l

lifestyle

METRONOME SHOPPING CENTER-ը նշում է իր 3-րդ տարեդարձը

Երեք տարի առաջ, Երիտասարդական մետրոյի հարակից գետնանցումում, Իսահակյան 22/8 հասցեում բացվեց METRONOME SHOPPING CENTER-ը: Մեր երիտասարդության ամենահաճախ այցելվող վայրերից մեկը ներկայացավ նորովի, արդի դիզայնով, անվճար կինոթատրոնով, ֆուդքորտով և միջազգային հայտնի բրենդերի սրահներով: Օրերս METRONOME SHOPPING CENTER-ը նշում է իր 3-ամյակը և մենք էլ այցելել էինք՝ ևս մեկ անգամ հիանալու դեռ 90-ականներից անբարեկարգ գետնանցումից վերափոխված գեղեցիկ ու լուսավոր հրաշալի առևտրի կենտրոնով: 

  • Kamo Tovmasyan

Բոլորդ եք հիշում, թե դեռ 90-ականներից այս գետնանցումն ինչպիսի վիճակում էր, բայց արդեն երեք տարի է, ինչ գետնանցումը վերածվել է հաճելի, հարմար ու գեղեցիկ առևտրի կենտրոնի՝ թե գնումներ կատարելու, թե սրճելու, թե պարզապես ֆիլմ դիտելու կամ հանգստանալու համար: Առևտրի կենտրոնն ամեն օր սպասարկում է մինչև 37 000 այցելու: Գործող ավելի քան 40 սրահները և սննդի կետերը բոլոր նախասիրությունների, տարբերընտրության համար են: Այստեղ է և սպորտային ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՆ, և շատ թրենդային ու հայկական Light Affect-ը, նորաոճ White Store-ը, հրաշալի Miniso-ն, բույրերի և կոսմետիկայի առաջատարներից մեկը՝ Loft by Hermitage-ը, Bookinist-ը, Zigzag Antena-ն, իհարկե երիտասարդների կողմից շատ սիրված LC Waikiki-ն: Ֆուդքորտում ներկայացված է հունական Giros-ը, համեղ Tashir Pizza-ն, իսկ առաջին հարկում գործում են սրճարանները, որտեղ, ի դեպ նույնպես շատ համեղ ուտեստներ կարող եք վայելել: Չմոռանամ նշել անվճար կինոթատրոնի մասին, որտեղ դուք ողջ օրվա ընթացքում կարող եք հանգստանալ ու դիտել տարբեր ֆիլմեր: METRONOME SHOPPING CENTER-ը դարձել է երևանցիների, նաև մեր քաղաքի հյուրերի ամենասիրված վայրերից մեկը: Կենտրոնը գործում է ամեն օր՝ առավոտյան 10.00-ից մինչ 22.00-ը, նշեմ սակայն, որ որպես գետնանցում այն գործում է շուրջօրյա:

Իսահակյան 22/8

Metronome Shopping Center

Facebook/Metronomeshoppingcenter

 

back-top