l

lifestyle

ВОРОНА Լինդան ու 90-ականների "խելառ" սերունդը

Բոլոր հին երգերը երգեց, ավելի քան 1 ժամ մեր հետ միասին գոռաց, թռվռաց ու կարծում եմ ինքն էլ վայելեց համերգը: Լինդան 23 տարի անց նորից Երևանում էր, նորից ՄՀՀ-ում: Ներկա էին միայն էն մարդիկ, ովքեր իրոք գիտեին, թե ուր են եկել, ինչի մասին է երգում Լինդան ու ովքեր իրենց "մի քիչ ագռավ են զգում": Մեկ-մեկ իրոք հաճելիա անցյալ գնալ, հիշել բորորին, ինքդ քեզ 17 տարեկանում, բայց մեկ-մեկ: Մադոննան լավ երգ ունի՝ Not everyone is coming to the future...

  • Kamo Tovmasyan

96 թե 97 թիվն էր, Լինդան Հայաստանում թիվ 1 ռուս աստղն էր, ու նրա համերգին համալիրում ասեղ գցելու տեղ չկար: Տոմսերն էնքան թանկ էին, որ հազիվ աջ տրիբունայի վերջերում էինք առել, դե մենք էլ 17 տարեկան էինք, փող չունեինք: Ի դեպ, երբ պատրաստվում էի գնալ Լինդայի համերգին զանգեցի ու հրավիրեցի այն ընկերուհուս, ում հետ հենց 96-ին գնացել էին, 23 տարի առաջ, դեժավյու էր: 

90-ականներին մի քիչ գիժ ու խելառ ջահելությունը շատ էր, երևի դրա համար էլ Լինդան ակտուալ էր, էդ հիմայա, որ ջահելները ոնց ոնց ինստագրամյան կիբորգներ լինեն նույն ֆիլտրով ու ֆոտոշոպով: Մեծ մասը դաժը կուռք չունի, իդոլ չունի, չունեն երաժշտական կուռքեր, ովքեր ձևավորում են իրանց երաժշտական ճաշակը, աշխարհայացքը, հոգեվիճակը: Մեր սերունդն ավելի կրթված էր էս կողմից, նկատի ունեմ երաժշտապես, ու դրա համար էլ այսօրվա համերգին նույնիսկ 40-ի մոտ մարդիկ գոռում էին, պարում ու իրոք վայելում էին ամեն մի երգը, ոչ թե ուղղակի չեքին էին լինում:

Ինչ կայֆ էր էլի զգալ 90-ականները, տեսնել բոլոր հին դեմքերին, հետ նայել ու հասկանալ, ինչ թույն տարիներ ես ապրել: Վերևի նկարում տեսնում եք, թե ոնց եմ վայելում համերգն ու սաղից բարձր գոռում, չնայած այսօր բոլորն էին վայելում: Մերսի Լինդային ու TicketON.am-ին այս Ամանորյա նվերի համար: VBET նման լավ համերգների հաճախ կանգնի հովանավոր: Էքսկլյուզիվ, թանկ, բացառիկ...ամենալավ նվերն էր՝ վերադարձ դեպի պատանեկություն, որն այդքան արագ անցավ...

back-top