Kamancha
l

lifestyle

Living's բացառիկ կահույքի սրահի 1-ամյակը և հյուրերը

Սայաթ-Նովա 40 հասցեում գործող Living's բացառիկ կահույքի սրահը կազմակերպել էր փակ շնորհանդես, որի ընթացքում հատուկ հյուրերին ներկայացվեցին միջազգային հայտնի բրենդերի կահույք, ինտերյեր-աքսեսուարներ, ձեռագործ և յուրահատուկ նվերների տարբերակներ։ Դեռ 2017թ.-ից Living's-ը Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է ամերիկյան Caracole, Ego, A.R.T. Furniture, Lightman, Janssen Sofa, հոլանդական Eichholtz, իսպանական Colleccion Alexandra և Hurtado լյուքս դասի ապրանքանիշերը: 

  • Սայաթ-Նովա 40, 093-99 87 78
  • Kamo Tovmasyan

Living’s-ի յուրաքանչյուր իր տարբերվում է չկրկնվող դիզայնով։ Խանութ-սրահում ցուցադրված կահույքը հմուտ վարպետների աշխատանք է, անհատական մտքի և նորաձևության վերջին տենդենցների համադրություն։ Բացառիկ ոճի այս կահույքը չի կարող անտարբեր թողնել տարբեր ճաշակներ և ոճ ունեցող մարդկանց, քանի որ այն դասական և մոդեռն ոճերի համադրություն է։ Կարևոր է նշել Living’s-ի կարգախոսը, որն է․ Living’s՝ Ձեր վերջնական ընտրությունը:

 

 Այստեղ համոզված են, որ յուրաքանչյուր հաճախորդ, փնտրելով կատարյալ տարբերակ, կշրջի քաղաքի լավագույն սրահներով, սակայն վերջնական ընտրությունը կլինի միանշանակ Living’s-ը։ Այս մասին է փաստում հաճախորդների բարձր գնահատականը մեր գործունեության ողջ ընթացքում։ Living’s սրահը այսօր հյուրընկալել էր նաև Caracole ապրանքանիշի միջազգային վաճառքների գծով փոխնախագահ Ֆիլիպ Պֆեյֆերին և բրենդ-ամբասսադոր Ազել Տուրսինբեկովային, Hurtado ապրանքանիշի վաճառքի գծով տնօրեն Իրինա Կարդիմոնին, ովքեր Հայաստան էին ժամանել հատուկ տվյալ միջոցառմանը մասնակցելու առիթով։ Նշենք նաև, որ արվեստի հասնող նրբաճաշակ կահույքի նմուշների կողքին այսօր Լիվինգսում ներկայացված էին նաև հայկական ժամանակակից արվեստի գործեր երևանյան լավագույն պատկերասրահներից մեկից՝ GALA Art Gallery-ից։ Սրահում ներկայացված է նաև հայկական արտադրության անկողնային պարագաների Fleur de lis ապրանքանիշի տեսականին:

Սայաթ-Նովա 40

093-99 87 78

Facebook/Living's

back-top