l

lifestyle

Ligne Roset սրահի բացումը Հյուսիսային պողոտա 11 հասցեում

Ֆրանսիական Ligne Roset ընկերությունը Հյուսիսային պողոտա 11 հասցեում բացել է իր երևանյան սրահը: Ավելի քան մեկ դարի պատմություն ունեցող Ligne Roset-ը փայտի մշակման արտադրամասից վերածվելով կահույքի արտադրության առաջատար ընկերության՝ համադրում է ժամանակակից տենդենցները ու տեխնոլոգիաները, առաջարկում է տան կահավորման ապրանքների լայն ընտրանի. կահույք, աքսեսուարներ, գորգեր և լուսատուներ: 

  • Կամո Թովմասյան

"Միայն ժամանակակից մարդիկ կարող են ստեղծել ժամանակակից իրեր". ասում են Ligne Roset ընկերության հիմնադիրները: 1860թ.-ին՝ Լիոն քաղաքում Անտուան Ռոզեն հիմնադրում է փայտի մշակման արտադրամաս, որը զբաղվում է անձրևանոցների պատրաստմամբ: Ավելի ուշ փոքրիկ արհեստանոցը վերածվում է կահույքի մեծ արտադրության: 1973 թվականը Ռոզե ընտանիքի համար դառնում է ճակատագրական, քանզի հենց այդ թվականին այն ստանում է Ligne Roset ապրանքանիշ անվանումը: 

Ligne Roset ֆրանսիական կահույքի սրահները ներկայացված են ավելի քան 70 երկրներում: Յուրօրինակ այս ապրանքանիշի ողջ արտադրանքն արդեն իսկ Երևանում է և սպասում է իր հաճախորդին: Սրահում ներկայացված են նաև գերմանական SieMatic խոհանոցային կահույքը և JUNG գերմանական էլեկտրամոնտաժային ապրանքների և "խելացի տուն" համակարգի արտադրողը:

 Մեր խնդիրն է առաջարկել Ձեզ լայն ընտրանի, Ձեր խնդիրն է` վայելել:

Հյուսիսային պողոտա 11

+ 374 11-99 11 22

FACEBOOK/Ligne Roset Armenia

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

back-top