l

lifestyle

Պետք է այցելել! MAYRIG հայկական ռեստորանը Դուբայում

Որ երկրում էլ որ լինես, հետաքրքիր է հանդիպել հայերի, հայտնաբերել հայկական սրճարան, խանութ-սրահ, իսկ Դուբայի կենտրոնում տեսնել MAYRIG անվանումով ռեստորան՝ առավել ևս: Հայկական ավանդական ուտեստներ, ինչպիսին մենք երբևէ չէինք համտեսել, լիբանանյան, միջերկրական խոհանոց և հայկական շունչ. ահա այն առանձնահատկությունները, որոնք հաշվի առնելով դուք պետք է այցելեք MAYRIG.

  • +971 56 364 9794, Attareen (Souq Al Bahar), 55, Mohammed Bin Rashid Boulevard
  • Kamo Tovmasyan

MAYRIG-ը գտնվում է հենց կենտրոնում, հասցեն տեսնում եք նախաբանում, ունի բացօթյա, փակ սրահներ, սրահներ ծխողների և չծխողների համար: Մեզ շատ ջերմ դիմավորեցին, աշխատակազմում հայեր քիչ կային, բայց մենեջերը Երևանից էր ու մեր հանդեպ ավելի քան ուշադիր էր: Խորդուրդ տվեցին պատվիրել մանթի, հետաքրքիր կերպ էր մատուցվում, անսպասելի համեղ էր բալով քյաբաբը, քաղցրը նույնպես համեղ էր, ցավոք, մանավանդ պոպոքով բադրիջանը: Ինտերիերն այդքան էլ հայկական չէր, սակայն պատերին կտեսնեք հիմնադրի արխիվային ֆոտոները, կարող եք ծանոթանալ պատմության հետ և թողնել ձեր կարծիքը հյուրերի գրքում, որտեղ կտեսնեք Շառլ Ազնավուրի, Թաթայի և Ջեյմս Բլանտի բարեմաղթանքները: Գնային առումով միջինից բարձր էր, չնայած Դուբայում միջին հասկացություն չկար, բայց որքան էլ որ կազմի հաշիվը՝ գոհ եք հեռանալու: Կարծում եմ, չեք փոշմանի, այցելեք...

back-top