Kamancha
l

lifestyle

Հեքիաթային Բեյրութի բացահայտումը MEA-ի և Sidon Travel-ի օգնությամբ

Արդեն 6 տարի հայ զբոսաշրջիկներն ուղիղ չվերթով կարողանում են մեկնել Լիբանան ու բացահայտել հեքիաթային Բեյրութը շնորհիվ Middle East Airlines ընկերության: Հայաստանում MEA-ի պաշտոնական գործընկերն է Sidon Travel-ը: Այս երկու ընկերություններն իրենց գործընկերներին գարնան առաջին օրը հրավիրել էին հատուկ ընթրիքի, որը տեղի ունեցավ Mayrig ռեստորանում: Ամփոփվեց նախորդ աշխատանքային տարին, խոսվեց ապագա նախագծերից, տեղի ունեցավ խաղարկություն, պարգևատրումներ, դե իսկ վերջում հյուրերին սպասվում էր յուրահատուկ հյուրասիրություն, որն էլ ամբողջացրեց Լիբանանյան շնչով հարուստ երեկոն:

Ֆակտերը խոսում են կատարված աշխատանքի մասին: Նախորդ տարի, ըստ TripAdvisor-ի`MEA-ը տեղ է գտել Միջին Արևելքում գործող լավագույն ավիաընկերությունների եռյակում: Նախորդ տարի 30 000 ուղևոր է Հայաստանից մեկնել Բեյրութ և Բեյրութից ժամանել Հայաստան MEA ավիաընկերությամբ: 4 ուղիղ չվերթներ ամռանը, երկու կանոնավոր չվերթներ ձմռանը, կարծում եմ այսքանն արդեն իսկ բավական է, պատկերացում կազմելու համար, թե որքան կարևոր է այս ուղղությունը երկու երկրների դիվանագիտական կապերի, բիզնեսի, պարզապես տուրիզմի զարգացման և երկու երկրների համագործակցման համար: 

Sidon Travel ընկերության սեփականատեր, ՀՀ-ում Պորտուգալիայի Պատվավոր Հյուպատոս Սեմ Սամուելյանի խոսքերով՝ այս ուղղության պահանջարկը բավական մեծ է, քանի որ վերջին շրջանում ավելացել են գործարարների հոսքը, ովքեր որոշում են Հայաստանում բիզնես սկսել, դե իսկ զբոսաշրջիկներն էլ արդեն իսկ սիրել են Բեյրութը, որպես պատմամշակութային, ծովափնյա, գերակտիվ nightlife ունեցող և համեղ խոհանոցով հայտնի քաղաք:

Երևան-Բեյրութ ուղիղ չվերթների տևողությունն է մոտ 2 ժամ: Ինչպես նշեց Sidon Travel-ի գլխավոր տնօրեն Լիլիթ Գևորգյանը՝ MEA-ը հատկապես հայտնի է իր սպասարկման բարձր որակով և հարմարավետությամբ: Տոմսեր կարող եք ամրագրել ինչպես Sidon Travel-ի կենտրոնական գրասենյակից, այնպես էլ քաղաքի լավագույն տուրիստական ընկերություններից:

Միջոցառման հյուրերից մի քանիսը խաղարկության արդյունքում շահեցին ճանապարհորդական աքսեսուարներ և աղանդեր MEA-ից, անցնող տարվա ընթացքում աշխատանքային բարձր ցուցանիշը գրանցած ընկերություններն արժանացան պատվոգրերի, դե իսկ 2018-ի ընթացքում ամենաշատ վաճառքն ունեցած ընկերությունների ներկայացուցիչների միջև էլ խաղարկվեց գլխավոր մրցանակը՝ երկու անձի ուղետոմս դեպի Բեյրութ:

Բեյրութը հայտնի է, ոչ միայն որպես ծովափնյա, կամ պատմամշակույթային արժեքներով հայտնի քաղաք, այլև որպես գուրմանների սիրված վայր, ու հատկապես հայերն էլ շատ են սիրում լիբանանյան խոհանոցը: Առեջին Mayrig ռեստորանը բացվել է Բեյրություն՝ 15 տարի առաջ, ուստի միջոցառման անցկացման վայրը պատահական չէր ընտրված: Երեկոյի ավարտին բոլոր հյուրերին սպասվում էր համեղ ու յուրաատուկ հյուրասիրություն, հայկական ու լիբանանյան հարուստ խոհանոցի ուտեստներով ու հայտնի դեսերտներով: Միջոցառումը վարում էի Ես և Թերեզա Մարտիրոսյանը: 

Նալբանդյան 9
060-53 52 51

Facebook/SidonTravel

back-top