l

lifestyle

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ մանկական սրահի բացումը Սոսե 11 հասեում

Սոսե 11 հասցեում բացված ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ խանութ-սրահում ներկայացված են պրեմիում դասի մանկասայլակներ, մահճակալներ, կերակրասեղաններ և այլ մանկական պարագաներ: Սրահը հանդիսանում է իսպանական Mima, ֆրանսիական Babyzen բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև ներկայացնում է Cybex, 4Moms, Bentley, Nuna, oribel, Trunki, Suavinex, Armani Baby, Beaba ապրանքանիշերը: Այո, սրահի անվանումը հենց Սենտ-Էքզյուպերիի հայտնի "ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԻՑ" է ոգեշնչված: 

  • Kamo Tovmasyan

Հրաշալի սրահ և հրաշալի տեսականի: Վստահ եմ, այցելելով ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ, հաճելիորեն կզարմանաք նորաոճ և արդի տեսականուց, թե ճոճաթոռները, թե մանկասայլակ-հեծանիվները պարզապես ավելի կհեշտացնեն երեխայի հարմար հանգստի և խնամքի ընթացքը: Հարմար դիզայն, թեթև կշիռ, որոշ մանկասայլակներ, ի դեպ ավիաընկերությունների կողմից ընդունվում են, որպես պարզապես ձեռքի ուղեբեռ, քանի որ շատ թեթև են (6-7 կգ) ու հեշտությամբ ծալվում են: Մանկասայլակին ամրացվող շշի բռնակ, անձրևանոցի բռնակ, միջատներից պաշտպանող ցանց, իսկ սմարթֆոնով ղեկավարվող 4moms ճոճաթոռն ընդհանրապես ապշեցնում է՝ ավտոմատ համակարգով ճոճելով երեխային ու հնարավարություն տալով ծնողներին մի փոքր ավելի շատ ժամանակ խնայելու: Սրահը գործում է առավոտյան 11.00-ից մինչ 20.00-ն, ուզում եմ նշել, որ շատ ակտիվ է սրահի ֆեյսբուքյան և ինստագրամի էջերը, որտեղ դուք մանրամասնորեն կծանոթանաք յուրաքանչյուր նմուշին, այնպես որ հետևեք էջերին: Ի դեպ, շնորհիվ Հայէկոնոմբանկի, դուք հնարավորություն ունեք հենց տեղում 0% տոկոսադրույքով և 0% կանխավճարով ձևակերպել ապառիկ գնում: Հատկանշական է, որ բացման շնորհանդեսի բոլոր հյուրերը ստացան խորհրդանշական նվերներ՝ ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ գրքի օրինակ:

Սոսե 11

012-22 46 49

Facebook/TheLittlePrince

Facebook/MimaYerevan

 Instagram/thelittleprince_yerevan

Instagram/Mimayerevan

back-top