Kamancha
l

lifestyle

MARC CAIN բրենդի նոր`գարուն-ամառ 2018 հավաքածուի ցուցադրությունը և մոնո խանութի բացումը

Մարտի 15-ին հանդիսավոր կերպով տեղի ունեցավ եվրոպական պրեմիում կարգի MARC CAIN ընկերության նոր`գարուն-ամառ 2018  հավաքածուի ցուցադրությունը, ինչպես նաև մոնո խանութի բացումը: Հավաքածուն ներկայացված էր Berlin Fashion Show–ի ընթացքում, և մենք էլ առիթ ունեցանք հիանալ հավաքածուով: Միջոցառմանը ներկա էին ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նունե Գրիգորյանը, ընկերության ղեկավար տնօրեն Նորբերտ Լոքը, պայուսակների և կոշիկների գլխավոր մոդելավորող Հանս Մաթթիլը, ինչպես նաև ազգությամբ հայ, գերմանաբնակ բլոգեր Մարկ Հայրապետյանը: 

Արդեն 10 տարի է, որ հանրահայտ ապրանքանիշը ներկայացված է հայաստանյան շուկայում, բայց այսօր արդեն ընկերության պաշտոնական ներկայացչությունն է գործում մեր երկրում և ընդգրկվել է MARC CAIN խանութների համաշխարհային ցանցում: Միջոցառման կազմակերպիչները ջանք չէին խնայել հյուրերին անակնկալներ մատուցելու հարցում: Ցուցադրությունն իրականացրեցին «Ատեքս» նորաձևության տան մոդելները: Ցուցադրությունից հետո խաղարկվեցին աքսեսուարներ և նվեր-քարտեր` խանութ-սրահի կողմից:

Նորբերտ Լոքն իր խոսքում նշեց, որ հպարտ է լինել Հայաստանում և ընկերության հայաստանյան ներկայացչությանն իր շնորհակալությունը հայտնեց նման հնարավորություն ընձեռելու և իրենց համատեղ երազանքն իրականացնելու համար: Հանս Մաթթիլն էլ նշեց, որ հավաքածուի մեջ այս անգամ շատ մեծ ուշադրության են արժանացրել մանր դետալներին և MARC CAIN լոգոյի առկայությանը: MARC CAIN ընկերության հագուստի մեծ մասն արտադրվում է Գերմանիայում, և հագուստի վրա առկա է Made in Germany պիտակը:

Միջոցառմանն իր դյութիչ ձայնով հյուրերին հիացրեց Ջիովաննի Կոստելլոն`ազգությամբ իտալացի Գերմանիայի «Ձայն»-ը հեղինակավոր մրցույթի ֆինալիստը: Հնչեցին հին և նոր ճանաչված երգեր, որ անդադար ուղեկցվում էին հյուրերի պարային շարժումներով: Ավարտվեց իր տեսակի մեջ եզակի այս հավաքույթը անզուգական` բազմատեսակ ուտեստների և խմիչքների հյուրասիրությամբ:

Հիշեցնենք, որ MARC CAIN ընկերությունը հիմնադրվել է 1973 թվականին Հելմուլտ Շլոթերերի կողմից: Այսօր MARC CAIN-ը հանդիսանում է կանացի նորաձևության բնագավառում առաջատարներից մեկը: Պրեմիում կարգի այս բրեդն ունի ավելի քան 250 խանութ-սրահներ աշխարհի ավելի քան 60 երկրերում: Հիմնադրման պահից սկսած` ընկերությունը համադրում է իտալական ոճը գերմանական կատարելության հետ:

Մաշտոց 36

010-531045

Facebook/ModamontFashionGroup

 

back-top