l

lifestyle

6 վայր LA-յում՝ ուտելու, խմելու և պարելու համար

Շատ կարևոր է, թե ով է Ձեզ դիմավորում Լոսում: Ինչպիսի վայրեր կտեսնեք Դուք, ինչպես կանցնի Ձեր ժամանցը...այդ ամենը կարելի է ասել Ձեր ընկերներից է կախված, սակայն եթե դուք մենակ եք մեկնել Լոս, ուրեմն հետևեք Իմ խորհրդին և այցելեք Իմ եղած վայրերից 6-ը, որոնք կարծում եմ Դուք ևս կհավանեք...

  • Kamo Tovmasyan

ԿամոԲլոգը Նյու Յորքում նախագիծը ներկայացնում է Ավստրիական Ավիաուղիներ ընկերությունը: Հետևեք ամբողջական ֆոտո/վիդեո պոստերին kamoblog.tv-ում:

Լոսի ամենամեծ թերությունը դա մեծությունն է, եթե մտադրվել ես հանդիպել ընկերներիդ և ինչ-որ տեղ այցելել, մինիմում 2 ժամ առաջ պետք է ամեն ինչ կարգավորել: Ողջ օրը դու մեքենայի մեջ ես, ու երբեմն մինչ հասնում ես այն վայրը, որտեղ պլանավորել ես գնալ ընկերներիդ հետ, համ ախորժակդ է փակվում, համ խմելու համար արդեն ուշ է լինում..մի խոսքով հեռավորությունն իհարկե ամենամեծ հիասթափությունն էր LA-ում...

1. The Cheesecake factory

www.thecheesecakefactory.com

Լոսի երկու մեծ ժամանցավայրերն են The Americana at Brand-ը և The Grove-ը, այսպես ասած Մեր Դալման և Երևան մոլը: Երկուսում էլ գործում է The Cheesecake factory-ն, որտեղ ներկայացված է մի քանի հարյուր տեսակ չիսքեյք..բայց խնդիրն այն է, որ The Cheesecake factory-ն ռեստորանային ցանց է, որտեղ համեղ են նաև սալադները, տաք ուտեստները, ու ամեն անգամ երբ Դու այցելում ես այստեղ ու սկսում ես տաք ուտեստներից, վերջում այդպես էլ ժամանակ ու ախորժակ չի մնում փորձելու այստեղի չիսքեյքը...

Չնայած, եթե շատ անկեղծ...Մեր չիսբուրգերներն ավելի համեղ են...

_____________

2. Saddle Ranch

www.thesaddleranch.com

Հետաքրքիր վայր էր, տիպիկ ամերիկյան կովբոյական մթնոլորտ, ամերիկյան մեծ բաժիններով ուտեստներ և այցեքարտն էր այս վայրի ցլի վարելը տեղում....Եթե միանաք Իմ Ինստագրամի էջին, կտեսնեք այնտեղ վիդեո, որտեղ այս աղջիկն ընկնում է ցլի վրայից...

_______________

3.PUMP

8948 SANTA MONICA BLVD
WEST HOLLYWOOD

www.pumprestaurant.com

Ինչպես տեսնում եք բնության մեջ ստեղծված լաունջ բար խմելու համար: Սալադներից բան չեք հասկանա, այնպես որ պարզապես խմեք այստեղ, ծախսած ժամանակի և գումարի համար չեք փոշմանի....

_____________

4. SUR LOUNGE

612 N. Robertson Blvd.
West Hollywood

www.surlounge.com

Մի քիչ ավելի պաֆոսնի լաունջ, որտեղ ավելի հանգիստ է, եթե ցանկանում եք շփվել: Սովորաբար Լոսի ժամանցավայրերում աղմուկ է ու միմյանց հետ խոսել այդքան էլ չի ստացվում, համենային դեպս ուիքենդներին, իսկ այստեղ ավելի հանգիստ էր մթնոլորտը և եթե դուք ցանկանում եք հանդիպել հին ընկերների, նրանց հետ քննարկելու անցյալն ու ապագան, ուրեմն ընտրեք այս վայրը...

______________

5. AVALON CLUB

1735 Vine St.
Hollywood

www.avalonhollywood.com

Հսկայական էկրաններ, որտեղ ցուցադրվում են բոլոր այն տեսահոլովակները, որոնցից էլ կազմված է DJ-ի փլեյլիստը: Տարբեր օրեր այստեղ տարբեր ոճի փարթիներ են, այնպես որ նախապես պետք է ճշտել, կամ գրանցվել օնլայն, կամ տոմս գնել կես ժամ հերթ կանգնելու հետո և պարել...

____________

6. URTH Caffe

267 S. Beverly Drive

www.urthcaffe.com

Եթե ողջ գիշեր ակումբում եք եղել, սակայն արթնացել եք վաղ առավոտյան, խորհուրդ եմ տալիս այցելել նախաճաշի: Փոքրիկ բայց շատ մեծ ճանաչում ունեցող այս սրճարանում ամեն ինչ իրոք շատ համեղ է, ու նախաճաշից հետո կարող եք ոտքով զբոսնել հենց հարևանությամբ գտնվող Rodeo drive-ով...

 

 

 

back-top