l

lifestyle

ՄԱԼԵՖԻՍԵՆՏԱ. ԽԱՎԱՐԻ ՏԻՐՈՒՀԻՆ ֆիլմի հատուկ Պրեմիերան և հյուրերը

Շնորհակալություն բոլորին, ովքեր եկել էին ու այն էլ նման թեմատիկ ոճերով: Սինեմա Սթարը և ԿամոԲլոգն արդեն երրորդ անգամ են կազմակերպում համաշխարհային սպասված կինոհիթերի հատուկ նախադիտումը, ու այս անգամ հերթը ՄԱԼԵՖԻՍԵՆՏԱ. ԽԱՎԱՐԻ ՏԻՐՈՒՀԻՆ ֆիլմինն էր: Պրեմիերան հոկտեմբերի 17-ին է, սակայն այսօր, միայն մեր հյուրերը կարողացան նախապես դիտել Disney–ի այսքան սպասված պրեմիերան: Միջոցառման գլխավոր գործընկերն էր EVOCABANK–ը:

  • Kamo Tovmasyan

Ինչպես արդեն ասացի՝ ՄԱԼԵՖԻՍԵՆՏԱ. ԽԱՎԱՐԻ ՏԻՐՈՒՀԻՆ ֆիլմը կարող եք դիտել հոկտեմբերի 17-ից, սակայն Disney-ի հետ համատեղ, Սինեմա Սթարը և ԿամոԲլոգը այ այսպիսի գեղեցիկ նախադիտում էին կազմակերպել գործընկերների համար: Միջոցառումը տեղի ունեցավ Ռիո Մոլի Սինեմա Սթար կինոթատրոնում: Թեմատիկ ֆուրշեթ, հետաքրքիր կերպարներ, ֆիլմի բացառիկ ցուցադրություն...կարծես թե բոլորը գոհ էին երեկոյից: Եվս մեկ անգամ շնորհակալություն այն հյուրերին, ովքեր պատրաստված էին եկել, շնորհակալություն մեր գլխավոր գործընկերոջը՝ EVOCABANK-ին: Ֆիլմը կարող եք դիտել հոկտեմբերի 17-ից: Հրաշալի ֆիլմ էր, Միշել Փֆայֆերն անկրկնելի էր, ֆիլմի հերոսների հագուստները գլուխգործոց էին, Անջելինա Ջոլին՝ սքանչելի: Հաճելի դիտում բոլորին: 

back-top