l

lifestyle

LEVEL 3 by ArmHookah-ի բացումը Արամի 72 հասցեում

LEVEL 3՝ այսպես է կոչվում ArmHookah-ի նոր նախագիծը, որն օրերս բացվեց ՆՈՐ ԵՐԵՎԱՆ այգու հարևանությամբ՝ Արամի 72 հասցեում: Երկհարկանի LEVEL 3-ն բացման առաջին իսկ օրվանից մարդաշատ է, ու կարծում եմ, կդառնա տարվա ամենաշատ այցելվող նոր ժամանցավայրերից մեկը: Արամ MP3-ն, վարդան Սարգսյանը և Վրաստանից ժամանած DJ Zukay-ը բացման հատուկ հյուրերն էիր, մենք էլ նկարահանել ենք ողջ ընթացքն ու կպատմենք, թե ինչով է առանձնանում ARM HOOKAH. LEVEL 3-ն:

  • Վիլեն Համբարյան

Երեք տարի առաջ Arm Hookah-ն սկսեց առաքել բարձրակարգ նարգիլեներ ու կարճ ժամանակահատվածում այնքան պահանջված դարձավ, որ 2017թ.-ին Հյուսիսային պողոտայում բացեց իր առանձին սրահը: Arm Hookah նարգիլեների առանձնահատկությունը թարմ մրգերով և յուրօրինակ համային լուծումներով նարգիլեներն են, բոլոր պահանջված համերով, հեղինակային միքսերով՝ պատրաստված բարձրակարգ նարգիլեի մասնագետների կողմից: LEVEL 3-ն բացվել է արդեն Մաշտոց/Արամի հատվածում՝ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ այգու հարևանությամբ: Մինչ ուշ գիշեր, բացի լավ նարգիլեն նաև շատ համեղ խոհանոցը, LEVEL 3-ն առաջարկում է հանգտի տարբերվող ձևաչափ, լավ երաժշտություն, առանձնասրահներ երկու հարկերում, ինչպես նաև բացօթյա սեզոնային հատված: Լոֆթային ոճում նոր նախագիծը տարբերվում է կոնցեպտով նախորդ ArmHookah նախագծերից, շատ հարուստ է բարը, խոհանոցը՝ ֆիրմային կոկտեյլներով ու ուտեստներով: Նարգիլեի առաքման լավագույն բրենդերից մեկը Հայաստանում շարունակում է պահպանել իր մեծ պահանջարկն ու շարունակում է նաև գործել օնլայն առաքման ակտիվ տարբերակով:

LEVEL 3-ն ունի երկու մեծ սրահներ, 5 առանձնասրահներ, նաև ՎԻՊ հատված վիտրաժային պատուհաններով, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի ՆՈՐ ԵՐԵՎԱՆ: Բացման շնորհանդեսի հատուկ հյուրն էր Արամ MP3-ն, ով կատարեց իր ամենահայտնի հիթերը: Վրաստանից ժամանած DJ Zukay-ը նույնպես բացման հատուկ հոյւրն էր, դե իսկ շոումեն Վարդան Սարգսյանը, ով, ի դեպ ARM HOOKAH-ի մշտական այցելուն է, նույնպես անակնկալ հյուրերին նվիրեց իր կատարումները: Հյուրերը համտեսեցին ARM HOOKAH նարգիլեներ, իհարկե տոնական տորթը, ու մինչ ուշ գիշեր, ինչպես դուք տեսնում եք վիդեո տարբերակում, շնորհավորեցին ու նշեցին LEVEL 3-ի բացումը:

LEVEL 3 by ArmHookah

Արամի 72
077-19 00 00

Instagram/level_3_lounge_bar

back-top