Ցուցադրության գործընկերներ՝ Էլ Գարդեն, Vivaldi Dental Clinic, ՌԻՈ մոլ, ՍԻԼ կոնցերն:
Պարֆյումեր Լուսինե Հարությունյանը ստեղծել էր հատուկ բույր Մանուկ Ալեքսանյանի համար: Նման համակցությամբ բույր չկա Lusin Parfume-ի բույրերի շարքում: Նոտաններն են. վերին՝ ժասմին/շաֆրան, մեջտեղի նոտա՝ փայտային յանտար, բազային նոտա՝ եղևնու խեժ: Բույրը պատկանում է արևելյան ծաղկային բույրերի շարքին: Այն և՛ տղամարդկանց և կանանց համար է: Բույրը պարունակում է ափրոդիզիակ: Աֆրոդիզիակ անունն էլ առաջացել է ի պատիվ սիրո և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտայի: Ցանկացած բույր որը աֆրոդիզիակ է պարունակում, ուժեղացնում է հակառակ սեռի մոտ դիմացինի գրավչությունը: Նշեմ նաև, որ բույրը շատ անհատական է բացվում յուրաքանչյուրի վրա: Դա կախված է անձի տրամադրությունից, մաշկի գույնից, մարմնի բույրից: Բույրը կարող եք ձեռք բերել Manuk Aleksanyan սրահից: