l

lifestyle

Les Mills վիրտուալ ֆիթնեսի շնորհանդեսը Reebok Sports Club Armenia-ում

Reebok Sports Club Armenia-ն ամրապնդում է իր առաջատարի դիրքերը Հայաստանում՝ ներկայացնելով Les Mills մարզման ինովացիոն ծրագրերի շարքը: Օրերս տեղի ունեցած նոր՝ The Trip վիրտուալ ծրագրի շնորհանդեսին ներկայացվեց ապագայի ֆիթնես համարվող հեծանվային մարզումների ձևաչափը: Արամ MP3-ն, Գարիկ Պապոյանը, Վաչե Թովմասյանը, Ժաննա Բուտուլյանը և Reebok Sports Club Armenia-ի մշտական այցելուները հրավիրված էին անձամբ գնահատելու, փորձելու նոր վիրտուալ մարզման այս ձևաչափը, ինչպես նաև ծանոթանալու Ֆիոնա Ֆրանսիսկայի հետ՝ ով Les Mills ծրագրի միջազգային մարզիչն է և ժամանել էր Հայաստան հատուկ շնորհանդեսին ներկա գտնվելու համար:

Ամբողջությամբ թվային աշխարհում հայտնվելով՝ հատուկ THE TRIP-ի համար ստեղծված մարզասենյակում վիրտուալ ուղևորության հնարավորություն եք ստանում, քաշ կորցնելով հեծանվային մարզմամբ: Շնորհիվ հսկայական էկրանի, ձայնային հագեցած էֆեկտների և մշակված հատուկ ձևաչափի, THE TRIP-ը ստեղծում է մոտիվացման նոր չափանիշ, ինչը թույլ է տալիս սպառել ավելի շատ թվով կալորիաներ: Ապագայի ֆիթնես՝ այսպես են անվանում միջազգային մասնագետներն այս նորույթը, որը Հայաստանում բացառապես ներկայացնում է Ռիբոկ սպորտային ակումբը: Երևանյան THE TRIP-ը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, իսկ մարզիչներն արդեն իսկ վերապատրաստվել են Les Mills-ի մասնագետների կողմից:

Վիրտուալ մարզման այս տարբերակը տևում է 40 րոպե: Reebok Sports Club Armenia-ի այցելուներն արդեն կարող են իրենց անդամակցության քարտերով մարզվել The Trip վիրտուալ աշխարհում: Մանրամասները՝ մեր վիդեո տարեբրակում:

Փիրումյաններ 5

(010) 36 36 36

www.reeboksportsclub.com

back-top