l

lifestyle

MERY'S PLACE lingerie & beauty zone-ի բացումը Թամանյան 2 հասցեում

Դիմահարդար Մերի Մարտիրոսյանը հրավիրել էր իր նորաբաց MERY'S PLACE-ը գնահատելու, ես էլ սիրով այն Ձեզ եմ ներկայացնում. նախ հետաքրիր կլինի իմ հետևորդներին, բացի այդ էլ, այս ոչ այնքան հեշտ ժամանակաշրջանում նոր նախագծի սկիզբը, կարելի է ասել հերոսական քայլ է, այն էլ կին գործարարի համար, այնպես որ ուզում ես ամեն կերպ ողջունել, տարածել և ինչ-որ քայլով աջակցել բոլորին: 

MERY'S PLACE-ը բաղկացած է երկու սրահներից: Բյութի զոնում կատարվում են դիմահարդարման, մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններ կանանց և տղամարդկանաց համար, իսկ ներքնազգեստի սրահում ներկայացված են միայն կանանց համար իտալական որակյալ և նորաոճ ներքնազգեստ: Երկու սրահներն առանձին մուտքեր ունեն: Հասկանալի է, բյութի հատվածում նաև տղամարդիկ են սպասարկվելու, ինչպես տեսնում եք ֆոտոշարքում ներքնազգեստի սրահը բյութի հատվածի հետ տարբեր մուտքեր ունի, ամեն ինչ մտածված է, որպեսզի այցելուներն իրենց հանգիստ զգան: Բյութի հատվածում աշխատում են միայն տարիների փորձ ունեցող, հմուտ մասնագետներ, իհարկե հենց Մերիի գլխավորությամբ: Օգտագործվում են միայն առաջատար բրենդերի արտադրանք և աքսեսուարներ, դրանք նույնպես կարող եք տեսնել ֆոտոշարքում:  

Նկարել ենք սրահները, հյուրերին, կփորձեմ ֆոտոշարքով փոխանցել տպավորություններն ու էմոցիաները: Թամանյան 2 հասցեն դա հենց Կասկադից դեպի Մաշտոցի պողոտա հատվածն է, որպեսզի ավելի հեշտ գտնեք՝ Wine Republic-ի հարևանությամբ: Այցելեք գնումների, միացեք MERY'S PLACE–ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին, կամ պարզապես կիսվեք այս հոդվածով և Դուք էլ կաջակցեք սահմանափակումների շրջանում նոր նախաձեռնություն սկսած կանանց. ինչ ուզում եք ասեք, մեր հայուհիները շատ ռիսկով են: Միջոցառման գործընկերներ՝ Woskevaz Winery, GENESIS Aesthetic Medicine Center և Shine Event: 

Թամանյան 2/041-944498

 Facebook/ MERY'S PLACE

 Instagram/merysplace_

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

back-top