l

lifestyle

Միայն ԿամոԲլոգում! Հայկոն, Նունե Եսայանը, Հրաչ Մուրադյանը MARRAKESH HOOKAH HOUSE-ի բացմանը!

Նրանց ովքեր փնտրում են նոր վայր Երևանում, որտեղ կարելի է վայելել որակյալ նարգիլե, համեղ թեյեր և պարզապես լավ ժամանց անցկացնել, ներկայացնում եմ Տերյան 19 հասցեում բացված MARRAKESH HOOKAH HOUSE-ը, որն անկասկած դառնալու է տարվա ամենաայցելվող նոր ժամանցավայրերից մեկը քաղաքում: Արևմուտքի առեղծվածային շունչը, Մարոկկոյի հյուրընկալ ջերմությունը և արևելքի մշակույթի արտացոլումը մեկ վայրում, այն էլ ինչպիսի վայրում:

Այսպիսով, ինչու այցելել նորաբաց MARRAKESH HOOKAH HOUSE և ինչ փորձել այնտեղ: Նախ ինտերիերի մասին, դուք ֆոտոշարքում կարող եք տեսնել, թե ինչպիսինն է այն. դիզայներական համարձակ լուծումները, օրիգինալ կահույքը, գունեղ աքսեսուարները  թեմատիկ երաժշտությունը ձեզ մտովի կտեղափոխեն Մարոկկոյի թագավորություն՝ օգնելով կտրվել առօրյա հոգսերից, տաղտկալի խնդիրներից : Թե նարգիլեների, թե թեյերի, սուրճի սպասքի, նույնիսկ մոխրամաններից մինչ աղանդների պնակները թեմատիկ են, դա ևս չեք կարող չնկատել:

Հիմնական մեխն իհարկե գերմանական հայտնի KAYA նարգիլեներն են, որոնք բերվել են հենց Գերմանիայից և ունեն պատրաստման հատուկ եղանակ, այն տարբերվում է Հայաստանում կարծրատիպ դարձած նարգիլեի պատրաստման եղանակից, իսկ մատուցման և սպասարկման որակի մասին դատողությունները թողնում ենք ձեզ. ինչպես ասում են, լավ է մեկ անգամ փորձել քան բազմիցս լսել նույնիսկ ԿամոԲլոգից:

Բացի նարգիլեն, MARRAKESH HOOKAH HOUSE-ը մասնագիտացված է նաև թեյի ոլորտում, ու միայն այստեղ կարող եք վայելել Մարոկկոյի ավանդական եղանակով պատրաստված թեյերը, որոնք նաև մատուցվում են Մարոկկոյի ավանդույթների համաձայն: MARRAKESH HOOKAH HOUSE-ում թեյըմպումը նման կլինի արևելյան ծեսի, որը ձեզ կզարմացնի և կհագեցնի: Իհարկե թեյերի հետ կարծում եմ պարտադիր պետք է պատվիրել արևելքի լավագույն բաղադրատոմսերով պատրաստված փախլավաներ, որոնք այստեղ իրոք շատ համեղ են:

Բացման փակ շնորհանդեսին նվագում էր DJ Guevo-ն, հյուրերի թվում էին Հայկոն և Անահիտ Սիմոնյանը, Նունե Եսայանը և Ավո Խալաթյանը, Հրաչ Մուրադյանը, Արթուր Զաքարյանը, Գագա և Նաիրա Ամատունիները, գործընկերներ ու պարզապես նարգիլեի սիրահարներ: Համեղ հյուրասիրություն, արևելյան պարեր և հաճելի մթնոլորտ.այսպես ենք երեկ մենք անցկացրել մեր երեկոն այստեղ:

Թե փոքր ընկերական խմբերով, թե զույգերով, թե նույնիսկ մեծ ծննդյան տոները նշելու համար իդեալական վայր է: Եթե ունեք հյուրեր արտերկրից, նույնպես խորհուրդ եմ տալիս այստեղ ուղեկցել, վստահ եմ գոհ կմնան ձեր ընտրությունից, նույնիսկ եթե նարգիլեի սիրահար չեն: Միացեք MARRAKESH HOOKAH HOUSE-ի ֆեյսբուքյան էջին, հետևելու նորություններին և իվենթներին և այցելեք վայելելու ձեր հանգիստը:

Տերյան 19

044-20 40 60

Facebook/MarrakeshYerevan

back-top