l

lifestyle

HIGH 5! ՄԵԳԱ ԹՈՅՍ-ը նշում է իր 5-ամյակը

Այս շաբաթ ՄԵԳԱ ԹՈՅՍ-ը նշեց իր 5-ամյակը այցելուների՝ փոքրիկների և նրանց ծնողների հետ: HIGH 5! Այսպիսին էր կոնցեպտը, իսկ թե ինչ էր սպասվում հյուրերին, դիտեք ԿամոԲլոգում:

 

  • Սայաթ-Նովա 40/1, +(374 11) 500-600, • Երևան Մոլ +(374 11) 500-900
  • Kamo Tovmasyan

HIGH 5 հետաքրքիր կոնցեպտը հանդիպում էր ամենուրեք. տոնական տորթը, թխվածքաբլիթները, ֆոտոսթենդը, ամեն-ամեն ինչ HIGH 5 էր հիշեցնում: ՄԵԳԱ ԹՈՅՍ-ի փոքրիկ հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, սառը մրգային ֆրեշեր, քաղցր բամբակներ, բրենդային փուչիկներ, ֆոտոբութ, խաղեր, պարային շոու, ինչպես նաև 10-50 000 դրամի նվեր-քարտերի խաղարկություն:
Երեկոյի ամենահետաքրքիր և զվարճալի պահերից էր մեծ HIGH 5 տոնական պինյատայի պայթեցնելը, որտեղից թափվեցին քաղցր կոնֆետներ, փուչիկներ և թղթանձրևներ: Միջոցառման ողջ ընթացքում ՄԵԳԱ ԹՈՅՍԻ ընձուղտիկը շրջում ու լուսանկարվում էր հյուրերի հետ, ու հենց տեղում այդ լուսանկարները հայտնվում էին ֆոտոսթենդի վրա՝ կազմելով մի մեեեծ HIGH 5 ընտանիք:

ՄԵԳԱ ԹՈՅՍ-ում դուք կարող եք գտնել տիկնիկներ, մանկական մեքենաներ, ուսուցողական և գիտական խաղալիքներ սղարաններ, տնակներ, դպրոցական պարագաներ և այլ գունեղ ու բազմազան խաղալիքներ: Այցելուները խանութից կարող են ձեռք բերել խաղալիքներ ոչ միայն իրենց երեխաների, այլև բազմազան անակնկալ նվերներ մտերիմների, սիրելիների, հարազատների փոքրիկների համար: ՄԵԳԱ ԹՈՅՍ-ը ներկայացնում է որակյալ, էկոլոգիապես մաքուր արտադրանք, որն ապահովում է ձեր փոքրիկի անվտանգությունն ու հարմարավետությունը: Սրահի նպատակն է գոհացնել հաճախորդներին, առաջարկել լավագույնը, ժպիտ ու անմոռանալի պահեր պարգևել մանուկներին:

Քո երազած խաղալիքը ՄԵԳԱ ԹՈՅՍ-ում է!

Սայաթ-Նովա 40/1
+(374 11) 500-600

Երևան Մոլ

+(374 11) 500-900

 FB/MEGATOYS

www.megatoys.am

back-top