Օպերայի հարևանությամբ գործող բազմաթիվ սրճարաններից Magnolia Cafe & Grill House-ն առանձնանում է իր արդիական ինտերիերով, երեք առանձնացված սրահներով, որոնք տարբերվում են միմյանցից և փակ/բացվող վերջին սերնդի առաստաղներով, որոնց շնորհիվ ժամանցավայրը կարող է սպասարկել իր հաճախորդին ցանկացած եղանակի դեպքում: Ամբողջությամբ ռեբրենդինգի արդյունքում նախկին սրճարանից պահպանվել է միայն անվանումը: Ամբողջությամբ նոր ինտերիեր, կահույք, սպասք, աշխատակազմ, խոհանոց և հովացվող համակարգ:
Ինչպես կռահում եք անվանումից, նոր Մագնոլիան պարզապես սրճելու համար գեղեցիկ սրճարան չէ: Մեծ շեշտադրմամբ է ներկայացվում մենոյւն, որտեղ առկա են ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական բազմապիսի ուտեստներ, կոկտեյլների, սառքը գարեջրի լայն ընտրանի և որ պարտադիր ուզում եմ նշել՝ շատ համեղ ու հենց տեղում պատրաստված քաղցրավենիք: Վերաբացման շնորհանդեսին հյուրերին սպասվում էր քաղցր հյուրասիրություն Շեֆ-խոհարարից, երաժշտական կատարումներ Մարբեյից և DJ սեթ Albert Rain-ից: Համաձայնեք, որ հենց Օպերայի հարևանությամբ, նման գեղեցիկ ինտերիերում երևանյան երեկոներն անցկացնելու գաղափարը գայթակղիչ է: Magnolia Cafe & Grill House-ը գործում է առավոտյան 10.00-ից մինչ 02.00-ը: Մաղթում ենք ձեզ հաճելի ժամանց:
Մաշտոց 42/6
091-52 07 08
Facebook/MagnloiaCafe&GrillHouse