l

lifestyle

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՄ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ մեգամրցույթը Լեդի Ֆուրշեթի 7-րդ տարեդարձին

Ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ Լեդի Ֆուրշեթը Prime Hall համալիրում նշեց իր հիմնադրման 7-րդ տարեդարձը, որին մասնակցում էին այս տարի ամուսնանալ պատրաստվող 250 զույգ: Լեդի Ֆուրշեթն իր տարեդարձին կազմակերպել էր ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՄ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ խորագրով մեգամրցույթ, որի գլխավոր մրցանակն էր 4.000.000 դրամի հարսանեկան ծառայությունների ամբողջական փաթեթ: 

Երեկոն վարում էին Սամվել Գրիգորյանն ու Մաշա Մաթևոսյանը (Маша Матвеева), ովքեր, ի դեպ Հայաստանում հենց հարսանյաց հանդեսների լավագույն վարողների եռյակում են:  Լեդի ֆուրշեթին իրենց կատարումներով շնորհավորեցին Գայա Արզումանյանը, Գևորգ Բարսամյանը, Ջուսը և Սերժոն, Նիկ Էգիբյանը, Դեվիդ Ռեյը, Էլեն Ասատրյանը, Լիլիթ Կարապետյանը, Իրինա Հարությունյանը, Մարգարիտա Բարխոյանը, Մագան, Լիզա Սվաճյանը, Արայիկ Բադալյանը, Գրիշա Գրիգորյանը և այլոք: Միջոցառմանը ներկա մոտ 700 հյուրերի թվում մշակույթի, բիզնես ոլորտի, քաղաքականության ասպարեզի հայտնի ու սիրված դեմքերն էին:
 

Ընկերության հիմնադիր Արմեն Խլղաթյանն իր խոսքում ասաց. "Մեզ համար սկզբում դժվար էր հավատալ, որ կկարողանանք հավաքել այս տարի ամուսնանալ պատրաստվող 200 զույգ, սակայն մեզ հաջողվեց գրանցել 250 զույգ, որոնցից մեկը կշահի 4.000.000 դրամի հարսանեկան ծառայությունների փաթեթ, իսկ մասնակից մյուս 249 բոլոր զույգերը կստանան 1.000.000 դրամի նվեր քարտեր մեր գործընկերների կողմից":

Երեկոն հագեցած էր շոու-ծրագրով, որի ընթացքում տեղի ունեցավ հարսանեկան զգեստների ցուցադրություն, մրցանակաբաշխություններ, հյուրասիրություն և էլի շատ անակնկալներ: Երեկոյի գործընկերներն են՝ Իջևանի գինու և կոնյակի գործարանը, Բարի Սամարացի ընկերությունը, Prime Hall-ռեստորանային համալիրը, Bella Bianca և Elka հարսանյաց սահները, Bourj Hammoud լիբանանյան ռեստորանը, Liberta լարային քառյակը , Dream Day ֆոտո և վիդեո նկարահանման ընկերությունը, Laki dessert art studiօ-ն, Travel UP և ArmEagle Tour տուրիստական ընկերությունները, A-Era dance և ՏԱՐՈՆՑԻՆԵՐ պարային համույթները, Vasken Zoboyan գեղեցկության սրահը, Dj Ego-ն, Vilmax հրավառությունների ընկերությունը, Matrixeffect.am ընկերությունը, Rent a Car armenia մեքենաների վարձույթի ընկերությունը և ProgressPrint տպագրատունը: 

Լեդի ֆուրշեթ ընկերությունը ներկայացրեց նաև մի քանի աշխատանքներ և առանձնահատկություններ, որոնք ընգծում են իրենց ձեռագիրը, ինչպես նաև նշեց նոր ծառայության մասին: Այսուհետ ընկերության պրոֆեսիոնալ մասնագետները այցելում են հաճախորդի տուն կամ գրասենյակ, կատարում են խորհրդատվություն, պատրաստում են առաջարկ, ներկայացնում են գնացուցակ, որից հետո հաճախորդը որոշում է աշխատել իրենց հետ, թե՞ ոչ. և այս ամենը բացարձակ անվճար.

Լեդի Ֆուրշեթ ընկերությունը ներկայացրեց իրենց նոր ծառայությունները ՝ հիշեցնելով, որ զբաղվում են ոչ միայն ֆուրշեթային ծառայություն մատուցելով, այլև ծաղկային ձևավորմամբ և միջոցառման ամբողջական կազմակերպմամբ: Լեդի ֆուրշեթ ընկերությունը ներկայացրեց նաև մի քանի աշխատանքներ և առանձնահատկություններ, որոնք ընգծում են իրենց ձեռագիրը..7 տարի ոլորտում բարձրակարգ սպասարկում, մշտապես նոր գաղափարներ, մոտեցում, և ինչպես ինքներդ եք տեսնում բազմաթիվ հավատարին գործընկերներ և մտերիմներ:

Հաղթող զույգը, որպես մրցանակ, հարսանեկան ծառայությունների ողջ փաթեթից բացի,  ստացավ նաև ուևորություն դեպի Եգիպտոս Travel UP տուրիստական ընկերության կողմից: Գլխավոր մրցանակից բացի Travel UP տուրիստական ընկերության ղեկավարը՝ Անահիտը, վիճակահանությամբ խաղարկեց նաև ոսկյա զարդ:

077-50-09-53

www.ladyfurshet.am

Facebook/LadyFurshetLTD

Instagram/Ladyfurshet

 

back-top