-99 94 26 64

Xiaomi ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին: Ամեն ինչ սկսվեց Android-ի MIUI-ի ծրագրակազմի մշակմամբ: Ընկերության աշխատակազմը վաղ փուլում ներգրավեց՝ Google-ի, Kingsoft-ի, Microsoft-ի, Motorola-ի և Yahoo-ի մասնագետների: Առաջին ապրանքային վահանակով Xiaomi սմարթֆոնը հայտնվեց 2011 թ.-ին և իր գնով ու բնութագրով գերազանցեց շատ մրցակիցների: Օգտատերերը արժանվույնս գնահատեցին սմարթֆոնը, մինչ օրս օրօրի աճում է ապրանքանիշի երկրպագուների թիվը: 2014 թ.-ին, Չինաստանում՝ սմարթֆոնների վաճառքի քանակով ընկերությունը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Տեսականին անընդհատ ընդլայնվում է՝ վերջերս արդեն ընդգրկվել են ոչ միայն սմարթֆոններ, այլև 1000 և 1 գադջեթներ՝ օգտակար ամենօրյա օգտագործման համար: 

Սկսեմ գլխավոր նորույթից: Երկար սպասված Mi MIX 3 սմարթֆոն-սլայդերի առաջին ձեռք բերողները կստանան ՆՎԵՐ՝ Mi Band 3 խելացի թևնոցը: Սմարթֆոնի պաշտոնական վաճառքը նախատեսված է փետրվարի 14-ին: Mi Mix 3 սմարթֆոնի խոշոր էկրանի շնորհիվ այն լավագույն ընտրությունն է գեյմերների, ֆիլմասերների և պարզապես բոլորի համար: 

Ձեռք բերեք Redmi 6A (32gb) և Redmi 6 (3/64 gb) մոդելները երեք օրերի ընթացքում բացառիկ ցածր գնով!

Ձեռք բերեք երկու Mi Band 3 թևնոցներ Ձեր և Ձեր սիրելիի համար և ստացե՛ք 14% զեղչ: Բացառիկ զեղչ միայն փետրվարի 13-15-ը:

Գնեք Mi 8 կամ Mi Mix 2S սմարթֆոններից որևէ մեկը և ստացեք նորարար լամպ…

MI ARMENIA-ն ներկայացնում է Xiaomi արտադրանք, որը նախատեսված է Հայաստանի տարածքում օգտագործելու համար: Սրահի հաճախորդները լիովին պաշտպանված են վերանորոգված, ոչ օրիգինալ, գողացված, վտանգավոր սարքեր ձեռք բերելու դեպքերից, ինչպես նաև՝ ոչ օրիգինալ ծրագրեր ունեցող, արդեն գրանցված Mi հաշով և տվյալներով սմարթֆոններից: Սմարթֆոնի օգտագործման ընթացքում «չինական» գովազդային պատուհաններ չկան: Ծրագիրը պաշտոնական է՝ չկան հավելվածներ, որոնք ուղարկում են չինարեն լեզվով ծանուցումներ: Պատվերներն առաքում ենք արագ և ամբողջ ՀՀ տարածքով՝ առաքիչների միջոցով: Ձեր գնումները գտնվում են ամբողջական պաշտպանության մեջ՝ մինչև ստացման պահը: 

MI ARMENIA-ն հնարավորություն է տալիս գնումներ կատարել ապառիկի միջոցով: Սրահը համագործակցում է տարբեր բանկերի հետ, հնարավորություն տալով՝ ընտրել լավագույն տարբերակը Ձեզ համար: Տրամադրվում է նաև պաշտոնական երաշխիքային ծառայություն բոլոր սմարթֆոնների և գադջեթների համար: Հաճախորդները կարող են մշտապես կապնվել պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ, եթե առկա են սմարթֆոնի հետ կապված խնդիրներ՝ ծրագրային, վերանորոգում և այլն: 


back-top