l

lifestyle

L'OCCITANE en Provence-ի հիմնադրման 40-րդ տարեդարձի տոնումը երևանյան սրահում

Այս տարի Լ՛ՕՔՍԻՏԱՆ ԱՆ ՊՐՈՎԱՆՍ/L'OCCITANE en Provence-ը տոնում է իր հիմնադրման 40-ամյակը: 40 տարի նվիրվածություն բնական բաղադրիչներին, 40 տարի նվիրվածություն արդար գործարքներին, որակին, բնությանը և կանանց: Նրանք ովքեր հաճախ են ճանապարհորդում, L'OCCITANE en Provence-ի սրահներն անկասկած նկատած կլինեն եվրոպական գրեթե բոլոր քաղաքներում: Երևանյան L'OCCITANE en Provence-ը գործում է Հյուսիսային Պողոտա 1/5 հասցեում, որտեղ էլ այսօր կազմակերպվել էր հատուկ երեկո՝ սրահի մշտական այցելուների համար...

L'OCCITANE en Provence

Լ՛ՕՔՍԻՏԱՆ ԱՆ ՊՐՈՎԱՆՍ

Հյուսիսային Պողոտա 1/5

010-505 153

Facebook/LOCCITANEenProvenceArmenia

 Պրովանսում ծնված և իր բնօրրանը խենթի պես սիրող Օլիվիե Բոսանը՝ Լ՛ՕՔՍԻՏԱՆԻ հիմնադիրը, 40 տարի առաջ հիմնեց իր ընկերությունը, որպեսզի գովերգի Պրովանսի բնությունը եւ փոխի աշխարհը: 23 տարեկան պատանին սկսեց իրականացնել իր երազանքները՝ եթերայուղեր թորելով և լցնելով իր իսկ ստեցծած գեղեցիկ սրվակների մեջ: 1976-ից ի վեր Լ՛ՕՔՍԻՏԱՆԻ ողջ արտադրանքը պատրաստվում է Պրովանսի, Մանոսկի, Լագորսի եւ Արդեշի իրենց իսկ գործարաններում:

Լ՛ՕՔՍԻՏԱՆԻ բաղադրիչների գերակշռող մասը ունեն օրգանական ծագում, որոնք աճեցվում եւ մշակվում են արտադրողների եւ թորողների կողմից, իսկ նրանք էլ իրենց հերթին անքակտորեն նվիրված են Պրովանսի ավանդույթներին եւ հմտություններին: Նրանք արդեն 40 տարի է սիրով, իմաստությամբ եւ հարգանքով աճեցնում եւ բերք են ստանում Կորսիկայի բերրի եւ արևշատ հողից:

Գիսոնակիայում տեղացի ֆերմեր-ծաղկագետ Ստեֆան Ֆրանցիսկին մշակում է 50 հետկար անթառամներից 10 hեկտարը, որ Լ՛ՕՔՍԻՏԱՆԸ տնկել է Կորսիկայում 2004-ից ի վեր: Հաջողությամբ պսակված այս ծրագրի շնորհիվ տարեկան հավաքվում եւ մշակման է ենթարկվում մոտ երեք միլիարդ անթառամ ծաղիկ՝ հատուկ ձեզ համար:

Անթառամի եթերայուղը օժտված է բացառիկ, մաշկի ծերությունը կանխող հատկանիշներով: Յուրաքանչյուր սրվակի մեջ կան մոտավորապես հարյուր անթառամի ծաղիկներ, որոնք էլ հանդիսանում են երիտասարդության էլիքսիրի գաղտնիքը: Օրգանական ծագմամբ ԱՆԹԱՌԱՄԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՔՍՈՒՔԸ պարզապես հրաշքներ է գործում՝ պայքարելով մաշկի տարիքային բոլոր նշանների դեմ: Այս քսուքի մեջ են թաքնված կորսիկյան օրգանական անթառամի եթերայուղի հրաշագործ հատկությունները, որոնք հարուստ են վերականգնող և ձգող հատկություններով:

Այսօր Բուրկինա Ֆասոյում ավելի քան 17 000 կանայք աշխատում եւ արտադրում են ԿԱՐԻՏԵՐ ՅՈՒՂ Լ՛ՕՔՍԻՏԱՆԻ համար: 20 տարի առաջ նրանք միայն մի քանի տասնյակ էին: Լ՛ՕՔՍԻՏԱՆ հիմնադրամն աջակցում է նրանց տնտեսական ազատությանը՝ կազմակերպելով տարբեր կրթական ծրագրեր եւ թրեյնինգներ: Լ՛Օքսիտանը համարվում է կարիտեի յուղի արդյունաբերության առաջատարներից մեկը: 2014-ին այն պատվիրել է գրեթե 700 տոննա կարիտեի յուղ: Այս սրբզան համարվող ծառի պտուղները օժտված են բազմաթիվ օգտակար հատկություններով: Բուրկինա Ֆասոյի կանանց հմուտ ձեռքերի շնորհիվ մեզ է հասնում Կարիտեի յուղը՝ իր հրաշագործ հատկանիշներով: Նրա բացառիկ յուղը հարմար է բոլոր տեսակի մաշկի համար: Այն մաշկին հաղորդում է հանգստություն, ապահովում է անհրաժեշտ խոնավեցում եւ պաշտպանում տարվա բոլոր եղանակներին:

Լ՛ՕՔՍԻՏԱՆԸ Պրովանսի պարֆյումերն է: Գրաս քաղաքի արևաշող պարտեզները հիշեցնում են միջնադարից ի վեր այս քաղաքի պատմության մեջ իրենց հետքը թողած մարդկանց մասին՝ դեղագործներ, ճամփորդներ և պարֆյումերներ աշխարհի տարբեր ծայրերից: GRASSE հավաքածուն նվիրված է Պրովանսի Գրաս քաղաքին, որն աշխարհի օծանելիքի մայրաքաղաքն է համարվում: Այստեղ են համախմբվում աշխարհի բոլոր ծայրերից բերված ամենաթանկարժեք եւ բնական բաղադրիչները:

Յուրաքանչյուր բույր ունի երկու հիմնական նոտա, որոնք անկաշկանդ հանդես են գալիս իրենց ողջ գեղեցկությամբ:  Այս հավաքածուից է ՆԵՐՈԼԻ և ՕՐԽԻԴԵԱ համադրությունը, որն իսկապես բացառիկ է իր տեսակի մեջ: Այս մաքրամաքուր եւ զգայարաններն արթնացնող երազական բույրը անհոգ մանկության եւ անկաշկանդ կանացիության մասին է խոսում: Մրգային և ծաղկային ընտանիքին  է պատկանում՝ ստեղծված հատուկ կանանց համար: 

back-top