l

lifestyle

Պետք է այցելել! Maison Blanche rooftop ռեստորանը Փարիզում

Եթե դուք առաջին անգամ եք Փարիզում, անկասկած կփնտրեք ռեստորան, որտեղից գեղեցիկ տեսարան կբացվի դեպի Tour Eiffel-ը: Maison Blanche rooftop ռեստորանը, որն ունի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը Փարիզում իդեալական ընտրություն է: Մեր ընկերուհի Էլենն այս week-end-ին Մեզ հրավիրել էր այնտեղ ընթրիքի, Մենք էլ որոշեցինք Ձեզ հետ կիսվել տպավորություններով....

  • Kamo Tovmasyan

Maison Blanche ռեստորանը գտնվում է 15 Avenue Montaigne հասցեում տեղակայված Théâtre des Champs Elysées-ի տանիքին: Պարզ դիզայնով, շքեղ տեսարանով այս "Սպիտակ Տունը" Փարիզի ամենահեղինակավոր ռեստորաններից է: Նախապես սեղան պատվիրելու դեպքում կարող եք նստել պատուհանին մոտ, որտեղից Էյֆելյան աշտարակն ավելի լավ է երևում, իսկ այսօր, եկեք համաձայնենք, որ շատերս ժամանցավայրն ընտրում ենք առաջին հերթին ոչ թե խոհանոցի, այլ տեսարանի, դիզայնի և իմիջի համար: Տիպիկ ֆրանսիական խոհանոց Շեֆ-խոհարար Էրվե Նեպլից, մոտավորապես յուրաքանչյուր անձ այստեղ ընթրիքին կծախսի 70-100 եվրո, սպասարկումն անթերի է, երաժշտությունը....չեմ հիշում: Մենք երեկոյան էինք այստեղ, անձրևում էր, այդ պատճառով մեր սեղանը ներսում գտնվող սրահում էր, բացօթյա սրահից բացվող տեսարանն իհարկե անգնահատելի է, համոզվեք ինքներդ....

15, avenue Montaigne
75008 Paris
Tel. 01 47 23 55 99

Facebook/MaisonBlanche

back-top