l

lifestyle

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է! THE LOFT-ը մեկնարկել է #DisbrandChallenge

Հրաշալի նախագիծ է ձեռնարկել THE LOFT-ը: Կարեւորելով Կորոնավիրուսի ընթացքում սոցիալական հեռավորություն պահպանելու հրահանգը՝ THE LOFT-ը միանում է գաղափարի զանգվածային տարածմանը՝ կոչ անելով սեփական քայլերով նպաստել վիրուսի կանխարգելման մարդասիրական գործընթացին։ Դիմավորեք DISINFECT your brand! նախաձեռնությունը, որի շրջանակում ժամանակավորապես չնչին փոփոխության ենք ենթարկել ընկերությունների տարբերանշանը եւ կարգախոսը։ Դրանք ահազանգում են՝ մնա՛ տանը, շփվի՛ր առցանց ու մի՛ մոռացիր անվտանգ հեռավորություն պահպանելու մասին [1.5-2 մ.]։

  • Kamo Tovmasyan

Բայց էլ ի՞նչ վիրուս, առանց վարակիչ ազդեցության. THE LOFT-ը մարտահրավեր է նետում իր ստեղծարար գործընկերներին՝ կոչ անելով միանալ այս սոցիալական շարժմանն ու ադապտացնել իրենց տարբերանշանները։ Գրառումներն անելիս խնդրում ենք օգտագործել #DisbrandChallenge հաշթեգը եւ #tag-ել 3 գործընկեր կառույցի: Պարբերաբար թարմեցվող աշխատանքները կարող եք տեսնել THE LOFT-ի ֆեյսբուքյան էջում, ԱՀԱ ԱՅՍՏԵՂ, իսկ մենք ներկայացնում ենք այս պահին առկա աշխատանքները՝ իհարկե մենք էլ միանալով նախաձեռնությանը: 

 


 

 

back-top