l

lifestyle

ՓՈՔՐԻԿ ԼԵԴԻ/ Маленькая леди մանկական սրահի բացումը Սայաթ-Նովա 23 հասցեում

Ռուսական հայտնի Маленькая леди բրենդը պաշտոնապես ներկայացնում է իր երևանյան առաջին սրահը Սայաթ-Նովա 23 հասցեում: 2-15 տարեկան աղջիկների հագուստ, կոշիկ, աքսեսուարներ ներկայացնող ապրանքանիշը ոլորտում է արդեն 20 տարի և պատրաստ է փոքրիկ հայուհիներին ևս հուշել իսկական փոքրիկ լեդի դառնալու գաղտնիքները: Սրահի գլխավոր այցեքարտերից է օրիգինալ դպոցական համազգեստները, որոնք հատկապես այս օրերին անհրաժեշտ են բոլոր մայրիկներին: Բացման շնորհանդեսը, տեսականին և հյուրերը՝ ԿամոԲլոգում: 

Маленькая леди ապրանքանիշն արդեն ավելի քան 20 տարի ներկայացնում է հեղինակային դիզայնով հագուստ՝ կիսաշրջազգեստներ, տոնական զգեստներ, դպրոցական համազգեստներ, վերնաշապիկներ, բլուզներ, կոշիկ և աքսեսուարներ: Հայաստանը երրորդ երկիրն է, որը ներկայացնում է բրենդի ֆրենչայզինգը, առաջին սրահը Երևանում բացվել է Սայաթ-Նովա 23 հասցեում: Մենք նկարահանել ենք գրեթե ողջ տեսականին, որպեսզի ձեզ ավելի հեշտ լինի ընտրություն կատարել, նամանավանդ, որ մոտենում է ուսումնական շրջանը և ծնողներն այս օրերին փնտրում են օրիգինալ դպրոցական համազգեստներ: Բաց մի թողեք նաև երեկոյան զգեստները, գունեղ բլուզները: Ողջ տեսականին ինդիվիդուալ է ու հետաքրքիր, անպայման այցելեք սրահ՝ անձամբ ընտրություն կատարելու համար: Սրահը գործում է ամեն օր առավոտյան 10.00-ից մինչ 20.00-ն: Ձեր փոքրիկը սրահից դուրս գալուց անկասկած իրեն իսկական փոքրի լեդի կզգա:

Маленькая леди

Սայաթ-Նովա 23

010-54 54 24

Facebook/Маленькая Леди Армения

Instagram/malenkaya_ledy_armenia

back-top