l

lifestyle

Օր Երկրորդ. ՄԱՐՍԵԼ.ORIFLAME GOLD CRUISE

ORIFLAME GOLD CRUISE-ի ընթացքում, յուրաքանչյուր օր Մենք բացահայտում էինք նոր քաղաք, իսկ առաջինն Իմ կողմից դեռ չբացահայտված Մարսելն էր: Մենք լքում էինք նավը առավոտյան 07.00-09.00-ից՝ երեկոյան 17.00-ին վերադառնալու պայմանով: Թե այդ մի քանի ժամերի ընթացքում Ինչ կարելի է տեսնել Մարսելում՝ կպատմեմ այս պոստում:

  • Kamo Tovmasyan

Զբոսանավն ինքն ունի անհատական տուրեր, դրանք սկսվում էին առավոտյան 9-ից, նավ պետք էր վերադառնալ 17.00-ին, ուշանալու դեպքում գանձվում էր 1000 ԱՄՆ դոլար: Տուրերի գինը սկսվում էր 85 դոլարից, սակայն Դու կարող ես ինքդ կողմնորոշվել՝ մանավանդ, որ որոշ քաղաքներ այդքան էլ մեծ չեն:

Մարսել՝ Ֆրանսիայի գլխավոր նավահանգիստը, մոտ 1 միլիոն բնակչություն և Եվրոպայի ամենասիրված հանգստավայրերից մեկը, ինչպես Մեզ համոզեց Մեր գիդը...Մարսելում են ծնվել Զինեդին Զիդանը, Պատրիկ Ֆիորին և հենց Մարսելում է մահացել Արթյուր Ռեմբոն: 

Oriflame ընկերության Gold Cruise-ի մասնակիցների համար կազմակերպվել էին խմբակային տուրեր, որոնք սկսվում էին առավոտյան 07.00-ի, սակայն որոշ քաղաքներում, Մենք ինքներս էինք պարզապես խմբերով շրջում, փորձելով մի քանի ժամերի ընթացքում տեսնել այն, ինչը հնարավոր է...

Երբ Դու խմբով ես, ավելի հետաքրքիր է և շահավետ: Օրինակ, հենց նավահանգստում գտնվող տաքսով Մենք ուղևորվեցինք Մարսելի կենտրոն, մոտ երկու ժամ շրջեցինք և վերադարձանք՝ վճարելով 70 եվրո:

Ֆրանսիացիներն ինչպես և իտալացիները անգլերեն չեն սիրում խոսել, կամ պարզապես չեն տիրապետում լեզվին:

Ահա և կենտրոնական նավահանգիստը...

Ամենագեղեցիկ տեսարանը Մարսելում բացվում է Notre-Dame de la Garde բազիլիկի հրապարակից: 

Մարսելաբնակներն անվանում են այն նաև La Bonne Mère՝ Լավ Մայր: Տաճարը կառուցվել է 1853-1864 թթ.-ներին, ճարտարապես Անրի Ժակ Էսպերանդյեի նախագծով:

Հենց այս վայրն է համարվում Մարսելի ամենաբարձր կետը, քանի որ այստեղից բացվում է ֆանստատիկ տեսարան դեպի քաղաք....

Մենք նաև հասցրեցինք գնահատել Palais Longchamp-ի շքեղությունը, այն կառուցվել է 30 տարիների ընթացքում՝ 19-րդ դարում: Այստեղ են նաև գտնվում Բնական պատմության և Գեղեցիկ արվեստների թանգարանները:

Իհարեկ Palais Longchamp-ը գեղեցիկ է գիշերով, ցավոք Մեզ չհաջողվեց տեսնել ահա այս տեսարանը, քանի որ 17.00-ին պետք է վերադառնաինք նավ....

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

 

back-top