l

lifestyle

Անմոռանալի! Փարիզի LIDO շոուն

Փարիզին ծանոթ ընկերներիս հարցնում էի՝ Մուլեն Ռուժ թե Լիդո? Նախորդ տարի որոշեցի գնալ Մուլեն Ռուժ, իսկ այս անգամ էլ՝ Լիդո, ու հիմա կարող եմ վստահ ասել, որ Փարիզի ամենաշքեղ հիշողությունները հենց այստեղ են՝ Լիդոյում: 2 ժամ անհավանական շոու՝ կենդանի կարապներ, հսկա ջահի վրա պարող ֆրանսուհիներ, բեմ, որը մեկ վերածվում է շատրվանի, մեկ էլ դառնում է սահադաշտ և կատարյան պարային խումբ: Ավելին կարդացեք այս փոստում...

  • Kamo Tovmasyan

LIDO շոուն հենց Champs-Elysées-ում է, այդ պատճառով էլ շատ հարմար է նախապես տոմսեր գնելու հարցում: Յուրաքանչյուր օր Դուք կարող եք այցելել 3-4 տարբեր շոուների, ամենահարմարը 21.00-ի շոուն է, չնայած մենք ընտրել էինք 23.00-ի տարբերակը: Տոմսերը սկսվում են 85 եվրոյից, Դուք կարող եք ընտրել ընթրիքով տարբերակը, միայն շամպայնով տարբերակը, խորհուրդ կտամ պարզապես պատվիրել մեկ շիշ շամպայն, քանի որ շոուի ընթացքում չարժե ուտել...

Լիդոյի դեկորացիաներում և շոուի ընթացքում օգտագործվել են 2 միլիոն բյուրեղապակիներ, 200 կգ փետրուներ, տարեկան պատվիրվում է 300 000 շիշ շամպայն, 500 000 զբոսաշրջիկներ այցելում են Լիդո 1 տարվա ընթացքում, իսկ խոհանոցում աշխատում են 35 խոհարարներ:

Մենք սխալմամբ Լիդո այցելեցինք հենց առաջին գիշերը, ու ողջ շոուի ընթացքում կիսաքուն էինք, ուստի հաշվի առեք, որ ճանապարհորդության հենց առաջին երեկոն պետք է ազատ թողնել:

Իհարկե դրես կոդ չկա այստեղ, բայց պարզապես ինքներդ ձեզ լավ զգալու համար խորհուրդ եմ տալիս գեղեցիկ հագնվել, մի հետևեք եվրոպացիներին...

Ինչպես նշեցի, նպատակահարմար է գնել տոմսեր առանց ընթրիքի, քանի որ նույնիսկ եթե քաղցած լինեք, շոուն այնքան տպավորիչ է, որ ուտել հաստատ չեք կարողանա...

Ահա այսպիսին է սրահը, հիշեք, բեմին մոտ գտնվող սեղանները շոուի ընթացքում ներքև են իջնում, այսինքն ավելի լավ է ընտրել 4-րդ գծից սկսվող սեղանները:

Շամպայնը խմելու բան չէր, բայց դատարկ սեղանի մոտ էլ չես նստի...

Կարող եք ընթրել, բայց բան չեք հասկանա...

Բեմում հայտնվող 40 պարուհիներին անվանում են Bluebell Girls, պարող տղաներին՝ Lido Boys:

Ողջ շոուի ընթացքում կլսեք մոտ 10 կատարում երգչուհի Մանոնից, ով 2014թ.-ին մասնակցել էր The Voice հեռուստանախագծին: Ծաղրածուն Մանսուրն է, ով հիփ հոփ պարող է, եղել է Մադոննայի համերգային խմբում, իսկ հիմա Լիդոյում ունի Իր առանձին համարները:  

Լակի Հելը նման է Գագային, նա հայտնվում է մեկ համարով, կուլ է տալիս երկար թուրը, առանձնապես տպավորիչ չէ, բայց բեմականացումը հետաքրքիր է...

Սա պարզապես ֆանտաստիկ էր, բեմն իջնում է, հետո բարձրանում է այ այսպիսի հսկա ջահի տեսքով, որի վրա պարում են պարուհիները...պարզապես շքեղություն..

Իգորը և Յուլիան You and I դուետն են ներկայացնում, նրանք ևս մեկ համարով են հանդես գալիս, բայց դուք ամենաշատը հենց նրանց եք ծափահարելու: Առաջին հայացքից պարզապես ակրոբատները իրոք զարմացնում են, հիանալի համար էր, երևի ամենագլխավորներից մեկը...

Սա նույնպես ցնցող համար էր, պարուհիները պարում են կարապների տեսքով գլխարկներով, ու բեմ են բարձրանում իսկական կարապները...անհավատալի ու գեղեցիկ...

Այս համարի մասին էլ խոսք չկա, բեմը նորից իջնում է, բարձրանում է արդեն որպես շատրվան....բառից բուն իմաստով բերանդ բաց է մնում....

Մի խոսքով, չեք փոշմանի, իրոք արժե գնալ...

back-top