l

lifestyle

ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ հյուրանոցը ներկայացրեց իր բացօթյա լողավազանը, վերանորոգված մարզասրահը և նոր Գլխավոր տնօրենին

ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ հյուրանոցը ներկայացրեց երկար սպասված լողավազանը և տեխնիկապես համալրված մարզասրահը: Այս ընթացքում հյուրանոցը գտնվում է վերանորոգման ընթացքում և բացօթյա լողավազանն ու մարզասրահը ընթացիկ տարվա սպասված անակնկալներից են: Փակ երեկոյի ընթացքում հյուրերը ծանոթացան նաև նոր Գլխավոր տնօրեն Կատալինա Սյուզանի հետ, ով եկել է փոխարինելու վերջին երեք տարիներին այս պաշտոնը զբաղեցրած Հենդրիկ Բեյին:

  • Kamo Tovmasyan

Ամիրյան 1 հասցեում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹԸ կարելի է ասել հայաստանյան զբոսաշրջության այցեքարտներից մեկն է, հաշվի առնելով, որ այն հենց բառացիորեն քաղաքի սրտում է և ինչպես հրապարակն իր շատրվաններով, առաջինն է դիմավորում քաղաքի հյուրերին՝ արդեն նաև շքեղ բացօթյա լողավազանով: Նշեմ, որ ինչպես լողավազանի, մարզասրահի, այնպես էլ հյուրանոցային ամբողջական ծառայությունների՝ գործող ռեստորանների, բացօթյա սրճարանի դեպքում հյուրանոցը ներկայանում է զեղչային ճկուն համակարգով և հետաքրքիր առաջարկներով: Մասնավորապես դուք կարող եք դառնալ ոսկե, պլատինե և արծաթե քարտատեր (վերջինս, ի դեպ տրամադրվում է անվճար) ինչը հնարավորություն կտա օգտվել մի շարք արտոնություններից և ակցիաներից: Բոլոր հարցերի, առաջարկների, ճշտումների համար կարող եք մոտենալ ընդունարան, կապ հաստատել մարքեթինգի բաժնի աշխատակիցների հետ, միանալ ֆեյսբուքյան էջին կամ պազրապես զանգահարել:

Ամիրյան 1

(010) 599 000

Facebook/ArmeniaMarriottHotelYerevan

www.marriottarmenia.com

Միջոցառման ընթացքում բոլոր հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն հյուրանոցի խոհարարական կազմից, լավ երաժշտություն DJ Diana-ից և ծանոթացում նոր Գլխավոր տնօրենի հետ:

Բացօթյա լողավազանը գործում է մարզասրահի հետ համատեղ, այսինքն անդամակցել հնարավոր է, միայն ձեռք բերելով համատեղ քարտ, անկախ նրանից Դուք հանգստանում եք հյուրանոցում, թե ոչ: Ամենահարմար ժամանակաշրջանը դա Մայիս/Հոկտեմբեր շրջանն է, ամսական ամրագրումն արժե 60 000 դրամ: Մնացած ամիսներին ամսական վճարը կազմում է 40 000 դրամ: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն ազատ է, 3-12 տարեկան երեխաների համար կվճարեք 50% զեղչով:

Նշեմ, որ վերանորոգված մարզասրահը զինվել է TECHNOGYM մարզասարքերով, որոնք վերջին շրջանի ամենապրակտիկ տարբերակներն են հատկապես հյուրանոցային բիզնեսում:

 3 տարվա գործունեությունից հետո ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ հյուրանոցի Գլխավոր տնօրեն Հենդրիկ Բեյը մեկնում է Հունգարիա՝ զբաղեցնելու արդեն Բուդապեշտի Մարիոթ հյուրանոցի Գլխավոր տնօրենի պաշտոնը: Այսուհետ ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ հյուրանոցի Գլխավոր տնօրենն է Կատալինա Սյուզանը:

back-top