l

lifestyle

Շնորհակալություն Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոց

Լինում են օրեր, երբ ցանկանում ես անջատել բջջայինդ և առանձնանալ որևէ հանգիստ վայրում: Հիշելով, որ Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցն Ինձ հրավիրել էր ձմեռային հանգստի, որոշեցի այցելել Ծաղկաձոր՝ հերթական անգամ հիանալու նրա գեղեցկությամբ և ծանոթանալու Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցին: Տպավորություններն այս պոստում...

  • +374 (010) 29-41-41, www.tsaghkadzormarriott.am
  • Kamo Tovmasyan

Ասելով Մարիոթ բնականաբար Դու նկատի ես ունենում որակ, բարձրակարգ սպասարկում և մաքսիմալ հարմարավետություն: Ծաղկաձորի հաճելի օդը, բախտի բերմամբ լավ եղանակը և հյուրընկալ հյուրանոցը մեկ օրով ստիպեց Ինձ այս մոբայլ դարաշրջանում նույնիսկ մոռանալ հեռախոսի մասին և պարզապես վայելել հանգիստ:

Լինելով Հայաստանում Մարրիոթի վերջին համալրումը` Ծաղկաձոր Մարրիոթ հյուրանոցը շքեղություն է հաղորդում այս առողջարանային քաղաքին: Անկախ նրանից, թե Դուք այստեղ եք հանգստանալու, ընտանեկան հավաքույթի, թե պարզապես հետաքրքրության համար, Ծաղկաձոր Մարրիոթ հյուրանոցում Դուք կգտնեք այն ամենը, ինչ Ձեզ հարկավոր է: Ծաղկաձոր Մարրիոթի կահավորանքը և ընտրված երանգները համահունչ են տարածքի բնական գեղեցկությանը:

Մեծ, հարմար սենյակներն ունեն բացօթյա պատշգամբ, որտեղից ահա այսպիսի տեսարան է բացվում: Կարող եք կապ պահպանել ընկերների և մտերիմների հետ հանրային վայրերում առկա անվճար գերարագ անվճար Wi-Fi ինտերնետի միջոցով, սակայն ինչպես նշեցի, ինտերնետն այն էր, ինչն Ինձ ամենաքիչն էր հարկավոր հանգստի ժամանակ:

Մարիոթի այցեքարտերը՝ մեծ ու հարմար մահճակալները հանգիստն իրոք լիարժեք են դարձնում: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ սենյակներ` մեծ մահճակալով, LCD հեռուստացույցով, սուրճ / թեյ պատրաստելու պարագաներով, առանձին պատշգամբով:

Հիանալի դիզայն ուներ հյուրանոցը, Մարիոթին համահունչ բարձրակարգ սպասարկում և հանգիստ մթնոլորտ...բոլոր նրանց համար, ովքեր չեն սիրում աղմուկ և չափից շատ իրարանցում հյուրանոցների տարածքում:

Նախաճաշի ժամերը տարբեր էին, կոնկրետ այդ առավոտյան նախաճաշը 09.00-ից էր, ինչը շատ հարմար էր, հաշվի առնելով, որ...չգիտեմ միգուցե բոլոր հայերն են Ինձ պես, կամ պարզապես Ես եմ շատ քնկոտ, բայց արտերկրում երբեք չեմ կարողանում արթնանալ նախաճաշի ժամին: Համեղ ճաշատեսակներ կարող եք վայելել հյուրանոցի ռեստորանում կամ 4 բարերից մեկում

Ծաղկաձոր Մարրիոթ հյուրանոցը, գտնվելով լեռնային շրջանում, շատ մոտ է լեռնադահուկային սպորտի համար նախատեսված սարալանջին: Հյուրանոցն ուներ նաև անվճար տեղափոխման ծառայություն դեպի ճոպանուղի...

1800 դրամ արժե ճոպանուղու տոմսը, Ես ինքս առանձնահատուկ սեր չունեմ էքստրեմալ սպորտաձևերի, ձմեռային հանգստի այս տարբերակի հանդեպ, սակայն հաճելի է հետևել թե երիտասարդ, թե հասուն սերնդի անձանց, ովքեր ֆանատային հետաքրքրությամբ հանգստանում և մարզվում են այստեղ:

1 ժամ Բուռան կվադրոցիկլ կարող եք վարձել վճարելով մոտ 25 000 դրամ, սակայն եթե Ձեզ ուղեկցեն, կարող եք հայտնվել այնպիսի վայրերում, որոնք ինքնուրույն միգուցե չբացահայտեք...

Սիրով նշեմ, որ Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցում գործում է HERMITAGE բացառիկ բույրերի սրահը..

Ամենահաճելի անկանկալը լողավազանն էր, ջակուզին և ՍՊԱ սրահը: Մանավանադ ձմռանը հաճելի է մի փոքր սառելուց հետո հանգստանալ այստեղ...
Ակտիվ ապրելաոճ նախընտրող հյուրերին հյուրանոցն առաջարկում է թենիսի և բազմաֆունկցիոնալ մարզադաշտեր, բիլլիարդի սրահ և մարզասրահ:

back-top