l

lifestyle

10 Must Do List ԿամոԲլոգից՝ Մադրիդ մեկնելու համար

Եթե Ինձ հարցնեք, խորհուրդ կտամ չմեկնել Մադրիդ, չգիտեմ ինչու այս քաղաքն ինձ դուր չեկավ, միգուցե Փարիզից հետո ու Բարսելոնայից առաջ այն պարզապես ոչինչ չասեց...ամեն դեպքում, եթե Դուք պետք է լինեք Մադրիդում, ահա ձեզ մի քանի տարբերակներ ձանձրույթից չմեռնելու համար...ու խնդրում եմ չսկսել համոզել, որ ճարտարապետությունը կատարյալ է, միայն ճարտարապետության համար իմաստ չունի հասնել Մադրիդ...

  • Kamo Tovmasyan

Իսպանիայի ամենամեծ քաղաքը, մայրաքաղաքը և Եվրոպայի ամենա...ոչինչ չասող քաղաքներից մեկը, ըստ Իս: Այո ամեն ինչ գեղեցիկ է, ավելի ճիշտ եվրոպական...տեղ-տեղ քեզ թվում է դու Վիեննայում ես, կան տեղեր, որտեղ դու քեզ Փարիզում ես զգում...չգիտեմ, միգուցե Ես պարզապես տրամադրություն չունեի 3 օր: Մադրիդն ունի 3 մլն-ից ավել բնակչություն, ի դեպ զարմանալի է, բայց փաստ. Մադրիդը Եվրոպայի երրորդ խոշորագույն քաղաքն է Լոնդոնից և Բեռլինից հետո:

Puerta Del Sol-ը գլխավոր հրապարակն է, այստեղ է հենց քաղաքի խորհրդանշանը՝ արջը/ The bear and the strawberry tree, որն այնքան փոքր է, որ եթե նախապես կարդացած չլինես այս քանդակի մասին, չես էլ նկատի:

Գլխավոր հրապարակում կհանդիպեք Պարոն Բինին, տարբեր քանդակային կերպարների, սևամորթների, ովքեր վաճառում են կեղծ բրենդային կոշիկներ ու պայուսակներ....

Մադրիդում խորհուրդ ենք տալիս ընտրել Petit Palace Puerta del Sol հյուրանոցը, այն բառացիորեն կենրոնական հրապարակում է ու ոչ այնքան թանկ:

Ուզեք թե չուզեք, գնալու եք Մադրիդի թագավորական պալատ, այն գտնվում է կենտրոնական հրապարակի հարևանությամբ՝ Calle de Bailén-ում: Պալատի մասին Ես գրել եմ առանձին փոստ, կարդացեք այն ահա այստեղ:

Այո, գազանանոց էլ ենք գնացել, քանի որ ուրիշ զբաղմունք չունեինք, բայց իրոք հետաքրքիր էր: Ահա այստեղ կարդացեք հատուկ փոստը նվիրված Մադրիդի կենդանաբանական այգուն:

Բոլորը կասեն ձեզ՝ կերեք պաելլա.....դուք կուտեք, ու էլ կյանքում չեք ուտի այն....Տեսեք այս ուտեստները, որոնք մենք պատվիրել ենք ոչ էժան ռեստորանում: Հենց այսպես, ինչպես բերել են, այսպես էլ տարել են...50 եվրոն էլ հետը...ուտելու բան չէին, բայց դե պետք է պատվիրել...

Avenida de América 41 հասցեում գտնվում է Silken Puerta América հյուրանոցը: Այն բազմերանգ է, օրիգինալ ու մեծ պահանջարկ ունի զբոսաշրջիկների շրջանում:

Մի քանի համարներ ստեղծված են հատուկ դիզայներական լուծմամբ, կարող եք պատվիրել դրանք, չնայած հյուրանոցը կենտրոնից բավական հեռու է, այսինքն հարմար չէ զբոսաշրջության դեպքում:

Հյուրանոցի ամենավերևի հարկում գործում է SkyNight ռուֆթոփը:

Երբ մենք այստեղ էինք, ռուֆթոփը դատարկ էր, միգուցե այդ պատճառով այն անհետաքրքիր չէր:

Սա շատ հետաքրքիր վայր է, բոլորիդ խորհուրդ եմ տալիս, կոչվում է La Cocina de San Antón: Չորս հարկերում ռեստորաններ են, սիֆուդ խանութ, տանիքին՝ ահա այսպիսի ռեստորան, որը միշտ զբաղված է: Հասցե՝ Calle de Augusto Figueroa, 24, կայք՝ www.lacocinadesananton.com

Me Madrid Reina Victoria Rooftop Bar. ամենագեղեցիկ տեսարանը, մարդիկ, տպավորությունները: Plaza Sta. Ana, 14: Հետևեք կայքին

, որպեսզի լինեք այնտեղ հատուկ միջոցառումների ընթացքում:

Եթե չեք ցանակնում այցելել Թագավորական պալատ, կարող եք հիանալ նրանով  Terraza Rooftop Jardines de Sabatini-ում: Հասցե՝ Cuesta de San Vicente 15, կայք....

JOY ESLAVA՝ Մադրիդի գլխավոր ակումբը, որը ամեն օր ահա այսպիսի տեսք ունի, մենք գնացել էինք երեքշաբթի երեկոյան, ավելի ճիշտ գիշերը, փարթիները սկսվում են 01.00-ից: Սա թատրոն ակումբ է, որը ցերեկային և երեկոյան ժամերին հրավիրում է տարբեր համերգների ու ներկայացումների, իսկ գիշերը վերածվում է ակումբի:

joy-eslava.com

Մուտքի համար վճարում եք 15 եվրո, որն ավելի շուտ խմիչքի գումարն է, դրես կոդ չկա, տարիքը՝ միջին:

Teatro Kapital. Սա ամենանորաոճ ակումբն է, որն ինչպես տեսնում եք նույնպես թատրոնի շենքում է տեղակայված: Տարբերությունը Ջոյ ակումբի հետ այն է, որ Կապիտալում փարթիները այդքան հաճախ չեն կազմակերպվում, այնպես որ դուք պետք է հետևեք կայքին, տեղեկանալաու համար սպասվող փարթիներին:

Կենտրոնական հրապարակում զբոսնելիս չեք կարող չնկատել տասնյակ մարմնավաճառուհիների, նրանք այնքան շատ են, որ սկսում ես շփոթել պարզապես անցորդների հետ քանի որ բոլորն էլ ծխում են, ու մի տեսակ ազատ են: 15 րոպեի համար նրանք քեզանից կուզեն 30 եվրո, բայց հյուրանոցի համարում 30-ը դառնում է 75, ավելանում են հավելյալ ծառայություններ, հյուրանոցի և պահպանակի գումար:

____________

Դիտեք այս ամենի հեռուստատարբերակը այս ուրբաթ ԱրմՆյուզի եթերում 20.45-ին:

back-top