l

lifestyle

LIMÉ կանացի բրենդի երևանյան սրահի բացումը Ռիո Մոլում

Հայտնի LIMÉ ապրանքանիշը, որը ներկայացնում է թրենդային հագուստ բոլոր տարիքի կանանց համար, բացում է իր պաշտոնական սրահը Երևանում՝ Ռիո Մոլում: Ի դեպ, երևանյան LIMÉ սրահը 71-րդն է: Հետևելով միջազգային նորաձևության վերջին տենդենցներին՝ LIMÉ ապրանքանիշն առաջարկում է տարբեր տարիքային խմբի կանացի հագուստ,աքսեսուարներ և որ ամենակարևորն է՝ ներկայացնում է հագուստ ընդհուպ մինչ XL չափսը:

  • Kamo Tovmasyan

Fast Fashion-ին հետևող այս բրենդը նոր հավաքածուներ ներկայացնում է տարվա ընթացքում մի քանի անգամ: Երևանյան սրահում նույնպես հաճախակի թարմեցվելու է տեսականին, իսկ Աշուն/Ձմեռ հավաքածուն արդեն իսկ ներկայացված է սրահում: Որակյալ հագուստը, թրենդային գործվածքները, գնային քաղաքականությունը վստահ եմ, դուր կգա բոլոր այն կանանց, ովքեր գնահատում են հարմարավետությունը, դասականի և մոդեռնի համաձուլումն ու օրիգինալությունը: Երևանյան LIMÉ սրահը գործում է Փափազյան 8 հասցեում գտնվող ՌԻՈ ՄՈԼԻ երկրորդ հարկում: Աշխատանքային ժամերն են՝ 10.00-22.00-ը: Շնորահանդեսի հյուրերին սպասվում էր քաղցր հյուրասիրություն, լավ երաժշտություն DJ Serjo-ից և ծանոթացում բրենդի հետ, որի ներկայացուցիչները ևս ներկա էին բացման միջոցառմանը: 

ՌԻՈ ՄՈԼ

Facebook/LIME

back-top