l

lifestyle

Լիլիթ Շաքարյան. Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը և աշխատանքը․

Մեր այսօրվա զրուցակիցն է սոցիոլոգ Լիլիթ Շաքարյանը: 

  • Կամո Թովմասյան

Լիլիթ, ինչպես և երբ որոշեցիք ընտրել Սոցոլոգիա մասնագիտությունը։

 - Մասնագիտության ընտրության փուլում բազմաթիվ մասնագիտությունների շարքում ընտրություննս կանգնեցրեցի Սոցոլոգիա մասնագիտությանը,  ունենալով մակերեսային պատկերացումներ սոցիոլոգիա մասնագիտության վերաբերյալ  ընդունվեցի Սոցիոլոգիայի ֆակուլտետ։ Ընկերաբանությունը սա այն պարզ մեկնաբանությունն էր, որ ունեյի իմ ապագա մասնագիտության վերաբերյալ, որը շուտով փոխակերպվեց սոցիոլոգիական աշխարհայացքի, աշխարհայացք, որը լայն հնարավորություն ընձեռեց դիտարկելու և վերլուծելու սոցիալական իրականությունը որում ապրում ենք, հասկանալու զարգացման համաշխարհային միտումներն ու ազգային ինքնության կառուցակցման առանձնահատկությունները։ Եվ այսօր ես շատ ուրախ  և հպարտ եմ իմ ընտրած մասնագիտության համար։

Ինչը  ձեզ կրկին ետ բերեց համալսարան այս անգամ թերևս արդեն որպես սերունդներ կրթող, դասախոս։

- Այս հարցն իր ուրույն պատմությունն ունի։ Համալսարանում սովորելու տարիներին մշտապես դասավանդողի դերում էի համակուրսեցիներիս համար և ինձ դուր էր գալիս գիտելիք փոխանցելու, նորը ստեղծելու գործընթացը, մյուս կողմից ինձ համար հպարտություն հանդիսացող պապաիկս ով անչափ ուզում էր, որ իր ազգանունը շարունակվեր համալասարանում և գիտության ոլորտում։ Իմ սովորելու տարիներին պապաիկս մահացավ և նրա երզանքն ի կատար ածելը մնաց իմ ուսերին, մյուս կողմից իմ սիրելի ֆակուլտետի կողմից հրավերը չհապաղեց այս անգամ ակադեմիական միջավայրում մնալու։ Դասավանդում եմ ավելի քան տաս տարի և վստահաբար կարող եմ ասել, որ եթե կրկին ընտրության հնարավորություն ունենային դարձյալ  նույն ճանապարհը կընտրեի, քանի որ իմ առաքելությունը սերունդների կրթական գործընփացում որոշակի ավանդ ունենալն եմ համարում։ Հպարտանում եմ, երբ տեսնում եմ աշխատանքիս արդյունքները ուսանողներիս հաջողությունների տեսքով։

Կ՞ան այնպիսի  արժեքավոր ձեռքբերումներ,որոնք գրեթե միշտ ձեզ հիշեցնում են, որ դուք ընտրելով դասախոսի կարևորագույն առաքելությունը ճիշտ եք վարվել։

- Թերևս կարևորագույն ձեռքբերումը տարիներ հետո ուսանողներիս կողմից  արժանացած օբյեկտիվ և հասուն գնահատակններն են, երբ հպարտությամբ ասում են ինձ որ կիրառել են իմ տված գիտելիքները ու հաջողությունների հասել։

Ես գիտեմ որ դուք հաճախ եք հրավիրվում արտերկրի տարբեր համալսարաններում դասախոսություններ կարդալու, դժվար չէ ստեղծել կոնտակտ այդքան օտարերկրյա ուսանողների և լսարանի հետ։

- Հաղորդկցման գործընթացն ինքնին բարդ գործընթաց է, հատկապես միջազգային տիրույթում, քանի որ յուրքանչյուր հասարակություն ունի հաղորդակցման յուրօրինակ մշակույթ։  Լիենոլով սոցիոլոգ և շատ լավ հասկանալով արդյուանվետ հաղորդակցման առանձնահատկությունները, ես հեշտորեն հաղթահարում  եմ բոլոր արգելքները և ձևավորում եմ  երկկողմանի սիմետրիկ հաղորդակցային միջավայր։ Նմանատիպ փորձը բացառիկ հնարավորություն է ոչ միային գիտելիք փոխանցելու, այլ նաև ազգային ինքնության յուրահատկություններ բացահայտելու։

  Լինելով  բազմաթիվ հոդվածների եվ ձեռնարկների հեղինակ կարող եք նշել ինչ մասնագիտական նորության կամ ձեռնարկի կարող են սպասել ձեր ուսանողները։

- Ուսանողական տարիներից դեռևս առնչվել եմ մասնագիտական գրականության սակավության խնդրին ու ակնածանքով նայել եվրոպական համալսարանների գրադարաններին, որոնք լեփ լեցուն էին արդի գրականությամբ իրենց մայրենի լեզվով։ Այդ ժամանկներից ի վեր նպատակ դրեցի ինձ համար ստեղծելու մասնագիտական գրականություն մայրենի լեզվով հայ ուսանողների համար, որպեսզի լեզուն երբևէ արգելք չհանդիսանա սովորել ցանկացողների համար։ Դեռևս մագիստորսական տարիներին մեր կուսրին հնարավորություն ընձեռնվեց հայերեն լեզվով սոցիոլոգիական տեսությունների գիրք հրատարակելու և դա եղավ իմ առաջին փորձը ակադեմիական ոլորտում հայալեզու գրականության ստեղծման։ Այդուհետ հրատարակել եմ բազմաթիվ հոդվածներ, սակայն իմ  նպատական է ստեղծել մասնագիտական գիրք <<Բրենդ Մենեջմենթ>>-ի ոլորտում, որը կարտացոլի նաև այդ ժամանակակից տենդենցների Հյաստանյան փորձի վերլուծությունը։

Ի՞նչ  խորհուրդ եք միշտ տալիս ձեր ուսանողներին։

 - Կյանքում լինել վստահ և առաջնորդվել կայուն ռազմավարությամբ։ Իրավիճակով պայմանավորված դինամիկան փոփոխական է, այնինչ ստատիկ քաղաքականությունը հաջողության գրավականն է։  

  Ամենից շատ գործածվող արտահայտությունը կամ մեջբերումները Ձեր խոսքում։

 - Սիրում եմ մեջբերել  Շեքսպիրյան հայտնի խոսքերը սոցիոլոգիական աշխարհայացքի ներքո․ Կյանք կոչվող  բեմային իրողությունում յուրքանչյուր ոք խաղում է այնպիսի դեր, որպեսզի լավ տպավորություն թողնի և կառավարի իր անձի շուրջ ձևավորովող կարծիքը։ Սակայն միշտ պետք է հիշել, որ կան ազնիվ և ցինիկ դերեր, հետևապես եթե չենք ցանկանում լինել  ցինիկ կարգավիճակում, պետք է մեր էությանը համապատասխան դերեր ընտրենք և խաղանք։

Ի՞նչն եք ամենից շատ գնահատում մարդու մեջ:

- Ամենից շատ գնահատում եմ անկեղծությունը։ Նախընտրում եմ դառը ճշմարտությունը, չեմ հանդուրժում սուտն ու անորոշությունը։

Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք:

- Պետք է գնահատել  ակնթարթները ու ապրել դրանցով։ Ես ինձ երջանիկ եմ համարում այո՝ ունենալով ինձ համար արժեք հանդիսացող պահերն ու մասնագիտական ձեռքբերումները և ամենակարևորը   իմ ընտանիքն ու երեխաները:

back-top