l

lifestyle

MEDESY էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնի մանկական բաժանմունքի բացումը

Դավթաշենի կամրջի հարևանությամբ՝ Սասնա Ծռեր 2/4 հասցեում շուրջ 10 տարի գործող MEDESY էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնը ներկայացնում է իր հեքիաթային մանկական բաժանմունքը: Այսուհետ փոքրիկներն իրենց ատամները կարող են խնամել և բուժել գերժամանակակից սարքավորումներով հագեցած ընդարձակ սրահում, բարձրակարգ մասնագետների օգնությամբ: 

MEDESY էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոնը վաղուց արդեն հայտնի է, որպես ոլորտի առաջատար կենտրոններից մեկը, որը թե հաճախորդների և թե մասնագետների կողմից մշտապես արժանանում է բարձր գնահատանքի, պարբերաբար ստանում է հեղինակավոր մրցանակներ աշխատանքի նորարար մոտեցման, ձեռքբերումների համար: Վստահ եմ, մանկական բաժանմունքը շատ կարճ ժամանակահատվածում դառնալու է իր ձևաչափով եզակի կենտրոն: Իհարկե MEDESY կենտրոնը նախկինում ևս սպասարկում էր մանուկներին, սակայն այժմ արդեն երեխաներին սպասարկելու համար հատկացված է մեկ ամբողջ հարկ:

Նոր բաժանմունքի առաջին հատվածում խաղասրահն է և սպասասրահը, որտեղ ծնողները երեխաների հետ կարող են սպասել, երեխաները՝ խաղան խաղադաշտում: Ողջ բաժանմունքը նկարազարդ է, երեխաներին կդիմավորեն նրանց սիրված մուլտհերոսները, նույնիսկ բժշկական սարքավորումները մուլտհերոսների տեսքով են, ինչը ցանկացած երեխայի դեպքում ավելի դյուրին է դարձնում բուժման ընթացքը: Բաժանմունքը հագեցած է վերջին սերնդի սարքավորումներով, ինչը հիանալի նվեր է ծնողներին ու առաջին հերթին երեխաներին: Կենտրոնը կարծես կոտրում է այն կարծրատիպը, որ երեխաները վախենում են ատամնաբույժերից:

Նշեմ, որ եթե ծնողներն են այցելել կենտրոն արդեն իրենց բուժման համար, երեխաները ևս կարող են սպասել ծնողներին՝ խաղասրահում միանալով մյուս երեխաներին: Մանկական սրահը գործում է 09.00-ից 21.00-ը, սակայն 24 ժամ աշխատում է հերթապահ բժիշկը և անհրաժեշտության դեպքում կարող եք կապ հաստատել վերջինիս հետ և երեխայի մոտ ծագած խնդիրը լուծել ցանկացած ժամի: Միառժամանակ կենտրոնում կարող են սպասարկվել 4 երեխաներ, երեքն ընդհանուր սրահում, իսկ մեկն էլ առանձնասրահում, որը նախատեսված է ավելի աղմկոտ երեխաների և ավելի բարդ խնդիրների լուծման համար: Բազմամյա տարիների փորձ ունեցող բժիշկները մասնագիտացված են հենց մանկական ստոմալտոլոգիայի ոլորտում և գիտեն երեխաների հետ աշխատանքի բոլոր գաղտնիքները: Բաժանմունքում կատարվում է ամենապարզ պրոֆիլակտիվ աշխատանքից մինչ բարդ գործընթացները, օրինակ դիմածնոտային վիրաբույժություն և որ ամենակարևորն է՝ բարձր որակով և պատասխանատվությամբ:

Բացման շնորհանդեսին փոքրիկներին ու ծնողներին սպասվում էր քաղցր հյուրասիրություն, խաղավարի և մուլտհերոսների հետ խաղեր: Փուչիկներով հետաքրքիր ձևավորումն էլ վստահվել էր MAGIC BALLOONS ընկերությանը, որի աշխատանքներին կարող եք ծանոթանալ ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

Սասնա Ծռեր 2/4

055-37 03 70

Facebook/MEDESY

back-top